Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Ադրբեջանում տարեցտարի աճում է ՄԻԱՎ-ով վարակակիրների թիվը

    Ադրբեջանում տարեցտարի աճում է ՄԻԱՎ-ով վարակակիրների թիվը

    30.11.2013| 16:48
    Ադրբեջանում, ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը հասել է 4171-ի: Այդ մասին հայտատրել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի նախագահ Էսմիրա Ալմամեդովան: Նրա խոսքով, վերջին ինը ամսիների ընթացքում ՄԻԱՎ-ով վարակվածների 96 տոկոսը Ադրբեջանի քաղաքացիներ են, մնացածը` օտարերկրացիներ: Գերակշռողը վարակված տղամարդիկ են` 80 տոկոս, իսկ կանայք կազմում են 20 տոկոս:
  • Հայաստանն, ի վերջո, կմտնի ԵՄ

    Հայաստանն, ի վերջո, կմտնի ԵՄ

    30.11.2013| 11:14
    ԵՄ-ն ԵՄ չէր լինի, եթե ամբողջովին երես թեքեր Հայաստանից: Երեկ Վիլնյուսում Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարություն է ընդունվել, որի բովանդակությունից պարզ է դառնում, որ Եվրոպան Հայաստանից ձեռք քաշելու մտադրություն չունի, թեկուզև վերջինս մոտ չորս տարվա արդյունավետ բանակցություներից հետո շրջվեց բոլորովին այլ ուղղությամբ:
  • Պատրաստ ենք քննարկել հարցերը` հույզերին չտրվելով

    Պատրաստ ենք քննարկել հարցերը` հույզերին չտրվելով

    30.11.2013| 11:11
    Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Արևելյան գործընկերության գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները քննարեկել առանց հույզերի` ելնելով տարածաշրջանի շահերից:
  • ԵԱՀԿ-ի մասնակցությունը կարևոր է ժողովրդավարական բարեփոխումների և արժեքների աջակցման տեսանկյունից

    ԵԱՀԿ-ի մասնակցությունը կարևոր է ժողովրդավարական բարեփոխումների և արժեքների աջակցման տեսանկյունից

    30.11.2013| 11:09
    ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է ԵԱՀԿ ջանքերը՝ ուղղված ձգձգված հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
  • Ընդգծել են հակամարտությունների շուտափույթ խաղաղ  կարգավորման անհրաժեշտությունը

    Ընդգծել են հակամարտությունների շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

    30.11.2013| 11:07
    Հակամարտությունների լուծումը, վստահության ամրապնդումը և բարիդրացիական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում տնտեսական և սոցիալական զարգացման, համագործակցության համար`նշվում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում:
  • Մենք վճռական ենք

    Մենք վճռական ենք

    30.11.2013| 11:05
    Վիլնյուսում անցկացվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Ադրբեջանի ու Եվրամիության միջև ստորագրվել է վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր:
  • ԱՄՆ-ը չի հետաքրքրվում Վատիկանո՞վ

    ԱՄՆ-ը չի հետաքրքրվում Վատիկանո՞վ

    30.11.2013| 11:00
    ԱՄՆ Պետդեպարտամենտը վճռել է նվազեցնել Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների կարգավիճակը` անվտանգության պահանջների բավարարման և միջոցների տնտեսման նպատակով որոշվել է փակել Վատիկանի դեսպանատունը և աշխատակիցներին տեղափոխել Իտալիայում ԱՄՆ դեսպանատուն: Որոշումն արդեն տագնապ է հարուցել ԱՄՆ-ի կաթոլիկների շրջանում, նրանք գտնում են, որ դեսպանատան փակման պատճառը ոչ այնքան տարեկան 1,4 միլիոն դոլար խնայելու ցանկությունն է, որքան ԱՄՆ-ի ու Վատիկանի կոնֆլիկտը: Նոր շենք տեղափոխվելը նախատեսված է 2015 թ.:
  • Քիմիական զենքը կոչնչացվի ջրում

    Քիմիական զենքը կոչնչացվի ջրում

    30.11.2013| 10:58
    ԱՄՆ-ի վարչակազմը քննարկում է Սիրիայի քիմիական զենքը ծովում ոչնչացնելու հնարավորության հարցը: Այս տարբերակը նախատեսվում է խուսափելու համար ցամաքում այն ոչնչացնելու հնարավոր մի շարք բարդություններից` դիվանագիտական խնդիրներ, անվտանգության և շրջապատող միջավայրի աղտոտման հետ կապված հարցեր:
  • Հարսանիքից հետո տված «շաբաշը» քանի՞ գրոշ արժե

    Հարսանիքից հետո տված «շաբաշը» քանի՞ գրոշ արժե

    29.11.2013| 16:19
    Պարույր Հայրիկյանն այսօր հանրահավաք է հրավիրել ընդդեմ Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրման: Նա, ինչպես գրել է իր ֆեյսբուքյան էջում, կարծում է, որ ՄՄ-ն վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, և մեր ազգին սպառնացող այս վտանգը հնարավոր է կանխել ազգովին «ոչ» ասելով «մեզ պարտադրվող հերթական բռնի միությանը»:
  • ԵՄ-ին հաջողվեց չայրել կամուրջները

    ԵՄ-ին հաջողվեց չայրել կամուրջները

    29.11.2013| 15:47
    Արդեն հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև ընդունվել է համատեղ հայտարարություն: «Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը»,- նշված է հայտարարության նախաբանում: