Իլհամ Ալիևն այսօր աննախադեպ հակառուսական ելույթ է ունեցել։ Նա անցել է բոլոր սահմանները՝ Ռուսաստանին, փաստորեն, ագրեսոր երկիր անվանելով և կոչ անելով Ուկրաինային կռվել մինչև վերջ։ Իսկ ի՞նչն է նրան ստիպել անցնել ռուբիկոնը։
Իմ համոզմամբ՝ Ալիևը թյուրիմացաբար եկել է այն եզրակացության, թե Ռուսաստանը շատ շուտով պարտվելու է Արևմուտքի հետ ծավալված խոշորագույն հակամարտությունում, որի ռազմական կողմն այս պահին առայժմ տեղայնացվել է ՈՒկրաինայում։
Բայց Ալիևը սխալ հաշվարկ է կատարել։ Նրա այս ինքնավստահ հակառուսական բռնկումն ի ցույց է դնում նաև, թե ում է նա առավելապես լսում և ումից է նա գերազանցապես կախված։ Ալիևը կանգնում է Արևմուտքի կողքին՝ ընդդեմ Ռուսաստանի, որը նրա հզորագույն հարևանն է։ Հետևանքները Բաքվի համար կարող են լինել շատ անսպասելի ու չափազանց ցավոտ։
Արմեն Այվազյան