Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
01.06.2012 | 03:32

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի
Շնորհավորական ուղերձը
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
/Ստեփանակերտ, 1 հունիսի 2012թ./


Սիրելի երեխաներ,
Թանկագին ծնողներ,

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս պայծառ ու հրաշալի տոնի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Մենք ավանդաբար տոնում ենք Հունիսի 1-ը` որպես մեր երեխաների հանդեպ ունեցած անսահման սիրո ու ջերմության, անմնացորդ նվիրվածության ու հոգատարության օր: Նշում ենք ու փորձում նրանց կյանքը լցնել ավելի շատ ուրախությամբ եւ ուշադրությամբ, այն դարձնել ավելի անհոգ ու երջանիկ: Առողջ ու ապահով, կրթված ու զարգացած սերունդ դաստիարակելը ինչպես յուրաքանչյուր ծնողի ու ընտանիքի, այնպես էլ մեր պետության ու հասարակության խնդիրն է, կարեւորագույն մի խնդիր, որի լուծման համար մենք ջանք ու եռանդ չենք խնայում: Օրեցօր կառուցվող ու վերանորոգվող դպրոցներն ու մանկապարտեզները, խաղահրապարակներն ու զբոսայգիները դրա վառ ապացույցն են: Իրականացվում են տարբեր ծրագրեր երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովվածության, կրթության ու դաստիարակության մակարդակի բարձրացման, բազմազավակության խթանման ուղղությամբ: Այս խնդիրները այսուհետ էլ կլինեն իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Մենք պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա բացահայտել իր ունակություններն ու անհատականությունը եւ կայանա որպես բազմակողմանի զարգացած մարդ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ` մեր սիրելի փոքրիկ արցախցիներ, եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Թող իրականանան այսօր անիրականանալի թվացող ձեր բոլոր երազանքներն ու նպատակները, եւ թող Աստված պահապան լինի ձեզ միշտ եւ ամենուր:

Դիտվել է՝ 2157

Մեկնաբանություններ