Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀԱԿ. արտահերթ նստաշրջանի նախաձեռնություն

ՀԱԿ. արտահերթ նստաշրջանի նախաձեռնություն
12.07.2012 | 17:28

Հաշվի առնելով, որ 2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները հասարակական մեծ հնչեղություն են ստացել` առաջացնելով հանրային դժգոհության մեծ ալիք և ինքնաբուխ զանգվածային ակցիաներ,

Նկատի ունենալով, որ ԱԺ կողմից արագ և համարժեք արձագանքը կնպաստի հասարակության մեջ լարվածության թուլացմանը, անպատժելիության մթնոլորտի վերացմանը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների ապահովմանը,

Նկատի ունենալով, որ դեպքերի կապակցությամբ շոշափվում է ԱԺ պատգամավորի մասնակցության և պատասխանատվության հարցը,

Հաշվի առնելով, որ դեպքերի ոչ համարժեք և թերի քրեաիրավական գնահատականը կարող է բացասական ազդել Հայոց բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա,

Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» և «Ժառանգության» խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները՝ որոշում ենք այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ժամը 12-ին հրավիրել Աժ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով:

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ