-
19.10.2020|
12:49
ԵՄ-ն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնեցումից հետո ռազմական գործողությունների շարունակումը:
-
19.10.2020|
12:48
Արցախ այցելած Գերմանիայի Բունդեստագի պատգամավորներն արձանագրել են, որ Շուշիում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ եկեղեցու վրա է հարձակում գործել, տեսել են, որ տարբեր բնակավայրերում ռմբակոծված են խաղաղ բնակչության բնակելի շենքերը, իսկ դրանից կողքին որևէ ռազմական նշանակության օբյեկտ չկա:
-
19.10.2020|
10:27
Լեռնային Ղարաբաղում շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունները՝ չնայած Բաքվի ու Երևանի միջև Մոսկվայի հոկտեմբերի 10-ի հրադադարի համաձայնությանը: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց, որ շարունակվող բախումների պատճառով իր աշխատակիցները չեն կարող գերիների փոխանակում սկսել և հավաքել դիերը կոնֆլիկտի գոտում:
-
19.10.2020|
10:24
Հոկտեմբերի 19-ի առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում:
-
19.10.2020|
10:22
Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը՝ այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
-
18.10.2020|
22:21
Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ:
-
18.10.2020|
22:17
Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը ծավալուն դասախոսություն է ունեցել Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողությունների թեմայով՝ շեշտելով, որ ներկայիս պատերազմն ավելի համառ ու մահաբեր է Թուրքիայի ներգրավվածության պատճառով:
-
18.10.2020|
22:16
Հայերը Փարիզում բազմահազարանոց ցույց են անցկացնում՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, հաջակցություն Արցախի՝ պահանջելով, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը:
-
18.10.2020|
22:15
-Նախ ես Ձեր ցուցադրած քարտեզը, ցավոք սրտի, չեմ տեսնում, և դրա հետ կապված որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը, շատ կարևոր է իմանալ Լեռնային Ղարաբաղի հարցի պատմությունը, որովհետև Ձեր խոսքի մեջ էլ Դուք ասացիք՝ վիճարկվող տարածք:
-
18.10.2020|
22:05
Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր Соловьёв LIVE յութուբյան հաղորդման շրջանակներում իսրայելցի քաղաքագետ, փորձագետ Յակով Քեդմին վերլուծել է ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն՝ անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր քայլերին և Էրդողանի նկրտումներին: