Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անո­րո­շու­թ­յուն է, տհաճ ա­նո­րո­շու­թ­յուն

Անո­րո­շու­թ­յուն է, տհաճ ա­նո­րո­շու­թ­յուն
22.05.2020 | 01:07
COVID-19 հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի հե­տաձգ­ված ա­ռաջ­նու­թյու­նը, որ ըն­թա­ցի­կից տե­ղա­փոխ­վեց ե­կող 2021, նո­րից հար­ցե­րի ա­ռաջ է կանգ­նած։ The Times-ի հա­ղորդ­մամբ` Լոն­դո­նը, որ­տեղ մի քա­նի դի­մա­կա­յու­թյուն­նե­րից զատ պի­տի կա­յա­նար և մեծ եզ­րա­փա­կի­չը, նա­խա­տես­վածն ի­րա­կա­նաց­նե­լու կտր­ված­քով կազ­մա­կեր­պիչ­նե­րին մինչև այ­սօր վս­տա­հու­թյան ե­րաշ­խիք չի տվել։ Սա­կայն ողջ հարցն այն է, որ հար­ցա­կա­նի տակ է հայ­տն­վել ևս եր­կու քա­ղա­քի մաս­նակ­ցու­թյուն։
Գանք մի փոքր հեռ­վից։
Դեռևս 2012 թվա­կա­նին ՈՒԵ­ՖԱ-ն, ո­րի գլ­խին կանգ­նած էր ա­մեն կար­գի նո­րա­մու­ծու­թյուն­նե­րի սի­րա­հար Մի­շել Պլա­տի­նին, ո­րո­շում ըն­դու­նեց աշ­խար­հա­մա­սի ա­ռաջ­նու­թյու­նը անց­կաց­նել 12 երկ­րի 12 քա­ղա­քում։ «Տան­տեր» քա­ղաք­ներ էին ըն­տր­վել Հռո­մը, Լոն­դո­նը, Սանկտ Պե­տեր­բուր­գը, Մյուն­խե­նը, Բա­քուն, Բու­խա­րես­տը, Դուբ­լի­նը, Կո­պեն­հա­գե­նը, Բիլ­բաոն, Գլազ­գոն, Բու­դա­պեշտն ու Ամս­տեր­դա­մը։
Տագ­նա­պի ա­ռա­ջին կոչ­նա­կը, գի­տեք, հն­չեց այս տա­րի։
Կո­րո­նա­վի­րու­սը նախ ա­ռաջ բե­րեց ա­ռաջ­նու­թյան տա­րեթ­վի անց­կաց­ման փո­փո­խու­թյուն։ Իբր այդ փո­փո­խու­թյու­նը մի կերպ մար­սել էինք, հի­մա էլ մեջ­տեղ է ե­կել ա­ռաջ­նու­թյունն ըն­դու­նող եր­կր­նե­րի կազ­մի փո­փո­խու­թյան հար­ցը։ ՈՒԵ­ՖԱ-ի ներ­կա­յիս նա­խա­գահ Ա­լեք­սանդր Չե­ֆե­րի­նը, որն սկզ­բից էլ թե­րա­հա­վա­տո­րեն է վե­րա­բեր­վել ա­ռաջ­նու­թյու­նը միան­գա­մից այդ­քան երկ­րի այդ­քան քա­ղա­քում անց­կաց­նե­լու գա­ղա­փա­րին, ա­ռանց ո­րո­շա­կիաց­նե­լու ար­դեն իսկ հայ­տա­րա­րել է, որ հար­ցա­կա­նի տակ է ե­րեք քա­ղա­քի մաս­նակ­ցու­թյուն։
«Սկզ­բուն­քո­րեն գա­ղա­փա­րը մնա­ցել է նույ­նը՝ պահ­պա­նել քա­ղաք­նե­րի ե­ղած թի­վը։ Ներ­կա պա­հին ըն­թա­նում են բա­նակ­ցու­թյուն­ներ։ Ի­նը «տան­տի­րոջ» հետ ա­մեն ինչ նոր­մալ է, սա­կայն ե­րե­քի հետ կան ո­րո­շա­կի հիմ­նախն­դիր­ներ, ո­րոնք կքն­նար­կենք ա­վե­լի ուշ։ Մենք սկզ­բուն­քո­րեն ցան­կա­նում ենք մր­ցա­շարն անց­կաց­նել 12 քա­ղա­քում, սա­կայն ե­թե չս­տաց­վի, Եվ­րոն կա­րող ենք անց­կաց­նել և՛ տա­սում, և՛ ին­նում, և՛ ու­թում»,- Չե­ֆե­րի­նին է վկա­յա­կո­չում Beinsports-ը։
The Times-ի հա­ղորդ­մամբ` պրոբ­լե­մա­յին քա­ղաք­նե­րից մե­կը Լոն­դոնն է, ո­րը մինչ այժմ ՈՒԵ­ՖԱ-ի ղե­կա­վա­րու­թյանն ա­ռաջ­նու­թյան անց­կաց­ման հս­տակ ե­րաշ­խիք­ներ չի տվել։ Ի դեպ, ծրագր­ված էր, որ 90-հա­զա­րա­նոց «ՈՒեմբ­լին» էր ըն­դու­նե­լու ա­ռաջ­նու­թյան յոթ խա­ղը, ո­րոն­ցից ե­րե­քը խմ­բա­յին են, մե­կը՝ մեկ ու­թե­րոր­դի, եր­կու­սը՝ կի­սաեզ­րա­փա­կիչ­նե­րի, մեկն էլ՝ գլ­խա­վոր եզ­րա­փակ­չի։
Նա­խա­պես ա­ռաջ­նու­թյունն ըն­դու­նե­լու վե­րա­բե­րյալ բո­լոր հա­վաս­տագ­րե­րի ժամ­կետ էր սահ­ման­ված ապ­րի­լի 30-ը։ Ել­նե­լով հան­գա­մանք­նե­րից՝ այն փո­խադր­վեց մա­յի­սի 27։ Ակն­հայ­տո­րեն այս ամ­սաթ­վին էլ Լոն­դո­նը չի հասց­նի ե­րաշ­խա­վո­րագ­րե­րը ներ­կա­յաց­նել, ին­չի պատ­ճա­ռով ՈՒԵ­ՖԱ-ի գործ­կո­մը հար­կադ­րա­բար հե­տաձ­գել է իր նիս­տը։ Միա­ժա­մա­նակ նշենք, որ Լոն­դոնն ՈՒԵ­ՖԱ-ի հետ չի դա­դա­րեց­րել բա­նակ­ցու­թյուն­նե­րը։
«Կազմ­կո­մի­տեում բո­լոր շա­հագր­գիռ կող­մե­րը նախ­կի­նի պես տրա­մադր­ված են Եվ­րո-2020-ի խա­ղերն անց­կաց­նե­լու 2021-ին։ Մր­ցա­շա­րը հա­ջորդ տար­վա ամ­ռա­նը անց­կաց­նե­լու հար­ցում մենք շա­րու­նա­կում ենք սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցել ՈՒԵ­ՖԱ-ի հետ», հայտ­նում են Անգ­լիա­յի ֆուտ­բո­լա­յին ա­սո­ցիա­ցիա­յի մամ­լո ծա­ռա­յու­թյու­նից։ Եվ այ­սու­հան­դերձ, հար­ցը վերջ­նա­կա­նա­պես ո­րոշ­ված չէ։
The Times-ը միա­ժա­մա­նակ հա­ղոր­դում է, որ հար­ցա­կա­նի տակ հայ­տն­ված ե­րեք քա­ղա­քի թվում է և Ամս­տեր­դա­մը, ո­րի հան­րա­հայտ «Յո­հան Կրուիֆ ա­րե­նան» հյու­րըն­կա­լե­լու է խմ­բա­յին ե­րեք ու մեկ ու­թե­րոր­դի մեկ խաղ։ Բանն այն է, որ սույն մար­զա­դաշ­տի 2021-ը գեր­հա­գե­ցած է, հի­շյալ հան­դի­պում­ներն ան­խու­սա­փե­լիո­րեն բե­րե­լու են ե­ղած գրա­ֆի­կի փո­փո­խու­թյուն­նե­րի, սա­կայն քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­մոզ­ված են, որ մինչ այդ ի­րենց կհա­ջող­վի ա­մեն ինչ կար­գա­վո­րել, պար­զա­պես պայ­մա­նագ­րե­րի թղ­թա­յին հա­մա­ձայ­նե­ցում­նե­րի հա­մար հա­վե­լյալ ժա­մա­նակ է պետք։
Նկա­տենք, որ ա­ռաջ­նու­թյան կազ­մա­կերպ­չա­կան հար­ցե­րի հնա­րա­վոր խոչ ու խու­թե­րի մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը երևան ե­կան մր­ցա­շա­րի ժամ­կե­տը պաշ­տո­նա­պես փո­խե­լուց ար­դեն մեկ շա­բաթ անց։ Այն ժա­մա­նակ The Times-ը Լոն­դո­նի կող­քին պրոբ­լե­մա­յին քա­ղաք­ներ էր հի­շա­տա­կում Բիլ­բաոն ու Հռո­մը։ Այդ պա­հի դրու­թյամբ կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան, ինչ­պես նաև մա­հե­րի թվով Իս­պա­նիան ու Ի­տա­լիան Եվ­րո­պա­յում ա­ռա­ջա­տար էին, ե­թե ի­հար­կե դա ա­ռա­ջա­տա­րու­թյուն կա­րե­լի է հա­մա­րել։ Բրի­տա­նա­ցի­նե­րի կար­ծի­քով` այդ եր­կր­նե­րի տն­տե­սա­կան ան­կա­յուն վի­ճա­կը կա­րող է ա­ռաջ­նու­թյան անց­կաց­ման խո­չըն­դո­տող գոր­ծոն լի­նել։ Նկա­տենք, որ մինչ այժմ Հռո­մից պաշ­տո­նա­կան հա­վաս­տում չի ստաց­վել մր­ցա­շա­րի անց­կաց­ման վե­րա­բե­րյալ, իսկ ա­հա Բիլ­բաոն տվյալ պրոբ­լե­մը լու­ծել է, ին­չը հա­վաս­տում է ա­ռաջ­նու­թյան իս­պա­նա­կան կազմ­կո­մի­տեի մամ­լո ծա­ռա­յու­թյու­նը։
Այս ա­մե­նի կող­քին հար­վա­ծի տակ հայ­տն­վեց և Կո­պեն­հա­գե­նը։ Դա­նիա­կան ֆուտ­բո­լա­յին միու­թյան նա­խա­գահ Մյոլ­լե­րը կաս­կա­ծել էր, որ հե­ծան­վա­վազ­քի «Տուր դե Ֆրան­սի» ե­րեք փուլ հյու­րըն­կա­լած քա­ղաքն ի վի­ճա­կի կլի­նի մասշ­տա­բա­յին ևս մեկ մի­ջո­ցա­ռում ըն­դու­նե­լու, սա­կայն հե­տա­գա­յում այն փա­րատ­վեց։
Ամ­փո­փենք։ Ամս­տեր­դա­մի, Բիլ­բաո­յի, Կո­պեն­հա­գե­նի կող­քին ֆուտ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյունն ըն­դու­նե­լու ե­րաշ­խիք­ներ են տվել նաև Մյուն­խե­նը, Դուբ­լի­նը, Գլազ­գոն, Բու­խա­րես­տը, Բա­քուն, Սանկտ Պե­տեր­բուր­գը, որն ըն­դու­նե­լու է խմ­բա­յին ե­րեք հան­դի­պում։ Ինչ-ինչ, վեր­ջի­նիս առն­չու­թյամբ կաս­կած չկար, քան­զի ռուս­նե­րը խո­շոր մի­ջո­ցա­ռում­ներ հյու­րըն­կա­լե­լու ա­ռու­մով այն­քան էլ ե­րես ա­ռած եր­կր­նե­րից չեն, որ «քա­մակ էլ խա­ղաց­նեն»։ Ան­ձամբ ես կաս­կած չու­նեմ, որ ե­թե մի չար կա­տա­կով բո­լորն էլ հրա­ժար­վեն ա­ռաջ­նու­թյու­նը հյու­րըն­կա­լե­լուց, Ռու­սաս­տա­նը պատ­րաստ կլի­նի բեռն ամ­բող­ջու­թյամբ ու­սե­րին վերց­նե­լու, թե­կուզ դրա հա­մար հարկ լի­նի վա­ճա­ռե­լու ա­մե­նա­վեր­ջին վար­տի­քը։ Վեր­ջի­նիս առն­չու­թյամբ չհի­շեց­նեմ մեծն Սու­վո­րո­վի խոս­քը, ո­րը, բնա­կա­նա­բար, այլ պա­րա­գա­յի առն­չու­թյամբ էր աս­ված, սա­կայն կարևորն այս­տեղ պատ­րաս­տա­կա­մու­թյան խն­դիրն է` վեր­ջին վար­տի­քի զո­հո­ղու­թյան գնով։
Կար­ծես թե ա­ռաջ­նու­թյան հետ կապ­ված ա­մեն ինչ ներ­կա­յաց­րինք, սա­կայն մեջս մի դառ­նու­թյան զգա­ցում է մնում, ո­րը սուտ կլի­նի ա­սել, թե ա­ռա­ջին ան­գամ եմ բարձ­րա­ձայ­նե­լու, քա­նի որ տար­բեր ա­ռիթ­նե­րով դրան անդ­րա­դարձ է ե­ղել։ Ժո­ղո­վուրդ ջան, չեք նկա­տու՞մ, որ մենք ոնց որ թե սկ­սում ենք բա­ցա­կա­յել աշ­խար­հի քար­տե­զից։ Կո­մու­նիստ­նե­րից «քյար» մնա­ցած մի «Հրազ­դան» մար­զա­դաշտ ու­նեինք, դրա գլուխն էլ կե­րան։ Սե­զո­նին գնա­ցեք տե­սեք՝ խա­ղա­դաշ­տում խոտ է ա­ճե­լու, որ մար­դա­բո­յից ա­վե­լի է լի­նե­լու, իսկ Բաք­վի մար­զա­դաշ­տը տա­րի­ներ ա­ռաջ Հա­մաեվ­րո­պա­կան ա­ռա­ջին օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի մայ­րա­քա­ղաք ե­ղավ, հի­մա էլ աշ­խար­հա­մա­սի ա­ռաջ­նու­թյուն է ըն­դու­նում։
Լավ, հաշ­վենք թե Բաք­վի մար­զա­դաշ­տի հի­շա­տա­կու­մը շատ ցա­վոտ ե­ղավ ու­ռա-հայ­րենասեր­նե­րի հա­մար, անց­նեմ մեր էս մի կող­մին։ Վրաս­տա­նի մայ­րա­քա­ղա­քը Եվ­րո­պա­յի սու­պեր­գա­վա­թի ֆի­նալ է ըն­դու­նել, մեր «Հրազ­դա­նում» խո­տը ոչ թե շա­րու­նա­կում է ա­ճել, այլ ոնց որ թե շա­րու­նա­կում ենք ա­ճեց­նել։ Տրա­մա­բա­նե­լու հետ կար­ծես թե ա­ռանձ­նա­կի խն­դիր­ներ չու­նե­ցող մարդ եմ, սա­կայն այն­քան էլ լավ չեմ հաս­կա­նում՝ ի­րա՞վ այս­քան խո­տա­սեր ազգ ենք, թե՞ խոտ ա­ճեց­նող­նե­րի նկատ­մամբ ա­ռանձ­նա­հա­տուկ թու­լու­թյուն ու­նե­ցող կոն­տին­գենտ ենք։
Ա­մոթ է, չէ՞։ Հո աջ ու ձախ փնո­վե­լով, շր­ջա­պա­տում բո­լո­րին ձեռ առ­նե­լով հարց չի՞ լուծ­վում։ Ե՞րբ ենք վեր­ջա­պես ա­զատ­վե­լու այս այ­լան­դակ մե­ծամ­տու­թյու­նից, նմա­նը չու­նե­ցող սնա­փա­ռու­թյու­նից։ Մինչ մենք մեր փուչ գովքն ենք ա­նում, կող­քին­նե­րը սրըն­թաց ա­ռաջ են գնում, բարձր ար­ժեք­նե­րով են հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյանն ին­տեգր­վում, իսկ մենք ար­ժեք­ներ ենք ներ­մու­ծում, ո­րոնցից մահ­վան քր­տինք է մար­դուն պա­տում. շատ չման­րա­մաս­նեմ, սա­կայն մե­կից չորս տա­րե­կան ե­րե­խա­յին սե­փա­կան մարմ­նի հա­ճույք­նե­րի ու­սուց­ման գոր­ծը կարևո­րում ենք, որ, ա­մոթ չլի­նի ա­սել, ի­մա­նան ու դրանց ցա­վով տա­ռա­պող­նե­րի հա­ճույ­քի օ­ջախ­նե­րի շա­հա­գոր­ծու­մը հնա­րա­վո­րինս ամ­բող­ջա­կա՞ն դարձ­նեն...
Իս­կա­պես որ, «Հա­ռա­չան­քի» ծե­րու­նու օրն ենք ըն­կել ու բան չի մնա­ցել... ղա­չաղ դառ­նա­լուն։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 9268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ