Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գրա­դա­րան­նե­րի վե­րա­բաց­ման աշ­խա­տան­քա­յին մո­դել­ներ

Գրա­դա­րան­նե­րի վե­րա­բաց­ման աշ­խա­տան­քա­յին մո­դել­ներ
26.05.2020 | 01:05
Գրա­դա­րան­նե­րը սպա­սում են աշ­խա­տանք­նե­րը վեր­սկ­սե­լու ի­րենց հեր­թին: Մե­կու­սաց­ման թեժ օ­րե­րին գրա­դա­րան­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րը ըն­թեր­ցո­ղի հետ կա­պը չկորց­նե­լու և մարդ­կանց պար­տադր­ված պա­րա­պուր­դը փոքր-ինչ թեթևաց­նե­լու հա­մար ներ­կա­յա­ցան տա­րաբ­նույթ առ­ցանց նա­խագ­ծե­րով: Մշա­կու­թա­յին շատ հաս­տա­տու­թյուն­ներ վեր­սկ­սել են աշ­խա­տան­քը` հնա­րա­վո­րինս փոր­ձե­լով պահ­պա­նել անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը: Նկա­տե­լի է նաև գրա­դա­րան­նե­րի գոր­ծու­նեու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:
ԿԳՄՍՆ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան և ժո­ղովր­դա­կան ար­հեստ­նե­րի վար­չու­թյան գլ­խա­վոր մաս­նա­գետ ՆԱ­ԶԻԿ ՀՈ­ՎԱ­ՍԱ­ՓՅԱ­ՆԸ ըն­թեր­ցող­նե­րին, գոր­ծըն­կեր­նե­րին և գրա­դա­րա­նա­յին գոր­ծի նվի­րյալ­նե­րին հոր­դո­րում է պա­րե­տատ­նից գրա­դա­րան­նե­րի աշ­խա­տանք­նե­րը վեր­սկ­սե­լու թույ­լտ­վու­թյուն ստա­նա­լուց հե­տո ա­պա­հո­վել սահ­ման­ված անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը` տա­րածք, գրա­դա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի, այ­ցե­լու­նե­րի, ըն­թեր­ցող­նե­րի, վե­րա­դարձ­վող գր­քե­րի հա­մար կա­րան­տի­նա­յին պայ­ման­նե­րի` ա­ռանձ­նաց­ված տա­րածք, 5-օ­րյա ժա­մա­նա­կա­հատ­ված, պար­տա­դիր մատ­նան­շում` գր­քի վե­րա­դար­ձի օր­վա և ժա­մի վե­րա­բե­րյալ:
«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում Նա­զիկ Հո­վա­սա­փյանն ա­սաց, որ ու­սում­նա­սի­րել է գրա­դա­րան­նե­րի աշ­խա­տանք­նե­րի վերս­կս­ման մի­ջազ­գա­յին փորձն ու ա­ռա­ջարկ­նե­րը: Ի­մա­նա­լով հա­յաս­տա­նյան գրա­դա­րան­նե­րի պայ­ման­ներն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը` կար­ծում է, որ մե­զա­նում կգոր­ծեն հետևյալ ե­րեք մո­դել­նե­րը:
Այս­պես կոչ­ված կի­սա­հե­ռա­վար մո­դե­լը են­թադ­րում է գրա­դա­րա­նա­վա­րի և ըն­թեր­ցող­նե­րի հետ կապ է­լեկտ­րո­նա­յին փոս­տի մի­ջո­ցով: Երկ­րորդ տար­բե­րա­կը բա­ցօ­թյա սպա­սարկ­ման կե­տե­րի ստեղ­ծումն է` մինչև 3-5 ըն­թեր­ցա­սե­ղան­նե­րով, ա­պա­հո­վե­լով սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը կամ գրա­դա­րա­նի հա­րա­կից բա­կա­յին հատ­ված­նե­րում ստեղ­ծե­լով տաց­քա­կետ: Եր­րորդ մո­դե­լը` մի­նի ըն­թեր­ցաս­րա­հը, են­թադ­րում է ըն­թեր­ցաս­րահ­նե­րի վե­րաձևա­վո­րում` պահ­պա­նե­լով մինչև 2 մետր հե­ռա­վո­րու­թյու­նը, ան­հա­տա­կան պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րի ա­պա­հով­մամբ: Ըն­թեր­ցաս­րա­հի այ­ցե­լու­նե­րը նա­խա­պես պետք է նշեն օ­րը, ժա­մը և աշ­խա­տան­քի տևո­ղու­թյու­նը:
Գրա­դա­րան­նե­րը, հաշ­վի առ­նե­լով ի­րենց տա­րած­քա­յին և աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րը, կա­րող են ընտ­րել ա­ռա­ջարկ­վող ե­րեք տար­բե­րակ­նե­րից որևէ մե­կը. փակ տա­րած­քի հետ կապ­ված կա­նոն­նե­րը կսահ­մա­նի պա­րե­տը, մնա­ցած ձևե­րը մաս­նա­գետ­նե­րը կո­րո­շեն: Ա­ռա­ջարկ­վող մո­դել­նե­րից կա­րող են օգտ­վել ոչ միայն ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան են­թա­կա­յու­թյամբ գոր­ծող, այլ նաև համայնքային կամ գերատեսչական բոլոր գրադարանները, որոնք կունենան բավարար աշխատանքային ռեսուրսներ:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 9616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ