Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանում կստեղծվի աշխարհազոր

Հայաստանում կստեղծվի աշխարհազոր
27.10.2020 | 22:08

ԱԺ-ն արտահերթ նիստում 71 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Պաշտպանության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով սահմանվում է «աշխարհազոր» եզրույթը՝ որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակության համակարգ:

ՀՀ Պն փոխնախախար Գաբրիել Բալայանը հայտարարեց, որ առաջարկվող կարգավորումների համաձայն՝ աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է ԶՈւ ԳՇ պետի կողմից՝ աշխարհազորային շտաբի միջոցով, աշխարհազորային զորամիավորման ղեկավար է տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը, իսկ Երևանում՝ քաղաքապետի տեղակալը: Աշխարհազորային բրիգադի հրամանատար է քաղաքային բնակավայրը ընդգրկող կամ միավորված համայնքերի ղեկավարի տեղակալը, իսկ Երևանի վարչական շրջանում՝ ղեկավարի տեղակալը:

Աշխարհազորային պայմանական բրիգադներ և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով տարածքային սկզբունքով իրականացնում են ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները: Աշխարհազորայինի հետ կնքվում է պայմանագիր, նրան ամրակցվում է զենք, հատկացվում է զինվորական համազգեստ: Գաբրիել Բալայանի խոսքով՝ աշխարհազորը բացառապես կամավորներից ձևավորվող զինվորական խումբ է և մոբիլիզացիայի հետ կապ չունի: «Այն քաղաքացիները, որոնք ունեն զինվորական հաշվառում և կցագրում պահեստազորում, աշխարհազորի կազմի մեջ չեն մտնելու: Խոսքը կամավորների մասին է, որ զինվորական պարտավորություն չունեն»,-ասաց նա:

Դիտվել է՝ 2549

Մեկնաբանություններ