Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պա­տե­րազմ է, պա­տե­րազմ է մո­լեգ­նում հա­յոց աշ­խար­հում

Պա­տե­րազմ է, պա­տե­րազմ է մո­լեգ­նում հա­յոց աշ­խար­հում
10.11.2020 | 00:02

Պա­տե­րազմ է հա­յի հո­գում, սր­տում, մտ­քում:
Ես այս տո­ղե­րը գրում եմ, երբ հի­մա, հենց այ­սօր Ար­ցա­խում վճռ­վում են ճա­կա­տագ­րա­կան խն­դիր­ներ:
Երբ ռազ­մի դաշ­տում հե­րո­սա­նում, ան­մա­հու­թյան գիրկն են անց­նում ու վե­րածն­վում լա­վա­գույն­նե­րը, և ես վեր­հի­շում եմ 1915 թ. Բե­նիկ վար­դա­պետ Տեր-Դա­նիե­լյա­նի մո­գա­կան խոս­քե­րը. «Մեռ­նում ու մո­ռա­ցու­թյան գիրկն են անց­նում սո­վո­րա­կան, ե­սա­կան ան­ձինք, իսկ հե­րոս­նե­րը, ո­րոնք ի­րենց հայ­րե­նի­քի հա­մար են մեռ­նում, վե­րածն­վում են այն օ­րը, երբ գե­րեզ­ման են իջ­նում»:


Հնա­րա­վո՞ր էր ներ­կա­յիս պա­տե­րազ­մը կան­խել՝ ո՛չ: Ո­րով­հետև խն­դի­րը Թուր­քիա­յի՝ պան­թյուր­քիզ­մի, Մեծ Թու­րա­նի գա­ղա­փարն ի­րա­գոր­ծե­լը չէ միայն, ո­րով­հետև տա­րած­քա­յին խն­դիր չէ միայն, ո­րով­հետև թուրքն ու ադր­բե­ջան­ցին ցե­ղաս­պան­ներ չեն միայն: Խն­դի­րը քա­ղա­քակր­թա­կան է նաև, խն­դի­րը մեր ու նրանց միջև քա­ղա­քակր­թա­կան ան­հա­մա­տե­ղե­լիու­թյան մեջ է, և այժմ ըն­թա­նում է քա­ղա­քակր­թա­կան պա­տե­րազմ մեր ու եր­կու թյուր­քա­կան ցե­ղախմ­բե­րի միջև:
Ես չեմ խո­սի բնաջ­նջ­ված ազ­գա­կից­նե­րիս 1,5 մլն մարդ­կա­յին կո­րուստ­նե­րի մա­սին, կանդ­րա­դառ­նամ հա­յոց քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք­նե­րի ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րին, ո­րոնք միա­ժա­մա­նակ մարդ­կու­թյան, հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քակր­թու­թյան ան­քակ­տե­լի բա­ղադ­րյալն էին:

ՄԱՍՆ Ա. ԹՈՒՐ­ՔԸ՝ ՔԱ­ՂԱ­ՔԱԿՐ­ԹԱ­ԿԱՆ ՑԵ­ՂԱՍ­ՊԱՆ. ԿՐՈ­ՆԱ­ԿԱՆ ՍՊԱՆԴ
Քրիս­տո­նեու­թյու­նը հայ ժո­ղովր­դի էու­թյունն է, քրիս­տո­նեա­կան հա­վատ­քը դա­վա­նել՝ նշա­նա­կում է լի­նել հայ: Ան­շուշտ, դա­րե­րի ըն­թաց­քում՝ մինչ օրս, ե­ղել են ու կան ա­թեիստ, թե­րա­հա­վատ, ա­ղան­դա­վոր, քրիս­տո­նյա ձևա­ցող և ան­գամ մահ­մե­դա­կան հա­յեր, բայց այդ­պի­սիք ինձ հա­մար ըն­դա­մե­նը սահ­մա­նադ­րո­րեն ի­րա­վունք­ներ և ա­զա­տու­թյուն­ներ ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­ներ են, ոչ ա­վե­լի:
Հայ մարդն իր հոգևոր պա­հանջ­մունք­նե­րը բա­վա­րա­րում էր վան­քե­րում ու ե­կե­ղե­ցի­նե­րում, ընդ ո­րում, ա­ռա­վել պաշ­տե­լի էին ա­ռա­ջին­նե­րը, ո­րոնք հան­դի­սա­նում էին ոչ միայն կրո­նա­կան, այլև կր­թա­կան օ­ջախ­ներ, մա­տե­նա­դա­րան­ներ ու յու­րօ­րի­նակ թան­գա­րան­ներ:
1919 թ. կազմ­ված մի մաս­նա­վոր ցու­ցա­կի հա­մա­ձայն, Թուր­քիա­յի տա­րած­քում կար լու­սա­վոր­չա­կան 210 վանք և 1639 ե­կե­ղե­ցի (չհաշ­ված հայ կա­թո­լիկ­նե­րի վան­քե­րը), ո­րոնց բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյու­նը կամ ա­վեր­վեց, կամ վե­րած­վեց թուր­քե­րի ու քր­դե­րի ա­նաս­նա­գո­մե­րի, ա­խոռ­նե­րի, կամ քուրդ գյու­ղա­ցի­նե­րի ու վաչ­կա­տուն ցե­ղե­րի ա­մա­ռա­նոց­նե­րի ու բա­նա­կա­տե­ղի­նե­րի: 1915 թ. դեկ­տեմ­բե­րի 28-ին Պոլ­սո Զա­վեն պատ­րիարք Ե­ղիա­յա­նը գրում էր. «Վան­քերն ու ե­կե­ղե­ցի­նե­րը մեծ մա­սամբ կոր­ծա­նուե­ցին կամ ա­նարգ գոր­ծա­ծու­թեանց յատ­կա­ցուե­ցան. Մշոյ Ս. Կա­րա­պե­տը թն­դա­նօ­թի բռ­նուած և հիմ­նա­յա­տակ ե­ղած է, նոյն­պէս Կար­նոյ Կար­միր վան­քը, Սե­բաս­տիոյ Ս. Փր­կիչ և Ս. Սար­գիս ե­կե­ղե­ցի­նե­րը և այլն: Իսկ ե­կե­ղե­ցա­կա­նու­թիւ­նը գրե­թէ ամ­բող­ջո­վին կո­տո­րուած է, ոչ մէկ քա­հա­նա­յի ողջ մնա­ցած ըլ­լա­լուն լու­րը ու­նինք ցարդ»:
1914 թ. պա­տե­րազ­մի սկզ­բում Աստ­ծո տա­ճար­նե­րից շուրջ 70-ը կի­սա­վեր վի­ճա­կում էր, 50-ը՝ ան­պա­ճույճ, ի­րենց վա­ղե­մի փառ­քից ու շքե­ղու­թյու­նից զրկ­ված, կո­ղոպտ­ված մե­նաս­տան­ներ, իսկ ևս մո­տա­վո­րա­պես 100-ը՝ շեն, քա­րա­կոփ, հաս­տա­հիմն, հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տու­թյան բնադ­րոշ­մը կրող հաս­տա­տու­թյուն­ներ:


Վան­քերն իս­կա­կան գան­ձա­րան­ներ էին, դրան­ցում պահ­պան­վում էին անգ­նա­հա­տե­լի ար­ժեք­ներ՝ գր­չագ­րեր, ան­տիպ գր­քե­րի բնագ­րեր, բազ­մա­թիվ տպա­գիր մա­տյան­ներ, թան­կա­գին կա­փա­րիչ­նե­րով ու ծած­կույթ­նե­րով մա­սունք­ներ, մե­ծար­ժեք գոր­գեր, կար­պետ­ներ, վա­րա­գույր­ներ, հնա­դա­րյան ա­թոռ­ներ, քան­դակ­ներ, ար­ձան­ներ, անդ­րի­ներ ու կտավ­ներ, ինչ­պես նաև ար­ծա­թե ու ոս­կե սպասք՝ սկիհ­ներ, բուր­վառ­ներ, խա­չեր, գա­վա­զան­ներ, մյու­ռո­նի կաթ­սա­ներ, սր­բա­տու­փեր, քշոց­ներ, կոն­քեր, սա­ղա­վարտ­ներ, թա­գեր, շուր­ջառ­ներ, վա­կաս­ներ և այլն, և այլն: Բա­ցի այդ, յու­րա­քան­չյուր վանք ու­ներ ի­րեն պատ­կա­նող կալ­վածք­ներ, ջրա­ղաց­ներ, խա­նութ­ներ, այլ հա­սու­թա­բեր շի­նու­թյուն­ներ ու տներ:
Հնա­րա­վո­րինս ման­րա­մասն անդ­րա­դառ­նամ այդ ա­մե­նին:
Ձե­ռագ­րե­րը ոչ միայն ե­կե­ղե­ցա­կան, կրո­նա­կան բնույթ ու­նեին, այլև պատ­մա­գի­տա­կան, ի­մաս­տա­սի­րա­կան, հնա­գի­տա­կան, բա­նա­սի­րա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ էին և գր­չար­վես­տի փայ­լուն նմուշ­ներ:


1914 թ. այդ­պի­սի ձե­ռագ­րեր կա­յին հետևյալ վայ­րե­րում. Ար­մա­շի դպ­րե­վան­քում՝ 300 միա­վոր, Կե­սա­րիա­յում ու շր­ջա­կայ­քում՝ 98, Մշո Ա­ռա­քե­լոց ու Թարգ­ման­չաց վան­քե­րում՝ 256, Ար­ղը­նի Ս. Աստ­վա­ծա­ծին վան­քում՝ 146, Մարզ­վա­նում, Ա­մա­սիա­յում, Թո­քա­տում ու Զի­լեում՝ 16, Սե­բաս­տիա­յում ու շր­ջա­կայ­քում՝ 89, Տիվ­րի­կում, Մա­լա­թիա­յում, Ակ­նում ու Կա­մա­խում՝ 37, Բա­ղե­շում, Խար­բեր­դում ու դրանց շր­ջա­կայ­քում՝ 164, Չմշ­կա­ծա­գում, Չար­սան­ճա­գում և Բա­լուում՝ 33, Տիգ­րա­նա­կեր­տում ու Չն­քու­շում՝ 136, Եր­զն­կա­յում ու Վա­նում՝ 38: Ընդ­հա­նուր թի­վը՝ 1313 միա­վոր:
Սա­կայն հարկ է նշել, որ այս ցանկն ա­մենևին ամ­բող­ջա­կան չէր: Պա­կա­սում էին Աղ­թա­մա­րի, Վա­րա­գի, Վա­նի մյուս վան­քե­րում, զո­րօ­րի­նակ՝ Աղ­բա­կի Ս. Բար­դու­ղի­մեոս, Նա­րեկ, Ս. Հա­կոբ, ինչ­պես նաև Էրզ­րու­մի և Թուր­քիա­յի այլ վայ­րե­րում վա­նա­կան, ե­կե­ղե­ցա­պատ­կան և ան­հա­տա­կան ձե­ռագ­րե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ: Հետևա­բար, վս­տա­հա­բար կա­րե­լի է ա­սել, որ ձե­ռագ­րե­րի թի­վը 3000-4000 է ե­ղել: Ձե­ռագ­րեր, ո­րոնք ան­դառ­նա­լիո­րեն կորս­տի մատն­վե­ցին:
Թե զուտ նյու­թա­կան տե­սա­կե­տից դրանք ինչ ար­ժեք ու­նեին, դժ­վար է ա­սել: Բավ է նշել, որ կա­յին այն­պի­սի ձե­ռագ­րեր, ո­րոնք պա­տե­րազ­մից ա­ռաջ օ­տար­նե­րը գնա­հա­տել էին 5000 օս­մա­նյան ոս­կի և գր­չար­վես­տի հազ­վա­գյուտ, ե­զա­կի նմուշ­ներ էին: Բե­րենք մի քա­նի օ­րի­նակ: Մշո Ա­ռա­քե­լոց վան­քում կար չորս ձե­ռա­գիր՝ գր­ված 1198, 1301, 1309 և 1351 թվա­կան­նե­րին, ե­րեք Ա­վե­տա­րան՝ գր­ված 1315, 1325, 1455 թվա­կան­նե­րին, 1563 թ. գր­ված մեկ Մաշ­տոց: Կե­սա­րիա­յի Ս. Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում կար 1269 թ. մի Ա­վե­տա­րան, որն ար­ծա­թա­պատ, մա­գա­ղա­թյա ըն­տիր ձե­ռա­գիր էր և ու­ներ 213 գե­ղե­ցիկ պատ­կեր­ներ, խո­րան­ներ, լու­սան­ցա­զար­դեր, զար­դագ­րեր: Սե­բաս­տիա­յի Ս. Նշան վան­քի ձե­ռագ­րեր­րից մեկն էր Հե­թում թա­գա­վո­րի Ա­վե­տա­րա­նը՝ գր­ված 1262-ին, ո­րի ար­ծա­թե կո­ղի վրա փայ­լում էր թան­կա­գին սու­տակ:
Ձե­ռագ­րե­րի յու­րա­տե­սակ լրա­ցում էին տպա­գիր գր­քե­րը: Այս­պես, Չն­քու­շի վան­քում կար 600 միա­վոր, Սե­բաս­տիա­յի Ս. Նշան վան­քում՝ շուրջ 1000, իսկ Ար­մա­շի դպ­րե­վան­քում… 5000 հա­տոր: Մո­տա­վոր հաշ­վարկ­նե­րով, վան­քե­րում ու ե­կե­ղե­ցի­նե­րում գտն­վում էր 200 հա­զար միա­վոր գիրք:


Խիստ էա­կան էին բազ­մա­տե­սակ ու բազ­մա­թիվ մա­սունք­նե­րը, որ­պես հին դա­րե­րի հի­շա­տակ­ներ, ինչ­պես նաև ար­վես­տի գոր­ծեր և նյու­թա­կան հարս­տու­թյուն­ներ: Օ­րի­նակ, Քրիս­տո­սի խա­չա­փայ­տի մա­սեր, խա­չի բևեռ­ներ, Նո­յան տա­պա­նի մաս­նիկ­ներ, Գրի­գոր Լու­սա­վոր­չի տա­ռա­պան­քին վե­րա­բե­րող մա­սունք­ներ, Աստ­վա­ծած­նի նվի­րա­կան ի­րե­րի մա­սեր, մե­ռոն և այլն: Դրանք ա­ռա­քյալ­նե­րի, նա­հա­տակ­նե­րի, հայ­րա­պետ­նե­րի ոսկ­րակ­տոր­ներ էին, քրիս­տո­նեա­կան նվի­րա­կան ա­ռար­կա­ներ կամ մա­սեր, ո­րոնք պահ­վում էին ար­վես­տի շքեղ գոր­ծեր հան­դի­սա­ցող ոս­կե, ար­ծա­թե, մար­գար­տա­կուռ պա­տյան­նե­րի, պահ­պա­նակ­նե­րի և տու­փե­րի մեջ:
Պատ­կե­րա­ցում տա­լու հա­մար բե­րենք մեկ օ­րի­նակ: Սե­բաս­տիա­յի Ս. Նշան վան­քում կար 28 մա­սունք, ո­րից չոր­սը Կե­նաց Փայտ էին, 22-ը՝ ա­ռա­քյալ­նե­րի, հայ­րա­պետ­նե­րի, մար­տի­րոս­նե­րի մա­սունք­ներ, եր­կու­սը՝ նվի­րա­կան ա­ռար­կա­ներ՝ Գրի­գոր Լու­սա­վոր­չի չար­չա­րան­քի տա­տաս­կը և Նո­յան տա­պա­նից մաս­նիկ: Բո­լորն էլ ար­ծա­թա­պատ, ոս­կեդր­վագ, ա­դա­ման­դա­կուռ պահ­պա­նակ­նե­րի մեջ էին զե­տեղ­ված: Կե­նաց Փայ­տի մա­սունք­նե­րից մե­կը, մա­նա­վանդ, 1000 տար­վա հնու­թյուն ու­ներ, իսկ վրան կար այս­պի­սի ար­ձա­նագ­րու­թյուն. «Թվ. ԳՃ­ԼԷին ինք­նա­կա­լին մե­ծի կայ­սե­րի Վաս­լի Կոս­տան­դիա­նո­սի եւ հայ­րա­պե­տի Մե­ծի Պետ­րո­սի որ ար­գե­լեաց զգետն Տր­պի­զո­նայ մին­չեւ ժամ մի ա­նուամբ կո­չի Ա­րե­գակ Սուրբ Նշա­նայ զոր ա­ռեալ Սե­նե­քե­րիմ ար­քայն շի­նեաց Սե­բաս­տիա մե­նաս­տան եւ ետ յի­շա­տակ…»: Այս ար­ձա­նագ­րու­թյու­նը վկա­յում է, որ խա­չը պատ­րաստ­վել և Ս. Նշան վան­քին էր հան­ձն­վել XI դա­րում: Իսկ խա­չի պատ­վան­դա­նը նույն­պես ա­կա­նա­կուռ էր և 1774 թ. պատ­րաստ­վել էր հայ ոս­կեր­չի կող­մից:


Բազ­մա­թիվ մա­սունք­նե­րի թվում կա­յին նաև այն­պի­սիք, ո­րոնք մեծ ժո­ղովր­դա­կա­նու­թյուն ու համ­բավ էին վա­յե­լում: Դի­ցուք, Սսի Ս. Պո­ղոս վան­քի Վահ­կա Ս. Նշան կոչ­ված խա­չը, Մշո Ս. Հով­հան­նու վան­քի Արծ­վա­բեր Ս. Նշան կե­նաց փայ­տը, Լիմ Ա­նա­պա­տի վան­քի Ս. Գևորգ մա­սուն­քը, Խար­բեր­դի Ղու­լեի Ս. Գևորգ վան­քի Ս. Կա­րա­պե­տի մա­սուն­քը և 1226 թ. Հե­թում թա­գա­վո­րի մա­տա­նիով կնք­ված մի շիշ՝ քա­րա­ցած մե­ռո­նով, որ հայտ­նա­բեր­վել էր 1839 թվա­կա­նին:
Ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ ա­մեն վանք ու ե­կե­ղե­ցի ու­ներ մի­ջին հաշ­վով 10-20 մա­սունք, ա­պա նվի­րա­կան այդ սր­բու­թյուն­նե­րի թի­վը կկազ­մեր շուրջ 30 հա­զար:
Մե­ծար­ժեք էին նաև հա­յոց վան­քե­րի ու ե­կե­ղե­ցի­նե­րի հնու­թյուն­ներն ու սպաս­քը: Բե­րենք մի քա­նի օ­րի­նակ: Այս­պես, համ­բա­վա­վոր էին Սե­բաս­տիա­յի Ս. Նշան վան­քում գտն­վող Սե­նե­քե­րիմ թա­գա­վո­րի ա­թո­ռը, Սսի կա­թո­ղի­կո­սի ա­թո­ռը, մե­ռո­նօրհ­նու­թյան կաթ­սան: Մշո Ս. Հով­հան­նու վան­քում կար 3 մ եր­կա­րու­թյամբ ու քա­ռորդ մետր լայ­նու­թյամբ, ա­րա­բե­րեն թավ­շյա հրո­վար­տակ, որն ա­վան­դա­բար վե­րագր­վում էր իս­լամ­նե­րի մար­գա­րեին, բայց թերևս Աբ­բա­սյան խա­լիֆ­նե­րից մե­կի հրո­վար­տակն էր: Վա­նա Տի­րա­մայր Ս. Աստ­վա­ծա­ծին վան­քում պահ­վում էր «Արևէ ճրագ» կոչ­վող մի կա­վա­հո­ղե լու­սա­տու, ո­րը հեղ­ված էր մար­տի­րոս­նե­րի ա­րյամբ: Խար­բեր­դի Ղու­լեի Ս. Գևորգ վան­քում էր գտն­վում XI դա­րից մնա­ցած 13 սպի­տակ մոմ:
Ա­մեն վան­քում ու ե­կե­ղե­ցում կա­յին նկար­ներ, ո­րոնք հին դա­րե­րի ար­վես­տի գոր­ծեր էին, ինչ­պես, օ­րի­նակ, Ար­ղը­նիի Տի­րա­մոր պատ­կե­րը:


Ա­ռան­ձին ար­ժեք էին ներ­կա­յաց­նում կրո­նա­կան սպասք­նե­րը: Յու­րա­քան­չյուր վանք ու ե­կե­ղե­ցի ու­ներ տաս­նյակ, եր­բեմն էլ հա­րյու­րա­վոր թան­կա­գին ա­նոթ­ներ, ար­ծա­թե ու ոս­կե գա­վա­զան­ներ, սր­բա­տու­փեր և ա­ղավ­նի­ներ, մե­ռո­նա­թա­փեր, կոն­քեր, բուր­վառ­ներ, կան­թեղ­ներ և այլն: Դի­ցուք, Չն­քու­շի հա­յոց վանքն ու­ներ 550, Ար­մա­շի Չար­խա­փան Ս. Աստ­վա­ծա­ծին վան­քը՝ 350 ա­նուն այդ­պի­սի սպասք, ո­րոնք ոչ միայն բարձ­րար­վեստ աշ­խա­տանք­ներ էին, այլև նյու­թա­կան տե­սա­կե­տից ու­նեին մեծ ար­ժեք: Հա­յոց Աստ­ծո տա­ճար­նե­րում հաշվ­վում էր առն­վազն 600 հա­զար ոս­կե և ար­ծա­թե սպասք:
Հա­տուկ ար­ժեք էին ներ­կա­յաց­նում վան­քե­րի ու ե­կե­ղե­ցի­նե­րի գոր­գերն ու կար­պետ­նե­րը: Ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ դրանց գի­նը մի­ջին հաշ­վով 5000 օս­մա­նյան ոս­կի էր, ա­պա կո­րուս­տը կազ­մում էր ա­վե­լի քան 5 մլն օս­մա­նյան ոս­կի:


Ի վեր­ջո, հա­յոց վան­քերն ու ե­կե­ղե­ցի­նե­րը տի­րում էին ըն­դար­ձակ հո­ղա­տա­րածք­նե­րի, այ­գի­նե­րի, պար­տեզ­նե­րի, մար­գե­րի, ան­տառ­նե­րի, ո­րոնց հա­սույ­թից հո­գաց­վում էին տա­ճար­նե­րի ու հոգևո­րա­կան­նե­րի ապ­րուս­տի ծախ­սե­րը: Դրանց մեծ մա­սը, թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյան ուղ­ղորդ­մամբ և թողտ­վու­թյամբ, բռ­նագ­րա­վե­ցին մու­հա­ջիր­նե­րը՝ թուրք գաղ­թա­կան­նե­րը, և քուրդ բե­կե­րը. օ­րի­նակ, Սսի Թլա­նի ա­գա­րա­կը, Ար­մա­շի վան­քի հո­ղե­րը, Վա­նի, Սղեր­դի, Մշո, Բա­ղե­շի, Եր­զն­կա­յի և այլ վան­քե­րի կալ­վածք­նե­րը:


Հա­վե­լենք նաև, որ վան­քերն ու ե­կե­ղե­ցի­ներն ու­նեին հա­սու­թա­բեր ջրա­ղաց­ներ, խա­նութ­ներ, տներ, պան­դոկ­ներ, խա­ներ և այլն: Ըստ Պոլ­սո պատ­րիար­քա­րա­նի Վա­նո­րեից խոր­հր­դի վի­ճա­կագ­րու­թյան, 1914 թ. դրու­թյամբ Արևմտյան Հա­յաս­տա­նի 200 վան­քե­րից 150-ը ու­նեին ա­վե­լի քան 1500 այդ­պի­սի ան­շարժ գույք, իսկ ե­կե­ղե­ցի­նե­րը՝ ա­վե­լի շատ, ո­րոնց հա­սույ­թով հո­գում էին թե ի­րենց, թե կից դպ­րոց­նե­րի ծախ­քը:
Ամ­փո­փե­լով՝ փաս­տենք հետևյա­լը:
Ինչ­պես ար­դեն վերևում նշել ենք, ներ­կա­յաց­ված պատ­կե­րը հիմն­ված էր 1919 թ. կազմ­ված մի ոչ լրիվ ցան­կի վրա, ո­րոնց մեջ չեն մտ­նում հայ կա­թո­լիկ վան­քերն ու ե­կե­ղե­ցի­նե­րը: 1930 թ. դրու­թյամբ, հայ լու­սա­վոր­չա­կան 1849 վան­քե­րից ու ե­կե­ղե­ցի­նե­րից ա­վե­լի քան հա­զա­րը հիմ­նա­հա­տակ կոր­ծան­ված էին, 691-ը՝ կի­սա­կոր­ծան վի­ճա­կի մեջ, 1727-ը ամ­բող­ջո­վին և անխ­նա կո­ղոպտ­վել էր թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ու թուրք ժո­ղովր­դի կող­մից:
Նշենք նաև, որ ամ­բողջ Թուր­քիա­յում հայ բո­ղո­քա­կան­ներն ու­նեին 310 ժո­ղո­վա­րան: Դրանց բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյու­նը՝ գրե­թե բո­լո­րը, կամ ա­վեր­վեց, կամ կի­սա­կոր­ծան վի­ճա­կի հասց­վեց: 1930 թ. դրու­թյամբ դրան­ցից միայն 23-ն էր ծա­ռա­յում բուն նպա­տա­կին, իսկ հե­տա­գա տա­րի­նե­րին այդ թիվն էլ զրո­յաց­վեց:


(շա­րու­նա­կե­լի)

Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Գր­քի կա­փա­րիչ
  • Բա­լուի քաղց­րա­հա­յաց վան­քի ա­վե­րակ­նե­րը
  • Հոգևո­րա­կա­նի թագ
Դիտվել է՝ 15437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ