Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

75 տա­րի ա­ռաջ սկս­վեց մար­շալ Պե­տե­նի դա­տա­վա­րու­թ­յու­նը

75 տա­րի ա­ռաջ սկս­վեց մար­շալ Պե­տե­նի դա­տա­վա­րու­թ­յու­նը
13.11.2020 | 01:44

1945 թ. հու­լի­սի 23-ին Փա­րի­զում դա­տա­կան գոր­ծըն­թաց սկս­վեց կո­լա­բո­րա­ցիո­նիս­տա­կան (թշ­նա­մու հետ հա­մա­գոր­ծակ­ցող) «Ֆրան­սիա­կան պետու­թյան» ղե­կա­վար Ֆի­լիպ Պե­տե­նի նկատ­մամբ։ Զա­ռա­մյալ մար­շա­լին մե­ղա­վոր ճա­նա­չե­ցին պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մեջ և դա­տա­պար­տե­ցին գն­դա­կա­հա­րու­թյան։ Սա­կայն ֆրան­սիա­կան Դի­մադ­րու­թյան ղե­կա­վար և Պե­տե­նի նախ­կին են­թա­կա, գե­նե­րալ Շառլ դը Գո­լը մա­հա­պա­տի­ժը փո­խա­րի­նեց ցմահ բան­տար­կու­թյամբ։


Ֆի­լիպ Պե­տե­նը ա­ռա­վել խո­շոր զո­րա­պե­տե­րից մեկն էր Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մում։ 1916 թ., որ­պես բա­նակ­նե­րի հրա­մա­նա­տար, նա ղե­կա­վա­րում էր Վեր­դե­նին տի­րե­լու մար­տե­րը։ Այդ ճա­կա­տա­մար­տում ձեռք բե­րած հա­ջո­ղու­թյան հա­մար ռու­սա­կան կայսր Նի­կո­լայ 2-րդը Պե­տե­նին պարգևատ­րեց սուրբ Գեոր­գիի 4-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նով։ 13 տա­րի անց մար­շա­լը գիրք հրա­պա­րա­կեց այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին («Վեր­դե­նի պաշտ­պա­նու­թյու­նը»), ո­րը 1930-ա­կան­նե­րին լույս տե­սավ ԽՍՀՄ-ում։ Խոր­հր­դա­յին հե­ղի­նա­կի գրած ծա­նո­թագ­րու­թյան (ա­նո­տա­ցիա) մեջ նշ­վում էր, որ Պե­տե­նի գր­վածքն «ան­կաս­կած հե­տաքր­քիր է Կար­միր բա­նա­կի հրա­մա­նա­տար­նե­րի հա­մար»։


Իր ռազ­մա­կան սխ­րանք­նե­րի շնոր­հիվ Պե­տե­նը փառք ու վիթ­խա­րի հռ­չակ ձեռք բե­րեց ողջ Ֆրան­սիա­յում։ Որ­պես Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին հե­րոս նա մե­ծար­վում էր եր­կու այլ մար­շալ­նե­րին` Ֆեր­դի­նանդ Ֆո­շին և Ժո­զեֆ Ժոֆ­րին, հա­մա­հա­վա­սար։ Նրանց մա­հից հե­տո Պե­տե­նը դար­ձավ իր երկ­րի գլ­խա­վոր զին­վո­րա­կան հե­ղի­նա­կու­թյու­նը։ Ա­ջե­րը նրան սր­բա­պատ­կեր էին դարձ­րել` հան­դես գա­լով «Մեզ պետք է այն­պի­սին, ինչ­պի­սին Պե­տենն է» կար­գա­խո­սով։
Բայց Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մը կեն­դա­նի լե­գեն­դին դարձ­րեց հան­ցա­գործ։ Հա­վա­նա­բար, ձգ­տե­լով բա­նա­կը ոչն­չա­ցու­մից փր­կե­լու, ֆրան­սիա­կան զոր­քե­րի ջախ­ջա­խու­մից հե­տո մար­շա­լը գոր­ծար­քի գնաց Եր­րորդ ռայ­խի հետ։


1940 թ. հու­նի­սի 17-ին ֆրան­սիա­կան կա­ռա­վա­րու­թյան նոր ղե­կա­վար Պե­տե­նը, փո­խա­րի­նե­լով դի­մադ­րու­թյու­նը շա­րու­նա­կել ցան­կա­ցող Ժան Ռեյ­նո­յին, գեր­մա­նա­ցի­նե­րից հաշ­տու­թյուն խնդ­րեց։ Դրա հետևան­քը ե­ղավ Ֆրան­սիա­յի բա­ժա­նու­մը օ­կու­պա­ցիոն գո­տու, ո­րի մեջ մտավ երկ­րի նա­խա­պա­տե­րազ­մյան տա­րած­քի մո­տա­վո­րա­պես 3/5 մա­սը, և այս­պես կոչ­ված «Ֆրան­սիա­կան պե­տու­թյան», ո­րը ղե­կա­վա­րում էր ֆա­շիս­տա­մետ կո­լա­բո­րա­ցիո­նիս­տա­կան վար­չա­կար­գը (մայ­րա­քա­ղաքն էր ա­ռող­ջա­րա­նա­յին Վի­շի քա­ղա­քը)։ Դիկ­տա­տո­րա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րով օժտ­ված 84-ա­մյա Պե­տե­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ էին երկ­րի հա­րա­վա­յին մա­սը և բո­լոր գա­ղութ­նե­րը։ Գեր­մա­նիան բռ­նագ­րա­վեց Էլ­զասն ու Լո­թա­րին­գիան, ո­րոնք գեր­մա­նա­ցի­նե­րի ու ֆրան­սիա­ցի­նե­րի բազ­մա­դա­րյան վե­ճի ա­ռար­կա էին։ Ֆրան­սիա­յի հյու­սի­սա­յին դե­պար­տա­մենտ­նե­րը միաց­վել էին Բել­գիա­յին։


1940 թ. հու­նի­սի 18-ին գե­նե­րալ Շառլ դը Գո­լը ֆրան­սիա­ցի­նե­րին կոչ ա­րեց շա­րու­նա­կե­լու դի­մադ­րու­թյու­նը նա­ցիս­տա­կան Գեր­մա­նիա­յին` չնա­յե­լով Պե­տե­նի կա­ռա­վա­րու­թյան կո­լա­բո­րա­ցիո­նիս­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Գե­նե­րա­լը ռա­դիո­յով հա­մա­քա­ղա­քա­ցի­նե­րին դի­մեց Լոն­դո­նից, ուր մեկ օր ա­ռաջ փա­խել էր Բոր­դո­յից։ Ֆրա­ն­սիա­յի ռազ­մա­կան նա­խա­րա­րի նախ­կին տե­ղա­կա­լը Պե­տե­նին մե­ղադ­րում էր դա­վա­ճա­նու­թյան մեջ և հայ­տա­րա­րում, որ «պարտ­քի լիա­կա­տար գի­տակ­ցու­թյամբ ե­լույթ է ու­նե­նում Ֆրան­սիա­յի ա­նու­նից»։
Այս­պի­սով, հայ­տն­վեց կար­ծես թե եր­կու Ֆրան­սիա. պարտ­վո­ղա­կան, հայտ­նի որ­պես «Ֆրան­սիա­կան պե­տու­թյուն» կամ Վի­շիի վար­չա­կարգ, և «Ա­զատ Ֆրան­սիա» (1942-ից հե­տո` «Մար­տն­չող»), ո­րը գլ­խա­վո­րում էր դը Գո­լը, ճիշտ է` Անգ­լիա­յից։ Գե­նե­րա­լին մե­ղադ­րե­ցին դա­սալ­քու­թյան, օ­րի­նա­կան իշ­խա­նու­թյա­նը չեն­թարկ­վե­լու և պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մեջ, ին­չի հա­մար Պե­տե­նը նրան հե­ռա­կա կար­գով դա­տա­պար­տեց մա­հա­պատ­ժի։


Ի­րա­վի­ճա­կին դրա­մա­տիզմ էր հա­վե­լում այն փաս­տը, որ ներ­կա­յիս թշ­նա­մին եր­կար տա­րի­ներ ե­ղել էր դը Գո­լի պե­տը. 1912 թ. նա զին­վո­րա­կան կա­րիե­րան սկ­սել էր հետևա­կա­յին գն­դում` գն­դա­պետ Պե­տե­նի հրա­մա­նա­տա­րու­թյան ներ­քո, իսկ 1921 թ. իր որ­դուն Ֆի­լիպ ան­վա­նեց ի պա­տիվ փա­ռա­պանծ մար­շա­լի և Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի հե­րո­սի։ Ե­թե չլի­ներ դա­շին­քը Հիտ­լե­րի հետ, Պե­տե­նը, ան­կաս­կած, պատ­մու­թյան մեջ կմտ­ներ որ­պես Ֆրա­ն­սիա­յի ա­ռա­վել պաշ­տե­լի զո­րա­վար­նե­րից մե­կը։ Թեև շա­տե­րի հի­շո­ղու­թյան մեջ նա այ­նուա­մե­նայ­նիվ մնաց որ­պես հայ­րե­նա­սեր պահ­պա­նո­ղա­կան, ո­րը ձգ­տում էր փր­կե­լու իր ազ­գը։
1940 թ. հոկ­տեմ­բե­րի 24-ին Պե­տենն ան­ձամբ հան­դի­պեց Հիտ­լե­րի հետ և նրան լիա­կա­տար ա­ջակ­ցու­թյուն խոս­տա­ցավ։


Հենց Վեր­դե­նի հե­րո­սը մտց­րեց «կո­լա­բո­րա­ցիա» եզ­րա­բա­ռը. հոկ­տեմ­բե­րի 30-ի իր ռա­դիոու­ղեր­ձում մար­շա­լը ֆրան­սիա­ցի­նե­րին օ­կու­պանտ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու կոչ ա­րեց։ Այ­նուա­մե­նայ­նիվ, տա­րի­քի ա­ռու­մով, Պե­տե­նը չէր կա­րող ակ­տի­վո­րեն զբաղ­վել պե­տա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րով։ Իսկ ֆյու­րե­րին դուր չէր գա­լիս մար­շա­լի մե­ծա­րու­մը որ­պես Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յի­նում գեր­մա­նա­ցի­նե­րին հաղ­թո­ղի։ Մո­տա­վո­րա­պես 1942-ի նո­յեմ­բե­րից Պե­տենն սկ­սեց կորց­նել լիա­զո­րու­թյուն­նե­րը` դառ­նա­լով Գեր­մա­նիա­յին ձեռն­տու խա­մա­ճիկ։ 1944 թ. սեպ­տեմ­բե­րին Դի­մադ­րու­թյան ու­ժե­րի կող­մից Վի­շին գրա­վե­լուց հե­տո նա­ցիստ­նե­րը նրան ստի­պե­ցին հե­ռա­նա­լու Զիգ­մա­րին­գեն, որ­տեղ իշ­խա­նու­թյու­նը վերջ­նա­կա­նո­րեն կորց­րած Պե­տե­նը վտա­րան­դի կա­ռա­վա­րու­թյուն կազ­մեց։


1945 թ. Պե­տե­նը Հիտ­լե­րին դի­մեց Ֆրան­սիա վե­րա­դառ­նա­լու խնդ­րան­քով։ Վս­տա­հու­թյու­նը վա­ղուց կորց­րած մար­շա­լին ֆյու­րե­րը պա­տաս­խա­նի չար­ժա­նաց­րեց։ Հիտ­լե­րի ինք­նաս­պա­նու­թյու­նից քիչ ա­ռաջ Պե­տե­նը հա­ման­ման խնդ­րան­քով դի­մեց դը Գո­լին։ Մար­շա­լի նախ­կին են­թա­կան չմեր­ժեց նրան, թեև եր­կուսն էլ հաս­կա­նում էին, որ նախ­կին կո­լա­բո­րա­ցիո­նիս­տին դատ և, հա­վա­նա­բար, պատ­վազր­կու­թյուն են սպա­սում։
Ապ­րի­լի 24-ին Պե­տե­նը կնոջ հետ անն­կա­տե­լիո­րեն հա­սավ գեր­մա­նա-շվեյ­ցա­րա­կան սահ­մա­նին, իսկ 26-ին Շվեյ­ցա­րիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը նրան հանձ­նե­ցին դը Գո­լի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ Ըստ այլ, ա­վե­լի քիչ գե­ղե­ցիկ տար­բե­րա­կի, 1945 թ. դաշ­նա­կից­նե­րը մար­շա­լին գե­րի վերց­րին ու բռ­նու­թյամբ տա­րան Փա­րիզ։


Հա­ջորդ ա­միս­նե­րը նախ­կին հե­րո­սը, ար­դեն գլ­խա­վոր ֆրան­սիա­կան հա­կա­հե­րոս դար­ձած, հս­կո­ղու­թյան տակ անց­կաց­րեց Փա­րի­զի մի ար­վար­ձա­նում։ Վեր­ջա­պես 1945 թ. հու­լի­սի 23-ին «Ֆրան­սիա­կան պե­տու­թյան» նախ­կին ղե­կա­վա­րը Փա­րի­զում կանգ­նեց Գե­րա­գույն դա­տա­րա­նի ա­ռաջ։
Չնա­յած իր վի­ճա­կի ծան­րու­թյա­նը և կյան­քը պա­տի ա­ռաջ ա­վար­տե­լու հե­ռան­կա­րին, մար­շալն ի­րեն վս­տահ էր պա­հում, ե­թե չա­սենք հան­դուգն։
Նա հրա­ժար­վեց փաս­տա­բան­նե­րից` հայ­տա­րա­րե­լով, որ ինքն է ի­րեն պաշտ­պա­նե­լու։ Բա­ցի դրա­նից, նա բո­ղո­քեց դա­տա­վոր­նե­րի կազ­մի դեմ, ո­րի մեջ շատ էին Դի­մադ­րու­թյան ան­դամ­նե­րը։ Մար­շա­լը պն­դում էր, որ այդ մար­դիկ ի­րա­վունք չու­նեն ի­րեն դա­տե­լու։ Նա հայ­տա­րա­րեց, որ գոր­ծել է ի շահ Ֆրան­սիա­յի ժո­ղովր­դի և հրա­ժար­վեց հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լուց։
«Ինձ իշ­խա­նու­թյուն է հանձ­նել Ֆրան­սիա­յի ժո­ղո­վուր­դը, ո­րին ներ­կա­յաց­րել է Ազ­գա­յին ժո­ղո­վը։ Գե­րա­գույն դա­տա­րանն իր ներ­կա­յիս կազ­մով չի ներ­կա­յաց­նում ֆրան­սիա­կան ժո­ղովր­դին։ Եվ այժմ միայն նրան` ժո­ղովր­դին է դի­մում Ֆրան­սիա­յի մար­շա­լը, պե­տու­թյան ղե­կա­վա­րը։ Ես չեմ պա­տաս­խա­նե­լու ոչ մի հար­ցի։ Եվ դա միակ հայ­տա­րա­րու­թյունն է, որ ես ու­զում եմ ա­նել»,- ա­սաց Պե­տե­նը։


Մե­ղադ­րան­քը գլ­խա­վո­րեց գե­րա­գույն դա­տա­խազ Անդ­րե Մո­նեն, ո­րը 4 տա­րի ա­ռաջ երդ­վել էր Պե­տե­նի կա­ռա­վա­րու­թյա­նը։ Իր հեր­թին մար­շա­լը հայ­տա­րա­րեց, որ միշտ ե­ղել է Դի­մադ­րու­թյան կողմ­նա­կի­ցը։
Դա­տա­վա­րու­թյան մաս­նա­կից­նե­րից մե­կը` հրա­պա­րա­կա­խոս Ժան-Պիեռ Բլո­խը հի­շում էր, որ երդ­վյալ­նե­րը մշ­տա­պես փոս­տով ա­նա­նուն սպառ­նա­լիք­ներ և փոք­րիկ դա­գաղ­նե­րի տես­քով խոր­հր­դան­շա­կան նա­խազ­գու­շա­ցում­ներ էին ստա­նում։ Դա­տա­րա­նի դահ­լի­ճում բազ­միցս մար­դիկ էին հայ­տն­վում, ո­րոնք բարձ­րա­ձայն հա­վա­նու­թյուն էին տա­լիս Պե­տե­նի գոր­ծու­նեու­թյա­նը կամ ուղ­ղա­կիո­րեն վի­րա­վո­րում դա­տա­րա­նին։ Այ­նուա­մե­նայ­նիվ ներ­կա­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը, ինչ­պես և ֆրան­սիա­ցի­նե­րի զգա­լի մա­սը, տրա­մադր­ված էր մար­շա­լի և նրա կողմ­նա­կից­նե­րի դեմ։ Նա, գրե­թե ան­շարժ, հեղ­ձուկ դահ­լի­ճում նս­տած էր բո­լոր կո­ճակ­նե­րը կոճ­կած, բո­լոր շքան­շան­նե­րը կպց­րած պաշ­տո­նա­կան հա­մազ­գես­տով` գործ­նա­կա­նում չմի­ջամ­տե­լով դա­տա­վա­րու­թյա­նը։


Երբ նրան սե­փա­կան պաշտ­պա­նու­թյամբ հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն տվե­ցին, Պե­տե­նը հան­գիստ ու զուսպ ձևով ի­րեն ան­վա­նեց «Ֆրան­սիա­յի վա­հան, որն ու­զում էր իր եր­կիրն ա­զա­տել ա­մե­նա­վատ ել­քից»։ Իսկ դը Գո­լին Պե­տե­նը կո­չեց «ֆրան­սիա­յի սուր, ո­րը դր­սից իր ձեռ­քը վերց­րեց երկ­րի ա­զա­տագր­ման պայ­քա­րը»։
Պե­տե­նի դա­տը տևեց մինչև 1945 թ. օ­գոս­տո­սի 15-ը։ Վկա­նե­րին լսե­լուց և նրան վե­րագր­վող չա­րա­գոր­ծու­թյուն­նե­րի վա­վե­րա­կան ա­պա­ցույց­նե­րը ներ­կա­յաց­նե­լուց հե­տո մար­շա­լին մե­ղա­վոր ճա­նա­չե­ցին պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան և թշ­նա­մուն հան­ցակ­ցե­լու մեջ։ Նրա նկատ­մամբ 13-ի դեմ 14 ձայ­նով մահ­վան վճիռ կա­յաց­վեց` զր­կե­լով ի­րա­վունք­նե­րից և ու­նեց­ված­քի բռ­նագ­րավ­մամբ։
Զա­նա­զան աղ­բյուր­նե­րում նշ­վում է, որ Գե­րա­գույն դա­տա­րա­նի վճի­ռը հրա­պա­րա­կե­լիս Պե­տե­նը մնում էր կա­տա­րե­լա­պես անխ­ռով ու կար­ծես թե ան­տար­բեր սե­փա­կան ճա­կա­տագ­րի հան­դեպ։ Մար­շալն ին­քը ցան­կա­նում էր, որ ի­րեն մա­հա­պատ­ժի են­թար­կեն որ­պես սպա­յի։ Իր խցում նա եր­կու օր սպա­սում էր հան­գու­ցա­լուծ­ման։ Սա­կայն օ­գոս­տո­սի 17-ին դը Գո­լը նե­րում շնոր­հեց իր նախ­կին հրա­մա­նա­տա­րին` գն­դա­կա­հար­ման մա­հա­պա­տի­ժը փո­խա­րի­նե­լով ցմահ բան­տար­կու­թյամբ։


Ճա­կա­տագ­րի հեգ­նան­քով Պե­տե­նին ու­ղար­կե­ցին Պի­րե­նեյ­նե­րում գտն­վող Պոր­տա­լե ամ­րո­ցը, որ­տեղ Վի­շիի վար­չա­կար­գը պա­հում էր իր քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­դիր­նե­րին։
Ե­րեք ա­միս հե­տո կա­լա­նա­վո­րին տե­ղա­փո­խե­ցին Ատ­լան­տյան օվ­կիա­նո­սի Ե կղ­զին, ո­րը գտն­վում էր Բրե­տա­նի ա­փից 20 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա։ Մո­տա­կայ­քում բնա­կու­թյուն հաս­տա­տեց նրա տի­կի­նը։ Դը Գո­լի ո­րոշ­մամբ նրան տր­վեց ա­մուս­նու հետ ա­մե­նօ­րյա մեկ­ժա­մյա տե­սակ­ցու­թյան ի­րա­վունք։ 1947 թ. Պե­տե­նի մեջ սկ­սե­ցին նկատ­վել ծե­րու­նա­կան թու­լամ­տու­թյան նշան­ներ։ 1949 թ. վեր­ջե­րին տա­րի­քին ոչ հա­մե­մատ ամ­րա­պինդ մար­շա­լի ա­ռող­ջու­թյունն սկ­սեց վա­տա­նալ։ Նա գրե­թե դա­դա­րեց մարդ­կանց ճա­նա­չե­լուց, տա­ռա­պում էր ան­մի­զա­պա­հու­թյու­նից և դժ­վա­րու­թյամբ էր տե­ղա­շարժ­վում ա­ռանց կողմ­նա­կի օգ­նու­թյան։


Ա­վե­լի մեղմ պայ­ման­ներ նրա տե­ղա­փոխ­ման հար­ցը կա­ռա­վա­րու­թյան մա­կար­դա­կով քն­նարկ­վում էր մոտ 1,5 տա­րի։ Միայն 1951 թ. հու­նի­սի վեր­ջին նա­խա­գահ Վեն­սան Օ­րիո­լը կար­գադ­րեց 95-ա­մյա ծե­րու­նուն տե­ղա­փո­խել նույն կղ­զու մաս­նա­վոր տուն, որ­տեղ նրան հս­կում էր քա­հա­նան։ 1951 թ. հու­լի­սի 23-ին, դա­տի սկզ­բից ու­ղիղ 6 տա­րի հե­տո, Պե­տե­նը վախ­ճան­վեց հի­վան­դա­նո­ցում։ Ֆրան­սիա­յի մար­շա­լի հա­մազ­գես­տով նրան թա­ղե­ցին Պոր Ժուան­վի­լի գե­րեզ­մա­նո­ցում։
Փա­րի­զի ռազ­մա­կան թան­գա­րա­նում կախ­ված է Պե­տե­նի` որ­պես Վեր­դե­նի հե­րո­սի դի­ման­կա­րը։ Նա դա­տա­պարտ­ված է դա­վա­ճա­նու­թյան հա­մար, բայց պահ­պա­նել է իր մար­շա­լա­կան մա­կա­նը և ֆրան­սիա­կան ա­կա­դե­միա­յի ան­դա­մու­թյու­նը։ Նրան մար­շալ են ան­վա­նում պաշ­տո­նա­կան փաս­տաթղ­թե­րում և պատ­մու­թյան դա­սագր­քե­րում։ 1966 թ., երբ տոն­վում էր Վեն­դե­նյան հաղ­թա­նա­կի 50-ա­մյա­կը, Ֆրան­սիա­յի նա­խա­գահ դը Գո­լը հրա­մա­յեց ծա­ղիկ­ներ դնել իր նախ­կին հրա­մա­նա­տա­րի գե­րեզ­մա­նին։ Չնա­յած հետ­մա­հու պա­տիվ­նե­րին, Պե­տե­նի ա­նու­նը, նոր­վե­գիա­ցի կո­լա­բո­րա­ցիո­նիստ­նե­րի պա­րագ­լուխ Վիդ­կուն Կվիս­լին­գի ան­վան հետ, Ֆրան­սիա­յում և ամ­բողջ Եվ­րո­պա­յում դար­ձել է նախ և ա­ռաջ դա­վա­ճա­նու­թյան խոր­հր­դա­նիշ։


Газета.ru-ից թարգ­մա­նեց
Հրանտ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 5113

Մեկնաբանություններ