Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ար­ցա­խի կո­րուս­տը հայ ժո­ղովր­դի հա­մար հս­կա կո­րուստ մըն է»

«Ար­ցա­խի կո­րուս­տը հայ ժո­ղովր­դի հա­մար հս­կա կո­րուստ մըն է»
27.11.2020 | 03:03

«Ե­ԹԵ ՔԱՐ­ՎԱՃԱ­ՌԸ ՉՄԱՔ­ՐԱ­ԳՈՐ­ԾԵԻՆՔ, ՀԱ­ՅԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ ՂԱ­ՐԱ­ԲԱ­ՂԸ ԳՈ­ՅՈՒ­ԹՅՈՒՆ ՉԷՐ ՈՒ­ՆԵ­ՆԱ­ԼՈՒ»


ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի Մար­տու­նու շր­ջա­նի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տար, ՀՀ ազ­գա­յին հե­րոս, Ար­ցա­խի հե­րոս, «Ոս­կե ար­ծիվ» և «Մար­տա­կան խաչ» 1-ին աս­տի­ճա­նի շքան­շան­նե­րի աս­պետ, հնա­գետ, հրա­պա­րա­կա­խոս ՄՈՆ­ԹԵ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԸ ծն­վել էր Հա­յաս­տա­նից հե­ռու՝ 1957 թ., ԱՄՆ-ի Կա­լի­ֆոռ­նիա նա­հան­գի Ֆրեզ­նո քա­ղա­քից 40 մղոն հե­ռու գտն­վող Վայ­սե­լիա ա­վա­նում, որ­տեղ ա­նո­ղոք ճա­կա­տագ­րի թե­լադ­րան­քով ի­րենց օ­ջախն էին հիմ­նել Չառլզ և Զա­բել Մել­քո­նյան­նե­րը՝ ի­րենց բնօր­րան Մարզ­վա­նի ու Խար­բեր­դի Խա­րա­ձոր գյու­ղե­րի կա­րոտն ամ­փո­փած հո­գու խոր­քե­րում։ Խո­րա­պես հե­տաքր­քր­ված լի­նե­լով հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյամբ՝ տա­կա­վին վաղ հա­սա­կից Մոն­թեն հե­տաքր­քր­վել է հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյամբ, ու­սա­նո­ղու­թյան տա­րի­նե­րին ու­սում­նա­սի­րել է նրա ծա­գու­մը և ա­վար­տա­ճառ գրել ՈՒ­րար­տուի ժայ­ռա­փոր դամ­բա­րան­նե­րի մա­սին, ո­րը պաշտ­պա­նել է 1978 թվա­կա­նին՝ ստա­նա­լով բա­կա­լավ­րի աս­տի­ճան։ Մոն­թե Մել­քո­նյա­նին գիտ­նա­կա­նի փայ­լուն ա­պա­գա էր սպա­սում, սա­կայն Հայ­կա­կան հար­ցի հրա­մա­յա­կա­նը նրան ստի­պեց բռ­նել վտան­գա­լի, տա­տաս­կոտ, բայց հայ­րե­նի­քի ոտ­նա­հար­ված ի­րա­վունք­նե­րի հա­մար պայ­քա­րե­լու վսեմ ու­ղին, որն ի վեր­ջո նրան հասց­րեց Հա­յոց աշ­խար­հի Ար­ցախ նա­հանգ, որ­տեղ լա­վա­գույնս դրսևոր­վե­ցին մեծ հայ­րե­նա­սե­րի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ու ռազ­մա­կան գոր­ծի ի­մա­ցու­թյան փայ­լուն ո­րակ­նե­րը։
Մար­տու­նու պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրա­մա­նա­տար Մոն­թեն 1993 թ. մար­տին իր զո­րա­ջո­կա­տով մաս­նակ­ցեց Մար­տա­կեր­տի ա­զա­տագր­մա­նը, իսկ մար­տի վեր­ջե­րին ու ապ­րի­լի սկզ­բին ղե­կա­վա­րեց Քար­վա­ճա­ռի ա­զա­տագր­ման գոր­ծո­ղու­թյու­նը՝ Ար­ցա­խի կող­մից։ Մար­տի 27-ից ապ­րի­լի 2-ը նրա ղե­կա­վա­րու­թյամբ ի­րա­կա­նաց­վեց Քար­վա­ճա­ռի շր­ջա­նում տե­ղա­բաշխ­ված թշ­նա­մու ռազ­մա­կա­յան­նե­րի ոչն­չաց­ման գոր­ծո­ղու­թյու­նը։ Ա­հա թե ինչ է ա­սել նա այդ առն­չու­թյամբ. «Մենք վե­րա­տի­րա­ցանք մեր տնե­րին ու կալ­վածք­նե­րին։ Քար­վա­ճա­ռը պար­զա­պես ա­զե­րի­նե­րի ռազ­մա­կան մի կա­յան էր և զի­նամ­թե­րա­նոց։ Ե­թե շր­ջա­նը չմաք­րա­գոր­ծեինք, հա­յե­րի հա­մար Ղա­րա­բա­ղը գո­յու­թյուն չէր ու­նե­նա­լու։ Մեր պայ­քա­րը հար­ձա­կո­ղա­կան բնույ­թի չէ, գո­յատևման հարց է»։


2020 թ. նո­յեմ­բե­րի 25-ին Քար­վա­ճա­ռը հան­ձն­վեց ո­սո­խին, ո­րը 1993-ին խո­նարհ­վել էր հայ զին­վո­րի հզո­րու­թյան առջև։ Ծանր է, ցա­վա­լի, բայց բո­լոր եր­կր­նե­րի պատ­մու­թյան մեջ էլ ե­ղել են վե­րել­քի ու նաև ան­կու­մի պա­հեր։ Պետք է դա­սեր քա­ղենք մեր սխալ­նե­րից, հզո­րաց­նենք եր­կի­րը, հզո­րաց­նենք բա­նա­կը, որն այս տա­րա­ծաշր­ջա­նի և մեր հայ­րե­նի­քի անվ­տան­գու­թյան հու­սա­լի ե­րաշ­խիքն է։ Այ­սօր Մոն­թեն վերս­տին հի­շեց­նում ու հու­շում է մեզ. «Պետք է ը­սեմ, որ Ար­ցա­խի կո­րուս­տը հայ ժո­ղովր­դի հա­մար հս­կա կո­րուստ մըն է, որ կր­նա մի քա­նի տաս­նյակ տա­րի հե­տո նշա­նա­կել հայ ժո­ղովր­դի ամ­բող­ջա­կան ան­հե­տա­ցում։ Ե­թե գրա­վեն Ար­ցա­խը, հա­ջորդ տե­ղը Զան­գե­զուրն է։ Բո­լորս գի­տենք, որ Զան­գե­զու­րի վրա հո­ղա­յին պա­հանջ ու­նին, պա­տե­րազ­մը կշա­րու­նակ­վի Զան­գե­զու­րի վրա։ Ե­թե Զան­գե­զու­րը վեր­ցու­ցին, բո­լո­րիս հա­մար հս­տակ է, թե ինչ պի­տի նշա­նա­կե մեր հայ­րե­նի­քի հա­մար։ Ա­մեն մարդ պետք է զգա, թե ինչ­քան կարևոր է ա­սի­կա, և ա­մեն մարդ պետք է ա­մեն ինչ ը­նե, որ շուտ վեր­ջաց­նենք այս պա­տե­րազ­մը»։

«ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ՄԻ ՔԻՉ Ա­ՎՈ ԼԻ­ՆԻ»
1997 թվա­կա­նին ծա­ռա­յու­թյան ան­ցա ՀՀ ՊՆ հրա­տա­րակ­չու­թյու­նում որ­պես խմ­բա­գիր։ Միա­ժա­մա­նակ շա­րու­նա­կում էի հեր­թա­կան ար­ձա­կուր­դի ժա­մա­նակ լի­նել Ար­ցա­խում, այ­ցե­լել սահ­մա­նա­մերձ գյու­ղեր, ա­ռանձ­նա­պես Մար­տու­նու շր­ջան՝ գրա­ռե­լու հա­մար Մոն­թեի մա­սին նրա զի­նա­կից­նե­րի, զին­վոր­նե­րի, նրա ճա­նա­չած պարզ, հա­սա­րակ մարդ­կանց հու­շե­րը։ Այդ­պես ծն­վեց «Բարև, ինչ­պե՞ս եք, լա՞վ եք...» վեր­նագ­րով գիրքս ԼՂՀ Մար­տու­նու պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի լե­գեն­դար հրա­մա­նա­տար, մար­տու­նե­ցի­նե­րի սի­րե­լի Ա­վո­յի մա­սին։


2007 թվա­կանն էր, ամ­ռան վեր­ջը։ Մո­տե­նում էր Մոն­թեի ծնն­դյան 50-ա­մյա­կը։ Մի օր զան­գա­հա­րեց Մոն­թեի զի­նյալ պայ­քա­րի գա­ղա­փա­րա­կից, մտե­րիմ ըն­կեր Ա­լեք Ե­նի­գոմ­շյա­նը և ա­սաց, որ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ եր­կու քան­դա­կա­գործ կեր­տում են Մոն­թեի կի­սանդ­րին, ո­րը տե­ղադր­վե­լու է Հաղ­թա­նա­կի զբո­սայ­գում։ Լավ կլի­նի, որ վե­րա­դաս ղե­կա­վա­րից թույ­լտ­վու­թյուն վերց­նեմ՝ Մոն­թեի մտե­րիմ զի­նըն­կեր­նե­րի հետ քան­դա­կա­գործ­նե­րի ար­վես­տա­նոց այ­ցե­լե­լու հա­մար. գու­ցե թե մեր կար­ծիք­նե­րով օգ­տա­կար լի­նենք, որ­պես­զի նրանք ա­վե­լի տի­պա­կան ու բնո­րոշ գծե­րով ներ­կա­յաց­նեն ժո­ղովր­դի սի­րե­լի հրա­մա­նա­տար Մոն­թեի կեր­պա­րը։


Հա­մեստ, շնոր­հա­լի մար­դիկ էին քան­դա­կա­գործ­նե­րը։ Հե­տաքր­քր­ված, ու­շա­դիր ունկ­նդ­րում էին Մոն­թեի ըն­կեր­նե­րի՝ դեռևս ա­նա­վարտ կի­սանդ­րու առջև դի­մագ­ծե­րի ար­տա­հայտ­չա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ քն­նար­կում­նե­րը, կռ­վի ա­հեղ օ­րե­րին ա­մե­նաա­նել ի­րա­վի­ճակ­նե­րում հրա­մա­նա­տա­րի հա­մար­ձակ, ֆան­տաս­տիկ թվա­ցող ծրագ­րե­րի ու դրանց միշտ հաղ­թա­նա­կով պսակ­վե­լու, թշ­նա­մու վրա սար­սափ տա­րա­ծող և ար­դեն իսկ կեն­դա­նու­թյան օ­րոք լե­գենդ դար­ձած Ա­վո­յի՝ մարդ­կանց հան­դեպ ու­նե­ցած հա­վա­տի մա­սին հու­շե­րը, ա­ռօ­րյա մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուննե­րում գրե­թե ման­կան պար­զու­թյան ու ազն­վու­թյան մա­սին ժպիտ կոր­զող դր­վագ­նե­րը։ Քան­դա­կա­գործ­նե­րից մե­կը, խո­սակ­ցու­թյանն ա­կան­ջա­լուր, իս­կույն մատ­նե­րի ճկուն ու թեթև հպում­նե­րով շտ­կում­ներ էր ա­նում, և ակն­թար­թո­րեն Մոն­թեի դեմքն ա­վե­լի ի­րա­կան, զո­րեղ, հա­րա­զատ ու մտեր­միկ երևույթ էր առ­նում։


...Հաղ­թա­նա­կի զբո­սայ­գում ծնն­դյան խո­սուն հո­բե­լյա­նի առ­թիվ զո­րա­վար Մոն­թե Մել­քո­նյա­նի կի­սանդ­րու բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցե­լու էին ե­կել նաև Ար­ցա­խի Մար­տու­նու պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի կա­մա­վո­րա­կան մար­տիկ­ներ, նո­րաս­տեղծ կա­նո­նա­վոր բա­նա­կի սպա­ներ, Երևա­նից՝ տի­կին Ար­փի­կը, ում Մոն­թեի Հա­յաս­տա­նյան մայր ա­նունն էին տվել՝ նրա հան­դեպ մայ­րա­կան հո­գա­տար վե­րա­բեր­մուն­քի հա­մար։ Ե­կել էին և հե­ռա­վոր Ֆրան­սիա­յից՝ Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան պայ­քարն ի­րեն­ցը հա­մա­րող հա­յոր­դի­ներ, ով­քեր ա­զա­տա­մար­տի դժ­վա­րին շր­ջա­նում հնա­րա­վոր ա­մեն կերպ օգ­նել, ա­ջակ­ցել էին Մար­տու­նու պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի հրա­մա­նա­տա­րին՝ զին­վոր­նե­րին վե­րա­բե­րող հույժ կարևոր խն­դիր­ներ հո­գա­լով։
Կի­սանդ­րու բաց­ման օրն ար­ված լու­սան­կար­նե­րը պա­հում են Մոն­թե Մել­քո­նյան հրա­մա­նա­տա­րի կի­սանդ­րու բաց­ման ա­րա­րո­ղու­թյան պա­հի ջերմ ապ­րում­նե­րը։ Բո­լո­րի հա­յացք­նե­րում, խոս­քե­րում սի­րե­լի հե­րո­սի հան­դեպ առ­կայ­ծող կա­րոտ կար ու նոր Մոն­թե­նե­րի գալս­տյան սպա­սում ու փա­փագ...

«ՆԱ ԻՐՈՔ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԷՐ»

Ա­ԼԵՔ Ե­ՆԻ­ԳՈՄ­ՇՅԱՆ (Մոն­թեի գա­ղա­փա­րա­կան, զի­նյալ քա­րոզ­չու­թյան պայ­քա­րի հա­վա­տա­րիմ ըն­կեր:
Սո­վո­րել է Բեյ­րու­թի Հա­մազ­գա­յի­նի «Նշան Փա­լան­ճյան» ճե­մա­րա­նում, այ­նու­հետև ա­վար­տել Բեյ­րու­թի Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նը, ստա­ցել տն­տե­սա­գե­տի ո­րա­կա­վո­րում։
Ա­լե­քը Մոն­թեի հետ ծա­նո­թա­ցել է 1978 թ. ապ­րի­լի 24-ին Բեյ­րու­թի Բուրջ Հա­մուդ հա­յաբ­նակ ար­վար­ձա­նի ազ­գա­յին վար­ժա­րան­նե­րից մե­կի դահ­լի­ճում, որ­տեղ Սփյուռ­քի հայ­կա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րի ե­րի­տա­սար­դա­կան թևե­րը կազ­մա­կեր­պել էին այդ օ­րը խոր­հր­դան­շող մի­ջո­ցա­ռում։ 1980 թ. հոկ­տեմ­բե­րի 3-ին Շվեյ­ցա­րիա­յի Ժնև քա­ղա­քում գոր­ծո­ղու­թյան նա­խա­պատ­րաստ­ման ժա­մա­նակ ռում­բի վթա­րա­յին պայ­թյու­նի պատ­ճա­ռով կորց­րել է տե­սո­ղու­թյու­նը և ձախ ձեռ­քը։


«Մոն­թե Մել­քո­նյան» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան տնօ­րենն է)։
-Մոն­թեին շատ էր հու­զում Լի­բա­նա­նից և ընդ­հան­րա­պես Մեր­ձա­վոր Արևել­քից դե­պի Արևմուտք հա­յե­րի ար­տա­գաղ­թի խն­դի­րը։ Ա­ռի­թը բաց չէր թող­նում այդ մա­սին խո­սե­լու, ա­հա­զան­գե­լու, բա­ցատ­րե­լու, թե որ­քան սխալ է այդ երևույ­թը, որ դրա­նով հե­ռա­նում ենք մեր ի­րա­վունք­նե­րից, մեր հայ­րե­նի հո­ղի վրա որ­պես ազգ վե­րախ­մբ­վե­լու և կեն­սա­գործ­վե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Ին­քը լի­նե­լով եր­րորդ սերն­դի ա­մե­րի­կա­ցի, որ նոր էր սո­վո­րում հա­յե­րեն խո­սել, ու­րիշ­նե­րին հոր­դո­րում էր Ա­մե­րի­կա կամ այլ հե­ռա­վոր ա­փեր չգ­նալ, մնալ տե­ղում, պայ­քա­րել տե­ղի հայ­կա­կան հա­մայն­քի պաշտ­պա­նու­թյան հա­մար, պատ­րաստ­վել Արևմտյան Հա­յաս­տա­նի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին։
Յու­րա­հա­տուկ էու­թյուն ու նկա­րա­գիր ու­ներ Մոն­թեն, չա­փից ա­վե­լի ինք­նա­տի­պու­թյուն, պարզ ար­տա­քին, ընդ­հա­նուր առ­մամբ՝ զվարթ, պայ­թող ծի­ծա­ղով, միա­միտ ու դյու­րա­հա­վատ, ան­մի­ջա­կան ու ջերմ, յու­րա­հա­տուկ գա­ղա­փա­րա­կիր, միա­ժա­մա­նակ՝ ա­զա­տա­սեր ու կար­գա­պահ, հատ­կա­պես՝ ինք­նա­կար­գա­պա­հու­թյան ջա­տա­գով, նյու­թա­կան ու­նեց­ված­քի հան­դեպ՝ ան­տար­բեր, և այս ա­մենն ա­ռանց որևէ ար­հես­տա­կա­նու­թյան, ա­ռանց այդ­պի­սին լի­նե­լու ցան­կու­թյան, այլ կա­տա­րյալ ինք­նա­բուխ ու բնա­կան... Ա­հա Մոն­թեն։


Մոն­թեն այն կար­ծի­քին էր, որ վաղ թե ուշ Թուր­քիա­յում տե­ղի է ու­նե­նա­լու հե­ղա­փո­խու­թյուն և ստեղծ­վե­լու է նոր ի­րա­վի­ճակ։ Հա­մոզ­ված էր, որ հայ­կա­կան ա­ռա­ջա­դի­մա­կան-ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մը, որ­պես ինք­նու­րույն գոր­ծոն, պետք է մաս­նա­կից լի­նի Թուր­քիա­յում առ­կա գոր­ծըն­թաց­նե­րին, որ­պես­զի սպաս­ված հե­ղա­փո­խու­թյամբ ստեղծ­ված նոր ի­րա­վի­ճա­կում հա­յերն ու­նե­նան ո­րո­շա­կի ձեռք­բե­րում։ Մտա­ծում էր, որ ինչ­քան ակ­տիվ և զո­րեղ լի­նի հա­յե­րի մաս­նակ­ցու­թյու­նը Թուր­քիա­յում ըն­թա­ցող գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, այն­քան մեծ կլի­նեն պատ­մա­կան իր հո­ղե­րի վրա հայ ժո­ղովր­դի վե­րա­դար­ձի և ինք­նո­րոշ­ման ակն­կա­լիք­նե­րը։ Եվ հա­կա­ռա­կը՝ որ­քան փոքր լի­նի մաս­նակ­ցու­թյու­նը, նույն­քան էլ սա­կավ պի­տի լի­նեն սպաս­վող պտուղ­նե­րը։ Ի­հար­կե, Թուր­քիա­յում զար­գա­ցում­նե­րը Մոն­թեի ու իր հա­մա­խոհ­նե­րի ակն­կա­լած ուղ­ղու­թյամբ չըն­թա­ցան։ Թուր­քա­կան պե­տու­թյա­նը հա­ջող­վեց կոտ­րել հա­կա­պե­տա­կան շար­ժում­նե­րը, ա­ռանց դրանք վե­րաց­նե­լու՝ ո­րո­շա­կի հար­ված­ներ հասց­նել քր­դա­կան ա­զա­տագ­րա­կան շարժ­մա­նը։ Իր հեր­թին Մոն­թեն հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­ցավ ծրագր­ված ուղ­ղու­թյամբ ի­րա­գոր­ծե­լու պայ­քա­րը, այն է՝ Արևմտյան Հա­յաս­տա­նի հո­ղե­րի վրա հայ­կա­կան զի­նյալ ներ­կա­յու­թյան կազ­մա­կեր­պումն ու ո­րո­շա­կի ար­դյունք­նե­րի հաս­նե­լը, ո­րով­հետև հար­կադր­ված էր անց­նել ընդ­հա­տակ, ա­պա բան­տարկ­վեց։


Ոչ միայն Թուր­քիա­յում պայ­ման­նե­րը փոխ­վե­ցին, այլև տե­ղա­շար­ժե­րը ցն­ցե­ցին ամ­բողջ աշ­խար­հը։ Ար­ցախ նա­հան­գում ծա­ռա­ցավ հայ ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­վե­լու հիմ­նա­հար­ցը։ Ար­ցա­խը սուր կա­րիք զգաց Մոն­թեի ո­րա­կի կազ­մա­կերպ­չի և գտավ նրան։ Իսկ Մոն­թեն Ար­ցա­խում գտավ այն դաշ­տը, որ­տեղ պի­տի կա­րո­ղա­նար դրսևոր­վել հո­գե­պես և լիո­վին՝ ինչ­պես վա­յել էր ի­րեն, և նա պար­զա­պես գե­րա­զան­ցեց ինքն ի­րեն։ Ար­ցա­խում և Հա­յաս­տա­նում Մոն­թեի հետ շփ­վող­նե­րը կհա­մա­ձայ­նեն, որ նա, ի­րոք, անկ­րկ­նե­լի էր։ 1992 թ. ամ­ռան թեժ օ­րե­րին, երբ Ար­ցա­խի ճա­կա­տա­գի­րը դեռևս մնում էր ա­նո­րոշ, Մոն­թեն քար­տե­զի վրա գծում էր Ար­ցա­խի սահ­ման­նե­րը՝ նե­րա­ռե­լով այն տա­րածք­նե­րը, ո­րոնք հա­ջորդ տար­վա ըն­թաց­քում գրե­թե ամ­բող­ջու­թյամբ ան­ցան հայ­կա­կան ու­ժե­րի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո։ 1992 թ. վեր­ջե­րին Մար­տու­նու պաշտ­պա­նա­կան շր­ջա­նի մար­տա­կան հա­ջող գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շնոր­հիվ Ար­ցա­խի պաշտ­պա­նա­կան ու­ժե­րը հա­սան պե­տա­կան սահ­ման և 20 կմ եր­կա­րու­թյամբ պա­հա­կա­կե­տեր հիմ­նե­ցին շր­ջա­նի հյու­սի­սա­յին սահ­մա­նագ­ծում։


1993 թ. մար­տին Մոն­թեն իր զո­րա­ջո­կա­տով մաս­նակ­ցեց Մար­տա­կեր­տի շր­ջա­նի ա­զա­տագր­մա­նը, իսկ մար­տի վեր­ջե­րին ու ապ­րի­լի սկզ­բին ղե­կա­վա­րեց Քար­վա­ճա­ռի ա­զա­տագր­ման օ­պե­րա­ցիան՝ Ար­ցա­խի կղ­մից։ Մար­տի 27-ից ապ­րի­լի 2-ը Մոն­թեի ղե­կա­վա­րու­թյամբ ի­րա­կա­նաց­վեց Քար­վա­ճա­ռի շր­ջա­նում տե­ղա­բաշխ­ված թշ­նա­մու ռազ­մա­կա­յան­նե­րի ոչն­չաց­ման գոր­ծո­ղու­թյու­նը։ Ապ­րի­լի 4-ին նոր էր վե­րա­դար­ձել Քար­վա­ճա­ռից, որ լույս 5-ի գի­շե­րը Մաճ­կա­լա­շե­նին մոտ Խա­զա­զի բար­ձուն­քի և Գրոր­գա­վա­նի մոտ Կզլ­կա­յա բլ­րից հետ շպրտ­ված թշ­նա­մին հա­կա­հար­ձակ­ման ան­ցավ, և Մոն­թեն, որ 2 ժամ էլ չէր քնել, ղե­կա­վա­րեց գրո­հը հետ մղե­լու գոր­ծո­ղու­թյու­նը և ոչն­չաց­րեց թշ­նա­մուն։

«ՄԵՐ ՊԱՅ­ՔԱ­ՐԸ ՉԻ Ա­ՎԱՐՏ­ՎԵԼ»

ՄԱՐ­ՏԻ­ՐՈՍ ԺԱՄ­ԿՈ­ՉՅԱՆ (Մոն­թեի մար­տա­կան ըն­կեր:
1981 թ. հու­նի­սի 9-ին Շվեյ­ցա­րիա­յի Ժնև քա­ղա­քում թուրք դի­վա­նա­գե­տին զգետ­նե­լու հա­մար ձեր­բա­կալ­վել և դա­տա­պարտ­վել է 15 տար­վա բան­տար­կու­թյան։ Ա­զատ է ար­ձակ­վել 10 տա­րի անց և ե­կել Հա­յաս­տան։ 1991 թվա­կա­նից մաս­նակ­ցել է Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տին՝ Շա­հու­մյա­նում, ա­պա՝ ԼՂՀ Մար­տու­նու շր­ջա­նում։ 1993-1997 թթ. ե­ղել է ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Վազ­գեն Սարգ­սյա­նի օգ­նա­կա­նը։ Պարգևատր­վել է «Ա­րիու­թյան հա­մար» մե­դա­լով)։
-Մոն­թեն ա­սում էր. «Խա­ղա­ղու­թյու­նը պետք է ըլ­լա միայն մեր հաղ­թա­նա­կով։ Դժ­վար է Հա­յաս­տա­նի տն­տե­սա­կան վի­ճա­կը, հաս­կա­ցանք։ Բայց պա­տե­րազմն այդ­պես է։ Պա­տե­րազ­մը միայն դժ­վա­րու­թյուն է։ Պի­տի հաս­կա­նան, որ պի­տի զոհ­վենք, պի­տի լավ չու­տենք, լավ չհագ­նենք, պի­տի դպ­րոց չեր­թանք։ Այս ա­մե­նը չմո­ռա­նա­լով՝ մեր ամ­բողջ ու­ժը պի­տի դնենք ռազ­մա­կան գոր­ծին մեջ, հաղ­թենք։ ՈՒ հե­տո բո­լո­րիս հա­մար լավ կըլ­լա, բո­լո­րիս հա­մար...»։
Իմ ամ­բողջ կյան­քում չեմ տե­սել Մոն­թեի պես մե­կին։ Երևի իր նման­նե­րը դա­րը մեկ են ծն­վում։ Նրան հա­մե­մա­տում էին լե­գեն­դար հե­րոս Չե Գևա­րա­յի հետ։


Ա­ՍԱ­ԼԱ-ի մեջ էինք ընդգրկվել։ Մե­զա­նից ոչ ոք չգի­տեր, թե մյուսն ինչ է ա­նում։ Նա­խա­պատ­րաստ­վում էր իմ գոր­ծո­ղու­թյու­նը Շվեյ­ցա­րիա­յում։ Ա­լե­քի գոր­ծո­ղու­թյու­նը ձա­խող­վել էր, և ես գնա­ցի, որ ա­վար­տեմ։ Գոր­ծո­ղու­թյու­նը նա­խա­պատ­րաս­տել էինք ես ու Մոն­թեն։ 1981 թ., հու­նի­սի 9-ին ե­ղավ։ Գոր­ծո­ղու­թյունն ա­վարտ­վեց դես­պա­նու­թյան կցորդ Մեհ­մեդ Եր­գու­զի զգետն­մամբ։ Իմ ձեր­բա­կա­լու­թյու­նից հե­տո Մոն­թեի հետ ան­մի­ջա­կան կապ չու­նեի։ 1990 թ. վեր­ջին պայ­մա­նա­կա­նո­րեն ա­զատ ար­ձակ­վե­ցի։ Ցե­րեկ­նե­րը դր­սում աշ­խա­տում էի, գի­շեր­նե­րը վե­րա­դառ­նում բանտ։ Մոն­թեն գրում էր. «Մար­տի­րոս, չվե­րա­դառ­նաս Լի­բա­նան, Հա­յաս­տա­նում քո կա­րիքն ու­նեմ։ Ա­նե­լիք­նե­րը շատ են։ Պայ­քարն այս­տեղ պետք է շա­րու­նակ­վի»։
1991 թ. ձմ­ռա­նը Ժնևի հյու­րա­նոց­նե­րից մե­կում հան­դի­պե­ցի Վազ­գեն Սարգ­սյա­նին։ Հարց­րեց. «Մար­տի­րոս, Մոն­թեի մա­սին ի՞նչ կար­ծի­քի ես։ Ե­թե զին­վո­րա­կան հանձ­նա­րա­րու­թյուն տանք, կկա­րո­ղա­նա՞ լիա­կա­տար ի­րա­գոր­ծել»։ Նկա­տա­ռե­լով Մոն­թեի՝ Լի­բա­նա­նի հա­րա­վում կռ­վե­լը, մաս­նակ­ցու­թյու­նը քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մին և խոր­հր­դա­յին զեն­քին տի­րա­պե­տե­լը՝ ա­սա­ցի. «Ան­կաս­կած, կա­րող եք 100 տո­կո­սով վս­տա­հիլ»։


10 տա­րի և 45 օր բան­տում նս­տե­լուց հե­տո 1991 թ. հու­նի­սի 26-ին հա­սա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն։ Մոն­թեն, «Տիգ­րան Մեծ»-ի Ջի­վա­նը, Զա­վեն Պետ­րո­սյա­նը և է­լի մի քա­նի տղա­ներ դի­մա­վո­րե­ցին ինձ։ Երևա­նում ե­րեք ա­միս Ժամ­կո­չյան­նե­րի տա­նը բուժ­վե­լուց հե­տո միա­ցա Մոն­թեին։ Նրա՝ թի­կուն­քի գծով պա­տաս­խա­նա­տուն էի շատ հար­ցե­րով։ Նրա հաղ­թա­նա­կը Սփյուռ­քով շատ էր պայ­մա­նա­վոր­ված՝ և՛ մարդ­կանց, և՛ բու­ժօգ­նու­թյան ա­ռու­մով։ «Հայ մար­տիկ­նե­րի օ­ժան­դակ մարմ­նի»՝ ՀՄՕՄ-ի ներ­կա­յա­ցու­ցիչն էի Հա­յաս­տա­նում։ Օգ­նու­թյան արկ­ղե­րը, որ գա­լիս էին Ֆրան­սիա­յից, ան­ձամբ էի հասց­նում Մոն­թեին։


Մար­դիկ տես­նում էին Մոն­թեի ազն­վու­թյունն ու պրո­ֆե­սիո­նա­լիզ­մը՝ և՛ ռազ­մա­կան, և՛ բո­լոր ա­ռում­նե­րով, ու վս­տա­հու­թյամբ էին հա­մակ­վում նրա հան­դեպ։ Նրա շնոր­հիվ մեր պաշտ­պա­նա­կան շր­ջանն այն­քան զենք-զի­նամ­թերք առգ­րա­վեց, որ ոչ միայն մեզ էր բա­վա­կա­նաց­նում, այլև բաշ­խում էինք մյուս շր­ջան­նե­րին։ Մոն­թեի կռիվն Ար­ցա­խի հաղ­թա­նա­կով չէր վեր­ջա­նա­լու։ Ա­սում էր. «Դեռ պետք է պատ­մա­կան հո­ղերն ա­զա­տագ­րել՝ Նա­խիջևա­նը, Ջա­վախ­քը, Արևմտյան Հա­յաս­տա­նը»։ Նպա­տակ­նե­րից մեկն էր, որ սփյուռ­քա­հա­յու­թյու­նը ոտ­քի ել­նի։ Զան­գա­հա­րում, ա­սում էր. «Կապ­վիր այս տղա­նե­րի հետ։ Թող գան, այս­տեղ գործ ու­նեն, մյուս օրն էլ ու­րիշ տեղ խն­դիր կա, պի­տի պայ­քա­րենք»։ ՈՒ­զում էր, որ Սփյուռ­քը երևար, մաս­նակ­ցեր Շարժ­մա­նը։ Ին­քը սոսկ ե­րա­զող չէր, լավ հիմ­նա­վո­րում էր, թե ինչ­պես կա­րե­լի է ի­րա­գոր­ծել նպա­տա­կը։ Կու­սակ­ցու­թյուն աս­վա­ծը չէր ըն­դու­նում։ ՈՒ­ժե­րը տե­ղա­բաշ­խե­լիս այդ հատ­կա­նի­շը, հան­գա­ման­քը չէր կարևո­րում։ Ե­ղավ, որ ժո­ղովր­դի մեջ տա­րած­վեց, թե Մոն­թեն հե­ռա­նա­լու է, և մար­դիկ շատ շփոթ­ված ու հու­սալք­ված էին այդ լու­րից։ Այդ պատ­ճա­ռով էլ Մոն­թեն ոչ մի օր չէր հե­ռա­նում Մար­տու­նուց։ Քար­վա­ճա­ռի կռիվ­նե­րի ժա­մա­նակ հարց­րել էին, թե ին­չու է Մար­տու­նին թո­ղել-ե­կել, ա­սել էր. «Գլուխ կհա­նեն»։ Բայց ամ­բողջ ժա­մա­նակ կապ էր պահ­պա­նում Մար­տու­նու հետ, որ հան­կարծ պրոբ­լեմ չլի­նի։


Մոն­թեի գլու­խը գնա­հատ­ված էր 100000 դո­լար, և այդ թի­վը միշտ ա­ճում էր։ Լսել եմ, որ ժա­մա­նա­կին Թուր­քիան ա­վե­լի մեծ գու­մար է սահ­մա­նել։ Բո­լոր լավ կռ­վող տղա­նե­րի հա­մար գլ­խա­գին էր սահ­ման­ված։ Ար­ցա­խում, երբ ար­դեն «00»-ին ճա­նա­չում էին, թուր­քա­կան հե­տա­խու­զու­թյունն աշ­խա­տանք էր կա­տա­րում նրան ոչն­չաց­նե­լու հա­մար։ Այս օ­րը՝ հու­նի­սի 12-ին, ի­հար­կե, ան­փու­թու­թյուն է ե­ղել։ Ես Կո­մի­տա­սին հարց­րել եմ։ Ա­սաց. «Զուտ պա­տա­հա­կա­նո­րեն ի­րար դեմ ենք ե­լել»։ Նկա­տի ու­ներ Մար­զի­լու գյու­ղի ծայ­րին անս­պա­սե­լի հան­դի­պու­մը թշ­նա­մու ԲՄՊ-1 զրա­հա­մե­քե­նա­յի հետ, երբ կար­ճատև, առ­ճա­կատ մար­տում Մոն­թեն զոհ­վեց զրա­հա­մե­քե­նա­յի հր­թի­ռի՝ աջ քուն­քը մխրճ­ված բե­կո­րից։


Ես ու Հով­սեփն ուղ­ղա­թի­ռով թռանք Մար­տու­նի՝ Մոն­թեի դին բե­րե­լու։ Սե­դան էլ մեզ հետ էր։ Ժո­ղո­վուրդն ա­սում էր. «Նե­րող ե­ղիր, Մար­տի­րոս, որ չկա­րո­ղա­ցանք Մոն­թեին ողջ պա­հել»։ Ժո­ղո­վուր­դը կար­ծում է, թե պայ­քա­րը վեր­ջա­ցել է։ Բայց պայ­քա­րը շա­րու­նակ­վում է։ Ա­պա­գա­յի ա­ռու­մով շատ կարևոր է, որ աշ­խար­հը ճա­նա­չի Ար­ցա­խի ա­զատ ապ­րե­լու ի­րա­վուն­քը, տա­րա­ծաշր­ջա­նում կշիռ ձեռք բե­րենք, որ­պես­զի հաշ­վի նս­տեն մեզ հետ։ Մենք պի­տի հի­շենք մեր ան­ցյա­լը, ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի մեր հե­րոս­նե­րին՝ Անդ­րա­նի­կին, Նժ­դե­հին, Մոն­թեին, Լեո­նի­դին, մյուս­նե­րին։ Հայ­րե­նա­սի­րու­թյուն նե­րար­կենք ե­րի­տա­սարդ սերն­դին, միայն այդ­պես կկա­տար­վի Մոն­թեի՝ պատ­մա­կան Հա­յաս­տանն ա­զա­տագր­ված տես­նե­լու ե­րա­զան­քը։

(շա­րու­նա­կե­լի)


Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 17489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ