… թե Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը ակտիվ պայքարի քաղաքական սցենար են մշակել։ Աշխատելու են բոլոր ուղղություններով և հանրության բոլոր շերտերի հետ։ Կարևոր դեր է վերապահված երիտասարդներին։
Առաջիկայում ստեղծվելու է երիտասարդներին համախմբող հերթական նախաձեռնությունը, որի նպատակն է երկրորդ նախագահի շուրջը համախմբել թարմ, երիտասարդական ուժեր, որոնք քաղաքական պայքարում մեծ դերակատարում են ունենալու։ Ասում են նաև, թե «Երիտասարդների ձայնը» քաղաքացիական նախաձեռնությունը, որի ստեղծման մասին օրերս բարձրաձայնեց «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական առաջիկա գործունեության երիտասարդական թևն է դառնալու։