-
09.04.2024|
15:01
ԱՂՈԹՔՆԵՐ ՄԵՐ ՄԱՅՐ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ
ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ
Քո առջևն ենք ընկնում, սու՛րբ Աստվածածին, և աղաչու՛մ ենք անարատ Կույսիդ՝ բարեխոսի՛ր մեր անձերի համար և աղաչի՛ր Միածին Որդուդ՝ փրկել մեզ փորձությունից և ամենայն վտանգներից մեր. ամէ՛ն:
-
-
09.04.2024|
00:01
Իմ պահապան հրեշտա՛կ,
արի՛,
օգնի՛ր թուլության պահին:
-
08.04.2024|
19:50
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, 27 մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր:
-
08.04.2024|
12:15
«Ահա՛ քո մայրը». Իր մոր՝ Մարիամի համար խաչափայտի վրայից պատվիրեց Հիսուս Հովհաննես աշակերտին, ում սիրում էր:
-
08.04.2024|
10:34
Մարիամ Կույսի համար աղաղակեց Սուրբ Հոգով լցված Եղիսաբեթը, որ պիտի ծներ Հովհաննես Մկրտչին:
«Եվ Մարիամն ասաց. «...այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կտան...» (Ղուկաս, 1:46-48):
-
08.04.2024|
00:01
Իմ հրեշտա՛կ, եղի՛ր ինձ հետ:
-
07.04.2024|
14:55
Որպեսզի Աստվածամայրը՝ մարդկության ամենաերանելի Մայրը ծնվեր, անհրաժեշտ եղավ Աբրահամից սկսած՝ հավատացյալ ընտրյալ հայրերի երեք 14 սերունդ: Այսինքն թե՝ Մարիամը սովորական ծնունդ չէր: Այլ՝ արքայական հավատին կոչված մարդկության հույսերի ծնունդն էր, որ Սուրբ Հոգուց հղիանալով՝ պիտի ծներ աշխարհի Փրկչին:
-
07.04.2024|
00:01
Կենդանությա՛ն հույս,
փրկությա՛ն հույս և ապավեն,
Տե՛ր, Հիսո՛ւս Փրկիչ,
փրկի՛ր և ազատի՛ր ինձ ցավերից։
-
06.04.2024|
00:01
Տեր Աստված մեր,
խաղաղությա՛մբ պահիր մեզ`
այս գիշեր
և ամեն ժամ: