Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մի նկարի պատմություն («Բալլադ զոհվածների մասին»)

Մի նկարի պատմություն («Բալլադ զոհվածների մասին»)
04.11.2013 | 16:57

1940 թիվ։ Երևանի Մաքսիմ Գորկու անվան դպրոցում հայոց լեզվի և գրականության քննություն է, որն ընդունում էր ճանաչված բանաստեղծ Սողոմոն Տարոնցին։

Օսիկ Փափուջյանը քննության ժամանակ գրել էր «Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի պոեզիան» ազատ շարադրությունը, որն աղմուկ բարձրացրեց քաղաքի ավարտական դասարանների աշակերտության մեջ։ Կարդում էին հիացմունքով, զարմանում, որ այդպիսի տաղանդավոր դասընկեր կա իրենց կողքին։ Շարադրությունը շատ թերթերում և ամսագրերում տպագրվեց և մեծ գովասանքի արժանացավ։ Տարոնցին Օսիկի մեջ տեսնում էր ապագա բանասերի։
1957 թ. հունիսի 20-ի «Պիոներ կանչ» թերթում տպագրվեց հոդված «Երգ, որը չի մահանա»՝ նվիրված Գորկու անվան դպրոցի այն սաներին, ովքեր զոհվել էին Հայրենական պատերազմում։
1971 թ. սեպտեմբերին էլ «Պիոներ» ամսագրում տպագրվեց Դավիթ Գասպարյանի «Փառքի ասպետները» վերնագրով հոդվածը, որը նվիրված էր Կոմերիտմիության 50-ամյակին։ Հոդվածում մեծ տեղ էր տրված հերոս-օդաչու դպրոցի շրջանավարտ Նելսոն Ստեփանյանին, այնուհետև դպրոցի փառքի ասպետներին՝ Օսիկին, Մարսել Մարտիրոսյանին, Վիգեն Երիցյանին, Լևոն Աբրահամյանին։
Ահա և մեկ ուրիշ հուշագիր, 1971 թ. տպագրված Արտավազդ Աբրահամյանի՝ «Նրանք երիտասարդ մնացին» գիրքը, որը նույնպես նվիրված էր Գորկու անվան դպրոցի այն պատանիների հիշատակին, որոնք ընկան Հայրենական պատերազմի արյունոտ ճանապարհներին։
Նշանավոր գեղանկարիչ Հրաչյա Հակոբյանը (Սիրուն Հրաչը) 1968-ին կերտեց իր լավագույն կտավներից մեկը՝ «Բալլադ զոհվածների մասին»։ Այն նվիրված է Մաքսիմ Գորկու անվան դպրոցի շրջանավարտներին, ովքեր մեկ տարի անց մեկնեցին ռազմաճակատ և չվերադարձան։ Նրանց շարքում էր Օսիկ Փափուջյանը, ապագա բանասերը։


Արշալույս ՓԱՓՈՒՋՅԱՆ

Դիտվել է՝ 2168

Մեկնաբանություններ