Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է՝ շրջափակման մեջ մնացած ու փրկված 170 զինվորի մասին լուրը մասամբ է մոտ իրականությանը:
Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն փոքր խմբերը հաճախ թափանցում են մերձռազմաճակատային բնակավայրեր ու փորձում ինչ-ինչ նկարահանումներ անել, լուսանկարներ ստանալ: Այդ բնակավայրերը հիմնականում բնակեցված չեն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 20-ին, տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի բնակչությանը, մեծ ոգևորությամբ հայտնել է, թե, իբրև, Զանգելանը՝ Կովկասանը, անցել է իրենց վերահսկողության տակ:
Երբ Արցախում հրթիռակոծությունների հետևանքով լրագրողներ վիրավորում ստացան, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե լրագրողներն Արցախ այցելելու համար պետք է Ադրբեջանից թույլտվություն խնդրեին:
«Պատերազմի մեջ ենք, ու հիմա միջազգային կառույցների, առանձին պետությունների արձագանքն ու առհասարակ ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում»,- ասում է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասով չի դիմում ՀԱՊԿ-ին, նշում է. «ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա իրականացված լինի»:
Հոլիվուդյան աստղ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին տեսաուղերձով աջակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ աղոթում են խաղաղության հաստատման համար:
Ինչպես կանխատեսել էի, Իսրայելի պատասխանը Իրանին չուշացավ, անկախ այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը դեմ էր պատասխանին ու էսկալացիային։ Պայթյուններ են տեղի ունեցել Էսֆահանի օդակայանի տարածքում, ինչպես նաև Իրանի օդային ուժերի 8-րդ բազայում։ Կապի խափանումներ կան Թեհրանի, Շիրազի և Էսֆահանի օդակայանների միջև, ինչի պատճառով Իրանում բոլոր ներքին թռիչքները չեղարկվել են։