-
19.10.2020|
13:33
Այսօր էլ եմ հարցնելու քեզ Հայ երիտասարդ. Այսօր ի՞նչ արեցիր որ հակառակորդը հետ շպրտվի, որ հաղթենք ու դուրս շպրտենք նրան մեր սուրբ հողից։ Մտածի դրա մասին, ու հիշի. ով կանգնում է Ստեփան Գևորգյանի նմանների կողքին, ով չի երերում, ով վստահ է որ հաղթելու է նա մենակով էլ ստիպում է Տ-90 ի հրամանատարին, որ փախնի սարքին տանկով:
-
19.10.2020|
13:31
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով արցախաադրբեջանական շփման գծում ծանր վիրավորում է ստացել ԵԿՄ նախագահ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը։ Այս պահին նրան վիրահատում են։
-
19.10.2020|
13:29
Հունաստանի հայերը այս պահին փակել են Հունաստան-Թուրքիա սահմանը՝ վանկարելով Մենք Արցախի հետ ենք, Ճանաչեք Արցախի անկախությունը և այլն։ Նրանք հարյուրից ավելի ավտոմեքենաներով են և ծածանում են Հայաստանի և Հունաստանի դրոշները:
-
19.10.2020|
13:28
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Կոմերսանտին»:
-
19.10.2020|
13:26
Հոկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով անդամները հանդիպել են Արցախ եկած Գերմանիայի Բունդեստագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։
-
19.10.2020|
13:24
Հոկտեմբերի 18-ին հեռախոսել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները: Զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
-
19.10.2020|
13:23
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական վերլուծությունն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակումների պատճառների և արդյունքների վերաբերյալ:
-
19.10.2020|
13:20
ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում հանրահավաքի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է հայերի մասին:
-
19.10.2020|
13:14
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարություններից, ովքեր 20-60 տարեկան տղամարդկանց կոչ են անում զինվորագրվել Սյունիքի պաշտպանության համար:
-
19.10.2020|
13:12
Ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայ զինծառայողին, զանգահարել ու ահայտնել նրա եղբորը, ապա՝ լուսանկարը համացանցում տեղադրել, հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: