Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռոբերտ Քոչարյանը կապի մեջ է Բակո Սահակյանի հետ

Ռոբերտ Քոչարյանը կապի մեջ է Բակո Սահակյանի հետ
04.04.2016 | 13:14

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Ղարաբաղում ընդհանուր իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը: Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և Պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար: Անհրաժեշտ է ուժերի և միջոցների ամբողջական կենտրոնացում և յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին անում են թե ԼՂՀ իշխանությունները, թե բնակչությունը:

Դիտվել է՝ 2522

Մեկնաբանություններ