ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը

Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը
27.05.2019 | 12:26

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 26-ին հանդիպել է ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Իի հետ։ Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Վան Իին ՉԺՀ կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ և ընդգծեց, որ դարերի խորքից եկող հայ-չինական հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների խոր հարգանքի և փոխադարձ վստահության վրա։ «Հայաստանը և Չինաստանն ունեն բավական մեծ օրակարգ բազմաթիվ բնագավառներում և ոլորտներում, որոնք վերաբերում են ինչպես միջազգային, այնպես էլ՝ երկկողմ օրակարգին, և ես շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ առիթ ունենք անդրադառնալու երկկողմ համագործակցությանն այս այցի շրջանակներում, որը տեղի է ունենում Հայաստանի վարչապետի՝ Չինաստան այցից երկու շաբաթ անց, և հնարավորություն է ընձեռում ուղենշելու երկխոսության զարգացման հետագա քայլերը։ Ոգևորիչ է, որ մենք շարունակում ենք պահպանել քաղաքական երկխոսության բավական բարձր դինամիկան՝ ի շահ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման»,- ընդգծել է նախարար Զոհրաբ Մնացականյանը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ՝ առավել կարևորելով առևտրատնտեսական կապերի և ենթակառուցվածքային ներդրումային ծրագրերի խթանումը, գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Նրանք անդրադարձան «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտի» նախաձեռնության շրջանակներում համատեղ օրակարգի հետագա ձևավորման և ընդլայնման հարցին: Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները համարում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում տպավորված են Չինաստանի զարգացման և արդիականացման տեմպերով: Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները` ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի կառավարությունը ևս զարկ է տվել բարեփոխումների լայն օրակարգի՝ խթանելու տնտեսության և ինստիտուտների զարգացումը և արդիականացումը՝ ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայության հիման վրա: Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց հիմնախնդրի հանգուցալուծման առնչությամբ Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Նա բարձր գնահատեց Չինաստանի աջակցությունը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և բանակցային գործընթացին: Զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ և քաղաքական կարգավորում միջազգային միջնորդական ձևաչափի շրջանակներում՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել «Մեկ Չինաստանի» սկզբունքիպաշտպանությամբ: Ընդգծվեց տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ահաբեկչության ու այլ միջազգային մարտահրավերներին համագործակցաբար արձագանքելու կարևորությունը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առնչությամբ, քննարկվեցին տարածաշրջանային բազմակողմ կառուցների ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափով համագործակցության հարցեր:

Արամ Ա. Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին
Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին՝ իր պատգամում այսօր նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայր Տաճարում: Պատգամը Սարդարապատի հաղթանակի և Առաջին Հանրապետության տոնի առթիվ էր։ «Հայրենիքը հող ու ժողովուրդ է և նրանց միաձույլ ամբողջությունը: Հետևաբար, հայրենիքը սրբազան արժեք է. այն իր ժողովրդի գոյության ամրոցն է, հզորության աղբյուրը և հավերժության երաշխիքը: Հայրենիքի պահպանումը, հզորացումը ու ծաղկումը և նրա ընդհանրական ու գերագույն շահերին հավատարմությունը յուրաքանչյուր հայի կյանքի առանցքն ու գործի նպատակը պետք է դառնա»,-իր պատգամում նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: «Այսօր հավատարիմ լինել ամբողջական ու միացյալ Հայաստանի ոգուն ու տեսլական կնշանակի՝ Ղարաբաղը մաս է կազմում Հայաստանի, որպես առաջին գործնական քայլ, որ մեզ առաջնորդում է դեպի ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականը: Ամբողջական ու միացյալ Հայաստանի իրագործման նախապայմանը ներկա Հայաստանին հզորացումն է»,-ասել է նա և հավելել, որ Արցախն էլ գրավյալ տարածք չէ, այլ հերոսների արյունով վերադարձված հայրենի հող:

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ