Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Հայ լրագրողների համար ավելի բարդ է Ադրբեջան այցելելը, քան ադրբեջանցի լրագրողների համար՝ Հայաստան

Հայ լրագրողների համար ավելի բարդ է Ադրբեջան այցելելը, քան ադրբեջանցի լրագրողների համար՝ Հայաստան
27.05.2019 | 23:45

«Լեռնային Ղարաբաղը պատրաստում են խաղաղության» վերնագրով ծավալուն հոդվածում «Կոմերսանտ»-ը փորձել է ներկայացնել, թե ինչպես են հայկական և ադրբեջանական կողմերը պատրաստվում այդ խաղաղությունը։ Թերթը մեջբերել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքերը, որ Հենրիխ Մխիթարյանի օրինակը վստահության մթնոլորտ ամրապնդելու լավագույն օրինակը չէ։ Մնացականյանի խոսքով՝ լրագրողների և կալանավորվածների փոխադարձ այցելությունների հարցը այսօր քննարկման առարկա է, և հայկական կողմը ակնկալում է մշակել այնպիսի բանաձև, որն ի վերջո դրական արդյունք կտա։


Հոդվածի հեղինակները խոսել են ադրբեջանցի և հայաստանցի լրագրողների ու փորձագետների հետ և եզրակացրել, որ հայ լրագրողների համար ավելի բարդ է Ադրբեջան այցելելը, քան ադրբեջանցի լրագրողների համար՝ Հայաստան։
«Կոմերսանտ»-ն անդրադառնում է նաև ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի աղմուկ հանած «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությանը։ «Սա նշանակում է, որ պատերազմի դեպքում Հայաստանը ակնկալում է ոչ միայն պաշտպանել, այլ նաև ավելացնել իր հսկողության տակ գտնվող տարածքները, - գրում է հոդվածագիրը:-Սակայն ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ուժերի դասավորվածությունն այլ է․ նոր տարածքներ կարող է ձեռք բերել ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը»։


Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը գրավել էր Լելե Թեփի բարձունքը և սկսել արագ վերակառուցել Ջոջուգ Մարջանլի գյուղը։ Ադրբեջանի իշխանություններն այսօր այն ներկայացնում են որպես խորհրդանիշ, որ երկիրն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տարածքները վերադարձնելու և վերակառուցելու համար։
Ռուսաստանյան թերթը նշում է, որ հայկական կողմը պնդում է, որ այդ գյուղը մինչև ապրիլյան պատերազմը ադրբեջանական կողմում էր և այդտեղ մարդիկ էին բնակվում։ Այսօր այդ գյուղում, ադրբեջանական կողմի տվյալներով, 503 մարդ է ապրում և Բաքուն մեծ գումարներ է ծախսել այդ գյուղը վերակառուցելու համար։

Դիտվել է՝ 1600

Մեկնաբանություններ