Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին տարել է Սպիտակավոր

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին տարել է Սպիտակավոր
28.05.2019 | 22:41

Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ ՀՀԿ-ականները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 28-ին այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է Առաջին հանրապետության պետական այր, զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը՝ Ֆեյսբուք-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ-ականները Սպիտակավոր եկեղեցում հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի անմահ հիշատակին:

Դիտվել է՝ 1777

Մեկնաբանություններ