Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

С-400-ի մատակարարումը Թուրքիա կսկսվի երկու ամսից

С-400-ի մատակարարումը Թուրքիա կսկսվի երկու ամսից
09.06.2019 | 13:02

Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա կմերկնարկի երկու ամսից: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ մեջբերելով «Ռոստեխ» պետական ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովի հայտարարությունը:

Պետերբուրգյան համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Չեմեզովը հայտնել է՝ վարկն արդեն ձևակերպվել է, կատարվել են նախանական վճարումները:


«Ռուսաստանն ավարտել է թուրք մասնագետների վերապատրաստումը С-400 համակարգերով աշխատելու համար»,- ասել է Չեմեզովը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ С-500 զենիթահրթիռային համակարգի արտադրության հնարավորության մասին:

Դիտվել է՝ 1590

Մեկնաբանություններ