ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Բովանդակության ժամանակն է

Բովանդակության ժամանակն է
02.09.2019 | 21:55

1991-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» և սկիզբ դրվեց պատմության մեջ անօրինակ հերոսության ու փառահեղ հաղթանակների պատմության: Սիրելի արցախցիներ, դուք անցել եք պատերազմի ու խաղաղության փորձություններով, դուք հայի դարավոր իմաստնությանը հավելել եք նպատակին հասնելու հաստատակամությունն ու համառությունը: Այսօր այլևս աշխարհի ոչ մի կետում ոչ ոք չի կասկածում, որ Արցախն ազատ է ու անկախ, նույնիսկ թշնամին: 28 տարիները ապացուցել են, որ հայերը գիտեն միասնականության ու հաղթանակի ուժն ու գինը և կարողանում են իրենց պայքարը մինչև վերջ տանել: «Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորում է բոլորիս համահայկական տոնը, որի սիրտը բաբախում է Արցախում: Վաղ թե ուշ աշխարհը ճանաչելու է Արցախի Հանրապետության անկախությունը: Աշխարհն իրականում կառավարվում է չգրված օրենքներով, որտեղ առաջին օրենքը հողը՝ հողի վրա ապրելով պահելն է: Հողը Հայրենիք է դառնում, երբ ապրում, պաշտպանում ու կառուցում ես քո երկիրը: Դուք 28 տարի դա ապացուցել եք ամեն օր ու ժամ: Մենք բոլորս ենք դա ապացուցել, աշխարհի բոլոր հայերս՝ Արցախը համարելով միայն հաղթանակի ու սիրո անձեռնմխելի տարածք: Մաղթում ենք, որ նոր ժամանակներն Արցախում լինեն նույնքան նպատակային ու իմաստավորված՝ հաղթանակի համառությունը զուգորդելով խելամիտ ու հեռանկարային քայլերով: Մեզ բոլորիս պակասում են բովանդակային որոշումները, երբ ստիպված ենք լինում իրավիճակային լուծումներ գտնել անհետաձգելի հարցերին: Վստահ ենք, որ Արցախն իր առաջիկա ընտրություններում ձևավորելու է ժամանակի պահանջներին ու ոգուն արժանի իշխանություն ու հերթական քայլն է անելու, որ 21-րդ դարը մերը լինի: Մենք նահանջի ճանապարհ չունենք, մենք ապրում ենք սահմանամերձ Հայրենիքում ու մեր թիկունքում Եռաբլուրն է:


«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Դիտվել է՝ 3725

Մեկնաբանություններ