Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ովքե՞ր են Արցախի նախագահի ֆավորիտ թեկնածուները

Ովքե՞ր են Արցախի նախագահի ֆավորիտ թեկնածուները
07.09.2019 | 13:53

«Ժամանակը» գրում է. «Ըստ արցախյան մեր աղբյուրի՝ սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ շաբաթ, առաջին տեղում անվիճելիորեն կլիներ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ստեփանակերտում երկրորդ հորիզոնականում ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է, երրորդը՝ Վիտալի Բալասանյանը, իսկ շրջաններում հակառակը՝ երկրորդը Վիտալի Բալասանյանն է, իսկ երրորդը՝ Մասիս Մայիլյանը»:

Դիտվել է՝ 2605

Մեկնաբանություններ