Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զարիֆը մեկնաբանել է Եմենում կոալիցիայի ռազմական գործողությունը

Զարիֆը մեկնաբանել է Եմենում կոալիցիայի ռազմական գործողությունը
21.09.2019 | 22:58

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մեկնաբանել է Եմենում արաբական կոալիցիայի ռազմական գործողությունը: «Քանի որ սաուդյան ռեժիմն անհիմն մեղադրել է Իրանին իր նավթային օբյեկտների վրա հարձակման համար, հետաքրքիր է, որ նրանք այսօր պատասխան հարված են հասցրել Եմենում Հոդեյդեյին՝ խախտելով ՄԱԿ-ի հրադադարի ռեժիմը», — գրել է Զարիֆը Twitter-ում:


Նա հայտարարել է, որ «հասկանալի է, որ նույնիսկ սաուդցիները չեն հավատում իրանական մասնակցությամբ հորինվածքներին»:

Դիտվել է՝ 543

Մեկնաբանություններ