Միմյանց ճանաչելու համար պատգամավորներին «մերձեցման երեկոներ» են պետք
08.10.2019 | 00:15
«Իմ քայլը» խմբակցության մեջ բաժանումները գնալով առավել նշմարելի են դառնում: Խոսքը ոչ թե ծայրահեղ մոտեցումների ու ճամբարների բաժանվելու, այլ ամբիցիաներ դրսևորելու ու դիմացինից ավելի լավը երևալու մասին է: Գրեթե մեկամյա խորհրդարանականները հաճախ հազիվ են միմյանց տեղը բերում: «Այս պատգամավորն ո՞վ է»,- շշնջալով հարցնում են կողքինին: Իհարկե, հապշտապ՝ «ոտի վրա, ձեռի հետ» ձևավորված խորհրդարանում հենց այդպես էլ պետք է լիներ, բայց Ազգային ժողովի ղեկավարությունը, օրինակ, կարող էր պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ասած մերձեցման երեկոներից կազմակերպել, որ գոնե մեծամասնության ներկայացուցիչներն իրար նաև անուն-ազգանունով իմանային: «Իմ քայլի» պատգամավորները իրենք իրենց մեջ բաժանումներ են կատարել՝ բուֆետից դուրս չեկողներ, լրագրողների հարցերին մշտապես պատասխանողներ, «ճշտով» դատողություն անողներ, բայց հարցազրույց տալուց խուսափողներ, խմբակցության ուղեղն ու առաջ մղող ուժը համարվողներ և, վերջապես, լուռումունջներ:
Վերջիններս, թերևս, ամենախելացիներն են՝ անշառ, գլուխները կախ, գնում-գալիս են նիստերի: Ո՛չ բողոքում են նախկիններից ու ներկաներից, ո՛չ չարախոսում են գործընկերների հասցեին, ո՛չ ցույց տալու բան ունեն, ո՛չ էլ առանձնապես ուզում են երևալ: Թերևս մյուսները հենց նրանցից պետք է օրինակ վերցնեն և, եթե անգամ օրենսդրական գործունեությամբ աչքի չեն ընկնում, լուռ մնալ սովորեն:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ