Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այ­սօր ինչ­քան կեղտ կա հա­սա­րա­կու­թ­յան մեջ, ջրի ե­րես է դուրս ե­կել»

«Այ­սօր ինչ­քան կեղտ կա հա­սա­րա­կու­թ­յան մեջ, ջրի ե­րես է դուրս ե­կել»
01.11.2019 | 00:52

Այ­սօր խոր­հր­դա­րա­նում ԵԽ պատ­վի­րա­կու­թյան և ԱԺ մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը հա­մա­տեղ քն­նար­կե­լու են Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան։ ԱԺ-ի շեն­քի դի­մաց էլ կոն­վեն­ցիա­յին դեմ ու­ժե­րը բո­ղո­քի ակ­ցիա են անց­կաց­նե­լու։ Այս հար­ցի շուրջ զրու­ցել ենք հայ­կա­կան ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան «Կամք» ՀԿ ան­դամ ՎԱ­ՀԱԳՆ ՉԱ­ԽԱ­ԼՅԱ­ՆԻ հետ։ Հի­շեց­նենք, որ նա­խա­ձեռ­նու­թյան ան­դամ­ներն ար­դեն մի քա­նի ա­միս է, ինչ ստո­րագ­րա­հա­վաք են անց­կաց­նում ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման դեմ։ Մեր զրու­ցա­կի­ցը նախ նշեց, որ տևա­կան ժա­մա­նակ տե­ղե­կատ­վա­կան շր­ջա­փակ­ման մեջ են, քա­նի որ լրատ­վա­մի­ջոց­նե­րին ար­գել­վել է լու­սա­բա­նել ի­րենց ակ­ցիա­նե­րը, իսկ սո­ցիա­լա­կան իր է­ջե­րով ևս չի կա­րող նյու­թեր տա­րա­ծել։

-Այս վի­ճակն է ստո­րագ­րա­հա­վա­քի 100-րդ օ­րից սկ­սած, երբ ֆեյս­բու­քյան իմ է­ջին ե­կավ «հա­մա­պա­տաս­խան կար­գա­վո­րու­մեր», որ չեմ կա­րող այլևս նյու­թեր տա­րա­ծել,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը։- Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան գլո­բա­լիստ­նե­րի կող­մից ա­ռաջ մղ­վող փաս­տա­թուղթ է, և Ֆեյս­բուքն էլ այդ ծրագ­րի բա­ղադ­րիչ­նե­րից մեկն է։ Հի­մա թե Հա­յաս­տա­նից է գնա­ցել դժ­գո­հու­թյու­նը, թե հենց նրանք են այդ­պես ո­րո­շել, դժ­վա­րա­նում եմ ա­սել։ Բայց մի բան հս­տակ է. ա­մեն գնով փոր­ձում են մեր շար­ժու­մը պա­հել տե­ղե­կատ­վա­կան վա­կուու­մի մեջ, որ­պես­զի ա­վե­լի քիչ քա­ղա­քա­ցի­ներ տե­ղյակ լի­նեն այդ կոն­վեն­ցիա­յի վտանգ­նե­րին։ Ի­րենց ձեռ­քի տակ ե­ղած ԶԼՄ-նե­րով («Ա­զա­տու­թյուն» ՌԿ, Հ1, ան­գամ «Շանթ») փոր­ձում են ա­պա­կողմ­նո­րո­շել, մա­նի­պու­լաց­նել ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին։ Հա­յաս­տա­նում խոս­քի ա­զա­տու­թյու­նը ոչ շա­հե­կան վի­ճա­կում է։ Ե­թե խոս­քի ա­զա­տու­թյուն ա­սե­լով հաս­կա­նում ենք այն, որ այդ խոս­քը միայն պի­տի գլո­բա­լիստ­նե­րին ձեռն­տու լի­նի, դա ա­մենևին էլ կապ չու­նի խոս­քի ա­զա­տու­թյան հետ։ Ե­թե դրա մեջ չի մտ­նում ազ­գա­յին, հոգևոր ար­ժեք­նե­րի, տե­սա­կի պաշտ­պա­նու­թյան խոս­քը, ու­րեմն դա խոս­քի ա­զա­տու­թյուն չէ, միա­կող­մա­նի, ի­րենց ձեռն­տու խոսք է։
-ՈՒ՞ր է տա­նում այդ միա­կող­մա­նի խոս­քի ա­զա­տու­թյու­նը, ին­չի՞ կհան­գեց­նի դա։
-Նեո­լի­բե­րա­լիզ­մից մենք ան­ցում ենք կա­տա­րում գլո­բա­լիզ­մին։ Ե­թե ժա­մա­նա­կին ա­սում էին` Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցուց իր երկ­րի հարս­տու­թյու­նը թա­լան­վում է, և դրա­նից օգտ­վում են մի քա­նի օ­լի­գարխ­ներ, այ­սօր օգտ­վող­նե­րը ոչ թե տե­ղի հայ բիզ­նես­մեն­ներն են, այլ դր­սի գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րը։ Ար­դյուն­քում Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցին է­լի մնում է աղ­քատ ու թա­լան­ված։ Թա­լա­նող­նե­րի դե­րերն են փոխ­վել, թա­լա­նը նույնն է մնա­ցել։ Պա­տա­հա­կան չէ, որ մի­ջազ­գա­յին ֆո­րում­նե­րը սկ­սել են Հա­յաս­տա­նում անց­կաց­նել։ Այս գոր­ծըն­թա­ցին ան­ձամբ ես դեմ եմ, ինձ հա­մար կապ չու­նի ով է թա­լա­նո­ղը։ Գու­ցե փոքր-ինչ աբ­սուրդ հն­չի, բայց ա­վե­լի նա­խընտ­րե­լի է, որ այդ թա­լա­նո­ղը լի­նի տե­ղի գոր­ծա­րա­րը, հա­յը, քան դր­սի գլո­բա­լիս­տը։ Բայց միան­շա­նակ է, որ թա­լա­նը պետք է կանգ­նեց­վի։ Հա­յաս­տա­նում բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը կան, որ քա­ղա­քա­ցին լավ ապ­րի, ար­տա­գաղթ չլի­նի, բո­լոր ռե­սուրս­նե­րը մենք ու­նենք, որ մեր գյու­ղե­րը զար­գաց­նենք, տն­տե­սու­թյունն ա­ռաջ մղենք։
-Իշ­խա­նու­թյուն փոխ­վեց, և նո­րե­րը խոս­տա­ցան, որ մար­դիկ լավ կապ­րեն, իսկ Ձեր նշած թա­լանն էլ, ըստ խոս­տու­մի, չպի­տի լի­ներ։ Տա­րիու­կես հե­տո մար­դիկ ոչ միայն լավ չեն ապ­րում, այլև Դուք փաս­տում եք, որ թա­լան­չի­ներն են ըն­դա­մե­նը փոխ­վել։ Ին­չու՞ այս­պես ստաց­վեց։
-Այս պա­հին չեմ ցան­կա­նում քա­ղա­քա­կան դի­տար­կում­ներ ա­նել, քա­նի որ մեր շար­ժու­մը վեր­քա­ղա­քա­կան է։ Սա­կայն կա­րող եմ ա­սել, որ լավ բա­ներ էլ են ե­ղել, մարդ­կանց աչ­քե­րում հույս կա, բայց լուրջ մտա­հո­գու­թյուն ու­նենք, որ այդ հույ­սը կա­րող է ի դերև ել­նել, մար­դիկ հեր­թա­կան ան­գամ հու­սա­խաբ կա­րող են լի­նել։ Մենք ա­մեն գնով պայ­քա­րե­լու ենք, որ այս հույ­սը չկոտր­վի, մար­դիկ ի­մա­նան, որ լավ են ապ­րե­լու, Հա­յաս­տա­նը հզոր է լի­նե­լու։
-Վե­րա­դառ­նանք կոն­վեն­ցիա­յին, ի՞նչն է Ձեզ ա­մե­նից շատ մտա­հո­գում այդ փաս­տաթղ­թում։
-Բո­լորս էլ հաս­կա­նում ենք, որ այս ա­մե­նը նոր չի սկս­վել, տա­րի­ներ շա­րու­նակ այն եփ­վել է։ Օգտ­վե­լով այս փո­փո­խու­թյու­նից, այ­լա­սեր­ված­նե­րը փոր­ձում են ի­րենց «փայն» ա­վե­լի մե­ծաց­նել և ա­վե­լի մեծ կտոր փախց­նել։ Սրա հա­մար փոր­ձում են ա­մեն կերպ ներ­կա­յաց­նել, թե հե­ղա­փո­խու­թյու­նը ի­րենք են ա­րել, մեծ մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել և այ­սօր պետք է ի­րենց «փա­յը» ստա­նան։ Այ­սօր ինչ­քան կեղտ կա հա­սա­րա­կու­թյան մեջ, ջրի ե­րես է դուրս ե­կել։ Դրա մեջ մենք մեր ազ­գա­յին գո­յու­թյան ձևի, տե­սա­կի պահ­պան­ման հա­մար լուրջ վտանգ­ներ, սպառ­նա­լիք­ներ ենք տես­նում։ Հաս­կա­նում ենք, որ այս ա­մե­նի դեմն օր ա­ռաջ պի­տի առ­նել։ Միայն Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի դեմ պայ­քա­րե­լով չէ, որ այս խն­դիր­նե­րը կա­րող ենք լու­ծել, պետք է հաս­նել այն բա­նին, որ ԶԼՄ-նե­րով, մաս­նա­վո­րա­պես հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րով քա­րոզ­վող աղ­բը, բռ­նու­թյու­նը, հո­ռի բար­քե­րը ար­մա­տա­խիլ ա­նենք։ Այս ա­րա­տա­վոր երևույթ­նե­րի փո­խա­րեն պի­տի ազ­գա­յին ար­ժեք­նե­րին, մարդ­կա­յին դրա­կան հատ­կա­նիշ­նե­րին մեծ տեղ հատ­կաց­վի: 2006-ին ինձ Հա­յաս­տա­նից ար­տաք­սե­ցին, երբ 9 տա­րի հե­տո վե­րա­դար­ձա Հա­յաս­տան, մարդ­կանց մեջ սա­րե­րի փո­փո­խու­թյուն տե­սա։ 14-15 տա­րի ա­ռաջ­վա ու այ­սօր­վա երևան­ցին բա­ցար­ձակ նույ­նը չէ։ Մեկ-մեկ մար­դիկ ա­սում են, թե ին­չի հետևից ես ըն­կել, ինչ ես փոր­ձում փո­խել, բայց չպետք է այդ­պես մտա­ծել։ Հա­վա­տա­ցեք, այդ ու­ժե­րը լուռ, ա­մե­նօ­րյա աշ­խա­տանք են տա­նում ու ե­թե ևս 10 տա­րի կա­րո­ղա­նան այդ­պես ա­զատ աշ­խա­տել, մենք լրիվ այլ տե­սա­կի հայ կու­նե­նանք, որն ի­րա­կան հա­յի հետ կապ չի ու­նե­նա­լու։ Գլո­բա­լիս­տա­կան մտա­ծող մար­դիկ կլի­նեն, ո­րոնց հիմ­նա­կան խն­դի­րը լի­նե­լու է ու­տե­լը, սե­ռա­կան վա­յելք­նե­րը։ Խո­սում ենք հի­մա մար­դու ի­րա­վունք­նե­րից, բայց այդ ի­րա­վունք­նե­րը սահ­մա­նա­փակ­վում են միայն ա­նաս­նա­կան ցան­կու­թյան, սե­ռա­կան բնազդ­նե­րի ի­րա­վունք­նե­րով։ Մենք դրա­նից դուրս ի­րա­վունք չու­նե՞նք։ Այ­սօր բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րը խն­դիր­նե­րի մեջ թաղ­ված են, դրա մա­սին ոչ մե­կը չի բարձ­րա­ձայ­նում, նրանք ի­րա­վունք չու­նե՞ն։ Վի­րա­վոր ա­զա­տա­մար­տիկ­նե­րը բա­զում խն­դիր­ներ ու­նեն, նրա՞նք էլ ի­րա­վունք չու­նեն։ Այ­սինքն, մե­նակ մեր դարդն ու ցավն այն է, թե այդ այ­լա­սեր­ված­նե­րը ո՞նց, ո՞ր դիր­քով ա­վե­լի շատ հա­ճույք ստա­նան, տղա-տղա՞, թե՞ աղ­ջիկ-աղ­ջիկ։ Սա՞ է մեր խն­դի­րը։ Մենք հա­կա­ռա­կում ենք հա­մոզ­ված ու կար­ծում ենք, որ սա մեզ դր­սից է պար­տադր­վել, մեր հո­գե­կերտ­ված­քին բա­ցար­ձակ խորթ է, հա­յի ու Հա­յաս­տա­նի հետ սա ընդ­հան­րա­պես կապ չու­նի։ Դր­սի այս պար­տադ­րան­քը մենք չենք հան­դուր­ժե­լու։
-Դուք նշե­ցիք, որ այս կոն­վեն­ցիա­յի շուրջ խմո­րում­նե­րը նոր չեն սկս­վել, բայց իշ­խա­նու­թյան ե­կել են նոր մար­դիկ, որ կա­րող էին միան­գա­մից վերջ դնել այդ ա­մե­նին՝ հայ­տա­րա­րե­լով, թե ոչ մի դեպ­քում այն չեն վա­վե­րաց­նի։ Ին­չու՞ այդ ճա­նա­պար­հով չեն գնում։
-Ժա­մա­նա­կը ցույց կտա, թե ինչ կա­նեն, մենք հույս ու­նենք, որ չեն վա­վե­րաց­նե­լու։
-Բայց Ձեզ, օ­րի­նակ, չի՞ մտա­հո­գում այն հան­գա­ման­քը, որ իշ­խա­նու­թյան գրե­թե ոչ մի ներ­կա­յա­ցու­ցիչ այս­քան ժա­մա­նակ հրա­պա­րա­կավ դեմ չի խո­սել այդ կոն­վեն­ցիա­յին, հա­կա­ռա­կը, կողմ ար­տա­հայտ­վող­ներ են ե­ղել։
-Դա իս­կա­պես շատ մտա­հո­գիչ է։ Այ­սօր ստո­րագ­րա­հա­վա­քի 107-րդ օրն է, մեզ ար­դեն միա­ցել են 50 հա­զա­րից ա­վե­լի քա­ղա­քա­ցի­ներ։ ԱԺ-ի ըն­դա­մե­նը 6 պատ­գա­մա­վոր է միա­ցել, ո­րոն­ցից ըն­դա­մե­նը մեկ հո­գի է իշ­խա­նա­կան ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ՝ Սո­ֆյա Հով­սե­փյա­նը։ Բայց նրա ստո­րագ­րու­թյու­նից հե­տո մեզ տե­ղե­կու­թյուն­ներ հա­սան, որ մեծ ճն­շում է ե­ղել նրա նկատ­մամբ, ներ­քին խո­սակ­ցու­թյուն­ներ, քն­նար­կում­ներ են ե­ղել։ Բո­լո­րի մեջ վա­խի մթ­նո­լորտ է, դրա հա­մար պատ­գա­մա­վոր­նե­րը էլ չկա­րո­ղա­ցան միա­նալ մեր ստո­րագ­րա­հա­վա­քին։ Ժո­ղովր­դա­վա­րա­կան Հա­յաս­տա­նում պատ­գա­մա­վոր­նե­րը, քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է ի­րենց կար­ծիքն ար­տա­հայ­տե­լու ա­զա­տու­թյուն ու­նե­նան։ Չի կա­րե­լի ճն­շել որևէ մե­կին։ Ան­շուշտ, հի­մա այդ պատ­գա­մա­վոր­նե­րը կհեր­քեն, որ նման բան կա, սա­կայն Հա­յաս­տա­նը փոքր եր­կիր է, իսկ Երևանն էլ փոքր քա­ղաք, բո­լո­րը բո­լո­րին գի­տեն։ Նրանց վրա ճն­շում ե­ղել է, որ ստո­րագ­րու­թյուն­նե­րի թի­վը չմե­ծա­նա։
-50 հա­զա­րից ա­վե­լի ստո­րագ­րու­թյուն է հա­վաք­վել. իշ­խա­նու­թյու­նը հաշ­վի կնս­տի՞ այդ­քան մար­դու կար­ծի­քի հետ։
-Բե­րա­նով է հեշտ ա­սել` 50 հա­զա­րից ա­վե­լի ստո­րագ­րու­թյուն։ Բուլ­ղա­րիա­յում ըն­դա­մե­նը 10 հա­զար ստո­րագ­րու­թյամբ այդ կոն­վեն­ցիան հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նաչ­վեց, այն դեպ­քում, որ նրա բնակ­չու­թյու­նը մի քա­նի ան­գամ ա­վե­լի է Հա­յաս­տա­նից։ Այս­պի­սի չա­փում կա. ստո­րագ­րու­թյան և ընտ­րու­թյան մաս­նակ­ցո­ղի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը 5-15 է։ Սա պայ­մա­նա­վոր­ված է նաև նրա­նով, թե տվյալ երկ­րում մար­դիկ որ­քան են քա­ղա­քա­կա­նաց­ված։ Հա­յաս­տա­նում վերց­նենք 1-ին 5 հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը, այ­սինքն մեկ ստո­րագ­րո­ղը՝ 5 ընտ­րող։ Ստաց­վում է՝ ընտ­րու­թյա­նը մաս­նակ­ցող 250 հա­զար քա­ղա­քա­ցի ար­դեն այդ կոն­վեն­ցիա­յին «ոչ» է ա­սել։ Ինչ­պես կա­րե­լի է չան­սալ սե­փա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի կամ­քին և դրան դեմ գնալ։ Մի էա­կան հան­գա­մանք էլ. սա դեռ սկիզբն է, այն­պես չէ, որ 50 հա­զար ստո­րագ­րու­թյուն հա­վա­քե­ցինք ու ձեռք­ներս ծա­լած նս­տե­լու ենք։
-Ստո­րագ­րա­հա­վա­քին մար­դիկ ակ­տի՞վ են։
-Ա­յո, հա­րյու­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ են մեզ միա­նում։ Պար­զա­պես ա­մե­նա­մեծ խն­դիրն այն է, որ մեր ա­ռաջ ար­հես­տա­կան խո­չըն­դոտ­ներ են ստեղ­ծել։ Սպի­տակ քա­ղա­քում մեզ վրա գործ են հա­րու­ցել, ա­նընդ­հատ ան­հար­կի տա­նում-բե­րում են ու չենք կա­րող մեր շր­ջա­գա­յու­թյու­նը մար­զե­րում շա­րու­նա­կել։ Այ­սօր Հա­յաս­տա­նի մար­զե­րի բնա­կիչ­ներն այդ­քան հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն, որ­պես­զի գան Երևան և ստո­րագ­րա­հա­վա­քին մաս­նակ­ցեն։ Չնա­յած ե­ղել են դեպ­քեր, որ Սյու­նի­քից, Տա­վու­շից էլ են ե­կել մար­դիկ ու ստո­րագ­րել։
-Այ­սօր­վա ակ­ցիա­յի նպա­տա­կը ո՞րն է, են­թադ­րենք, խոր­հր­դա­րա­նա­կան­ներն այ­սօր դրա­կան գնա­հա­տա­կան­ներ տվե­ցին և ԵԽ-ի պատ­վի­րակ­նե­րին վս­տա­հեց­րին, որ այն ԱԺ-ն կվա­վե­րաց­նի։
-Այ­սօր ԵԽ-ի բարձ­րաս­տի­ճան պատ­վի­րակ­նե­րը հան­դի­պե­լու են ԱԺ-ի հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ­նե­րի հետ։ Ա­ռա­ջին իսկ օ­րից հայ­տա­րա­րել ենք, որ մեզ հա­մար բա­ցար­ձակ ա­նըն­դու­նե­լի է ցան­կա­ցած ար­տա­քին ճն­շում։ Մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան «Կամք» նա­խա­ձեռ­նու­թյու­նը նաև ան­կա­խու­թյան շար­ժում ենք ան­վա­նում։
-Ին­չու՞, ու­մի՞ց եք ան­կա­խա­նում։
-Երբ քո ազ­գա­յին էու­թյունն ես պաշտ­պա­նում, նաև քո ան­կա­խու­թյունն ես ա­պա­հո­վագ­րում։ Ե՞րբ է քո ան­կա­խու­թյու­նը ե­րե­րում։ Երբ քեզ փոր­ձում են ձու­լել օ­տար­նե­րի հետ, կորց­նում ես քո տե­սա­կը, ազ­գա­յի­նը։ Էլ ի՞նչ ան­կա­խու­թյան մա­սին է խոս­քը, երբ բո­լո­րը միա­տե­սակ են լի­նում։ Աբ­սուրդն այն է, որ ի­րենք բազ­մա­զա­նու­թյու­նից են խո­սում, բայց ակ­տիվ պայ­քա­րում են Աստ­ծո կող­մից տր­ված ի­րա­կան բազ­մա­զա­նու­թյան դեմ, երբ տար­բեր ազ­գեր ի­րենց ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, բնո­րոշ հատ­կու­թյուն­նե­րը պի­տի ու­նե­նան։ Այ­նինչ այ­սօր փոր­ձում են միա­տարր, մի ա­մորֆ մաս­սա ստեղ­ծել, ո­րը կլի­նի վե­րահս­կե­լի։ Մենք այս ա­մե­նը խիստ դա­տա­պար­տում ենք ու դեմ ենք մեր տե­սա­կը կորց­նե­լուն։ Այս շար­ժու­մը հենց դրա հա­մար էլ կոչ­վում է ան­կա­խու­թյան շար­ժում։ Մեր ներ­քին գործն է, թե որ փաս­տա­թուղ­թը կըն­դու­նենք, ո­րը՝ ոչ։ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը կո­րո­շեն, թե որ փաս­տա­թուղթն է ի­րենց հար­կա­վոր։ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի տված «խոր­հուր­դը» այս կոն­վեն­ցիա­յի առն­չու­թյամբ մեզ հա­մար է­լի ա­նըն­դու­նե­լի է։ Երբ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րեց, թե այն ու­ղար­կե­լու են Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղով, մենք ա­ռա­ջին իսկ օ­րից հայ­տա­րա­րե­ցինք, որ դա տակ­տի­կա­կան քայլ է և չի կա­րող ԵԽ-ին կից, «տա­կը» գտն­վող կա­ռույ­ցը փաս­տաթղ­թին դեմ կար­ծիք տալ։ Այ­սօր Հա­յաս­տան ե­կած պատ­վի­րակ­նե­րին էլ խիստ բա­ցա­սա­կան ենք վե­րա­բեր­վում։ Թույլ չենք տա որևէ ար­տա­քին ճն­շում Հա­յաս­տա­նի վրա։
-Ար­դեն տե­ղե­կու­թյուն կա, որ այդ կոն­վեն­ցիա­յի հա­մար Հա­յաս­տա­նին ո­րո­շա­կի գու­մար է տր­վել, Կու­բա­յից միա­սե­ռա­կան­նե­րի խումբ է ե­կել, այ­սինքն, ըստ էու­թյան, այդ փաս­տա­թուղթն ար­դեն գոր­ծարկ­ման մեջ է։
-Ա­յո, գու­մար տր­վել է, բայց ա­վե­լի մեծ չա­փի նա­խա­տես­ված է վա­վե­րա­ցու­մից հե­տո։ Ե­թե պատ­կե­րա­վոր ա­սեմ` մար­դուն սո­ված են թո­ղել, դեմն էլ մեծ սե­ղան են բա­ցել, խո­րո­ված չա­լա­ղաջ են դրել ու ա­սում են` այն փաս­տաթղ­թի տակ ստո­րագ­րիր ու մո­տե­ցիր սե­ղա­նին։ Հի­մա Հա­յաս­տա­նում այս վի­ճակն է։
-Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը կդի­մա­նա՞ գայ­թակ­ղու­թյա­նը։
-Ե­թե սե­ղա­նին չմո­տե­ցանք, սո­ված չենք մեռ­նի, մեր երկ­րի պո­տեն­ցիա­լին հա­վա­տում ենք, մի քա­նի տա­րի հե­տո կա­րող ենք զար­գաց­նել եր­կի­րը։ Մեր այ­սօր­վա վատ վի­ճա­կը մի­միայն քա­ղա­քա­կան վատ կա­ռա­վար­ման հետևանք է։ Ըն­դա­մե­նը մի դր­վագ. ժա­մա­նա­կին Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը հայ­տա­րա­րեց, թե տղա եք, պա­հեք, սա հենց այդ քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանքն է։ Մեզ հա­մար ար­հես­տա­կան խն­դիր­ներ ստեղ­ծե­ցին։ Ան­գամ շր­ջա­փակ­ված մենք մեր ռե­սուրս­նե­րով կա­րող ենք լավ ապ­րել։
-Իսկ ե­թե, այ­դուա­մե­նայ­նիվ, մո­տե­ցան այդ սե­ղա­նին։
-Այդ պա­հին կկշ­տա­նան, բայց չա­լա­ղա­ջի հետ թույն է, մի քա­նի ժա­մից ողջ պատ­մու­թյու­նը կվեր­ջա­նա։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 6754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ