Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ի­րա­նի դեմ հիբ­րի­դա­յին պա­տե­րազմ վա­րող­նե­րի հա­մար գե­րա­զանց պահ էր ի­րա­վի­ճա­կը թե­ժաց­նե­լու հա­մար»

«Ի­րա­նի դեմ հիբ­րի­դա­յին պա­տե­րազմ վա­րող­նե­րի հա­մար գե­րա­զանց պահ էր ի­րա­վի­ճա­կը թե­ժաց­նե­լու հա­մար»
21.11.2019 | 00:18

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ի­րա­նա­գետ ԱՐ­ՏՅՈՄ ՏՈ­ՆՈ­ՅԱ­ՆԸ։

-Բեն­զի­նի գնե­րի կտ­րուկ բարձ­րա­ցումն Ի­րա­նում նոր զանգ­վա­ծա­յին ցույ­ցե­րի ու բա­խում­նե­րի ա­ռիթ է դար­ձել։ Տե­սա­կետ կա, որ սա ըն­դա­մե­նը կայծ էր տա­րի­նե­րի ըն­թաց­քում կու­տակ­ված սո­ցիա­լա­կան դժ­գո­հու­թյուն­նե­րը կր­կին բարձ­րա­ձայ­նե­լու հա­մար։ Ին­չու՞ հենց հի­մա:
-Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը տա­րի­ներ շա­րու­նակ և հատ­կա­պես վեր­ջին եր­կու տա­րում գտն­վում է ա­մե­րի­կյան ծանր տն­տե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի տակ, ո­րոնք ուղ­ղա­կի և ա­նուղ­ղա­կի ազ­դե­ցու­թյուն են թող­նում երկ­րի սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կի վրա։ Ինչ­քան էլ խոս­վում է այն մա­սին, որ Ի­րա­նը սո­վոր է աշ­խա­տե­լու պատ­ժա­մի­ջոց­նե­րի պայ­ման­նե­րում ու նաև այդ պատ­ճա­ռով ի­րա­նա­կան տն­տե­սու­թյու­նը գրե­թե ինք­նա­բավ է դար­ձել, պետք է ար­ձա­նագ­րել՝ Ի­րա­նի հան­դեպ ԱՄՆ-ի սահ­մա­նած նավ­թա­յին՝ հս­կա­յա­կան չա­փե­րի ու խս­տու­թյան պատ­ժա­մի­ջոց­նե­րը մե­ծա­պես վնա­սում են Ի­րա­նի տն­տե­սու­թյա­նը։ Եվ այս պատ­ճա­ռով է, որ վեր­ջին տա­րի­նե­րին բնակ­չու­թյան սո­ցիա­լա­կան վի­ճա­կը գնա­լով վատ­թա­րա­նում է։ Ա­մե­րի­կյան դո­լա­րի նկատ­մամբ մոտ 4 ան­գամ ար­ժեզ­րկ­վել է ԻԻՀ ազ­գա­յին ար­ժույ­թը՝ ռիա­լը, շո­շա­փե­լի ա­ճել են ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի գնե­րը և այլն: Խն­դիրն այս հա­մա­տեքս­տում դի­տար­կե­լիս՝ հաս­կա­նում ենք, որ բեն­զի­նի գնի բարձ­րա­ցումն ըն­դա­մենն ա­ռիթ էր բնակ­չու­թյան հա­մար, որ­պես­զի փո­ղոց դուրս գան և բո­ղո­քի մասշ­տա­բա­յին ցույ­ցեր սկ­սեն։ Այլ հարց է, թե բա­ցի օ­բյեկ­տիվ պատ­ճա­ռնե­րից, մաս­նա­վո­րա­պես՝ մարդ­կանց սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կի վատ­թա­րա­ցու­մից, ու­րիշ ինչ հան­գա­մանք­ներ, խա­ղա­ցող­ներ կամ պղ­տոր ջրում ձուկ որ­սա­ցող­ներ կան: Ըստ իս՝ Ի­րա­նի դեմ հիբ­րի­դա­յին պա­տե­րազմ վա­րող­նե­րի, մաս­նա­վո­րա­պես ԱՄՆ-ի և նրա տա­րա­ծաշր­ջա­նա­յին ար­բա­նյակ­նե­րի՝ Իս­րա­յե­լի և Սաու­դյան Ա­րա­բիա­յի հա­մար, գե­րա­զանց պահ էր ա­ռիթն օգ­տա­գոր­ծե­լու և ի­րա­վի­ճա­կը թե­ժաց­նե­լու հա­մար՝ գոր­ծի դնե­լով քա­րոզ­չա­կան հնա­րա­վոր բո­լոր մի­ջոց­նե­րը։ Ա­մենևին պա­տա­հա­կան չէր, որ պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ Ի­րա­նում մի ամ­բողջ օր՝ 24 ժամ, ար­գե­լա­փակ­վեց հա­մա­ցանցն ու խա­փան­վեց լրատ­վու­թյան մի­ջոց­նե­րի աշ­խա­տան­քը։
-Կար­ճա­ժամ­կետ հե­ռան­կա­րում ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը կկա­րո­ղա­նա՞ն հան­դար­տեց­նել դժ­գո­հու­թյան ա­լի­քը: Բա­նը կա­րո՞ղ է իշ­խա­նա­փո­խու­թյան հաս­նել:
-Կար­ճա­ժամ­կետ հե­ռան­կա­րում ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը կկա­րո­ղա­նան հաղ­թա­հա­րել խն­դի­րը, մա­նա­վանդ որ ա­ռա­ջին օ­րե­րի հան­րա­յին ոգևո­րու­թյու­նը գրե­թե մա­րել է, զանգ­վա­ծայ­նու­թյու­նը՝ նվա­զել։ Գոր­ծըն­թաց­նե­րը կա­մաց-կա­մաց մար­ման են գնում և բա­վա­կան հե­ռու են իշ­խա­նա­փո­խու­թյան վե­րած­վե­լուց։ Ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը ա­վե­լի խոր ճգ­նա­ժա­մեր են կա­րո­ղա­ցել հաղ­թա­հա­րել, զո­րօ­րի­նակ, 2017 թ. դեկ­տեմ­բե­րի և 2018 թ. հուն­վա­րի՝ սո­ցիա­լա­կան բնույ­թի բո­ղոք-ցույ­ցե­րը, ո­րոնք թեև ա­վե­լի զանգ­վա­ծա­յին էին ու կա­ռա­վա­րե­լի, բայց ան­հե­մա­մատ թույլ քա­րոզ­չա­կան հո­վա­նա­վո­րու­թյուն ու­նեին։ Եր­կա­րա­ժամ­կետ կտր­ված­քով, սա­կայն, իշ­խա­նու­թյուն­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, ու­նե­նա­լու են խն­դիր­ներ, քա­նի որ բեն­զի­նի գնի բարձ­րաց­մա­նը զու­գա­հեռ բարձ­րա­նա­լու են նաև ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի գնե­րը։ Բա­ցի այդ, ցույ­ցե­րի ըն­թաց­քում զոհ­վել են թե՛ ցու­ցա­րար­ներ, թե՛ ոս­տի­կան­ներ, ինչն ան­կաս­կած խո­րաց­նե­լու է հա­սա­րա­կու­թյան և իշ­խա­նու­թյուն­նե­րի միջև գո­յու­թյուն ու­նե­ցող ճեղ­քը: Հետևա­բար նմա­նօ­րի­նակ ցույ­ցե­րի կրկ­նու­թյու­նը չեմ բա­ցա­ռում:
- Սպի­տակ տու­նը Ի­րա­նում սկս­ված ցույ­ցե­րի հենց ա­ռա­ջին օ­րը տա­րա­ծել էր հայ­տա­րա­րու­թյուն` ա­ջակ­ցու­թյուն հայտ­նե­լով Ի­րա­նի ժո­ղովր­դին։ Ա­վե­լին՝ ԱՄՆ-ը հայ­տա­րա­րել է, թե կա­րող է շր­ջան­ցել Ի­րա­նի պրո­վայ­դեր­նե­րին, ո­րոնք ժա­մա­նա­կա­վո­րա­պես ար­գե­լա­փա­կել են հա­մա­ցան­ցը ԻԻՀ տա­րած­քում: Ի՞նչ ազ­դակ­ներ է հղում ԱՄՆ-ը:
-Սպի­տակ տան հայ­տա­րա­րու­թյան ըն­դա­մե­նը մի տո­ղում միան­գա­մից եր­կու քա­րոզ­չա­կան թեզ կա­րե­լի էր տես­նել. նախ, օգ­տա­գործ­ված է «Ի­րա­նի ժո­ղո­վուրդ» եզ­րը, ին­չը տպա­վո­րու­թյուն է ստեղ­ծում, թե Ի­րա­նի ամ­բողջ ժո­ղո­վուրդն է դուրս ե­կել փո­ղոց։ Երկ­րորդ, կի­րառ­վել է «խա­ղաղ բո­ղո­քի ցույ­ցեր» ար­տա­հայ­տու­թյունն այն դեպ­քում, երբ ԻԻՀ պե­տա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի հա­ղոր­դում­նե­րի հա­մա­ձայն՝ այդ ցույ­ցե­րի ա­ռա­ջին եր­կու օր­վա ըն­թաց­քում հա­րյու­րից ա­վե­լի բան­կեր և խա­նութ­ներ են այր­վել: Ակն­հայտ է, որ ԱՄՆ-ն օգ­տա­գոր­ծում է պա­հը և՛ հա­կաի­րա­նա­կան քա­րո­զի, և՛ ԻԻՀ-ում ներ­քա­ղա­քա­կան խառ­նա­կու­թյուն­ներ ու ան­ջա­տո­ղա­կա­նու­թյուն սադ­րե­լու հա­մար, մա­նա­վանդ, ե­թե հաշ­վի առ­նենք, որ զո­հե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ տա­րա­ծե­լիս արևմտյան, ադր­բե­ջա­նա­կան և ա­րա­բա­կան ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­ներ օգ­տա­գոր­ծել են ոչ թե «ԻԻՀ քա­ղա­քա­ցի», «ցու­ցա­րար», «ցույ­ցե­րի մաս­նա­կից», այլ «քուրդ», «ա­րաբ» և ատր­պա­տա­կա­նյան թր­քա­խոս­նե­րի դեպ­քում «թուրք» բա­ռե­րը։ Նույ­նը վե­րա­բե­րում է նաև ԻԻՀ-ում հա­մա­ցան­ցի ժա­մա­նա­կա­վոր ար­գե­լա­փակ­ման մա­սին ա­մե­րի­կյան կող­մի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին և մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին։
- Ա­ռի­թից կար­ծես թե օգտ­վում են ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­կան ռե­սուրս­նե­րը՝ դեպ­քե­րին փոր­ձե­լով էթ­նի­կա­կան լիցք հա­ղոր­դել: Կայ­քե­րից մի քա­նի­սը, օ­րի­նակ, գրել էին, թե Թավ­րի­զում (այն ադր­բե­ջան­ցի­նե­րի ե­րա­զած «միա­ցյալ Ադր­բե­ջա­նի» թվա­ցյալ մայ­րա­քա­ղաքն է) վի­ճակն ան­հա­մե­մատ ծանր է: Ճիշտ է՝ Ի­րա­նի Արևե­լյան Ատր­պա­տա­կա­նի նա­հան­գա­պետն ար­ձա­գան­քել էր այս լու­րե­րին, հեր­քել դրանք, բայց ակն­հայտ է՝ ադր­բե­ջան­ցի­նե­րը փոր­ձում են օգտ­վել ա­ռի­թից: Ի՞նչ կա­րող են քա­ղել այս ցույ­ցե­րից:
-ԻԻՀ-ում ան­կա­յու­նու­թյան յու­րա­քան­չյուր դրսևո­րում Ադր­բե­ջա­նում առն­վազն հա­սա­րա­կա­կան մա­կար­դա­կում ըն­դուն­վում է մեծ ոգևո­րու­թյամբ, ին­չը նշա­նա­կում է, որ այդ երկ­րում ան­գամ այ­սօր հա­կաի­րա­նա­կա­նու­թյու­նը խոր ար­մատ­ներ ու­նի. թեև ռազ­մա­քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը փոր­ձում են ի­րենց հա­կաի­րա­նա­կան հա­յացք­նե­րը թաքց­նել, խու­սա­փել բա­ցա­հայտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից, այ­նուա­մե­նայ­նիվ, դա նրանց մաս­նա­կի է հա­ջող­վում։ Օ­րի­նակ, օ­րեր ա­ռաջ ԱՀ նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը հայ­տա­րա­րեց, որ Նա­խիջևա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տու­թյու­նը ե­րեք կող­մից գտն­վում է թշ­նա­մա­կան շր­ջա­փակ­ման մեջ, և պարզ է, որ այս­տեղ «թշ­նա­մա­կան» բա­ռը հա­վա­սա­րա­պես վե­րա­բե­րում էր նաև Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյա­նը։ Ե­թե հաշ­վի առ­նենք նաև Ադր­բե­ջա­նի բազ­մա­կող­մա­նի ակ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Ի­րա­նի թշ­նա­մի Իս­րա­յե­լի հետ և Ի­րա­նի ո­րոշ տա­րածք­նե­րի նկատ­մամբ ու­նե­ցած հա­վակ­նու­թյուն­նե­րը, Ադր­բե­ջա­նի պե­տա­կան բյու­ջեից ֆի­նան­սա­վոր­վող լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով ան­ջա­տո­ղա­կան ագ­րե­սիվ քա­րոզ­չու­թյան ի­րա­կա­նա­ցումն ատր­պա­տա­կա­նյան թր­քա­խոս­նե­րի շր­ջա­նում, ա­պա Ի­րա­նում բեն­զի­նի ցույ­ցե­րի առ­թիվ ադր­բե­ջա­նա­կան կող­մի հրճ­վան­քը և նմա­նօ­րի­նակ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան տա­րա­ծու­մը զար­մա­նա­լի չէ և ամ­բող­ջու­թյամբ Ի­րա­նի հան­դեպ ադր­բե­ջա­նա­կան վե­րա­բեր­մուն­քի ու մո­տե­ցում­նե­րի տրա­մա­բա­նու­թյան մեջ է։
-Ցույ­ցե­րը կա­րո՞ղ են ազ­դել Հա­յաս­տա­նի և Ի­րա­նի տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա: Այս պա­հին ի­րա­նա­կան կող­մի հետ տն­տե­սա­կան շփում­նե­րը կար­ծես այդ­քան էլ գո­հա­ցու­ցիչ չեն:
-Հայ-ի­րա­նա­կան երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ան­կախ եր­կու եր­կր­նե­րի օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի ար­տա­քին քա­ղա­քա­կան կուր­սե­րից, մշ­տա­պես կա­յուն են, զար­գա­ցող և օ­րի­նա­կե­լի այ­լոց հա­մար։ Մեր բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը խար­սխ­ված են այն­պի­սի խոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան վրա, ին­չի հիմ­քում ռազ­մա­վա­րա­կան ու անվ­տան­գա­յին կարևո­րու­թյան ու նշա­նա­կու­թյան հար­ցեր են։ Տն­տե­սա­կան շփում­նե­րում ո­րո­շա­կի դժ­վա­րու­թյուն­նե­րը պայ­մա­նա­վոր­ված են մաս­նա­կիո­րեն նաև ԻԻՀ հան­դեպ ա­մե­րի­կյան պատ­ժա­մի­ջոց­նե­րի սահ­ման­մամբ, ՀՀ ճա­նա­պար­հա­յին անհ­րա­ժեշտ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ան­բա­րե­կարգ վի­ճա­կով, Հյու­սիս-Հա­րավ ճա­նա­պար­հա­յին մի­ջանց­քի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րի ար­դեն տա­րի­նե­րով ձգձգ­մամբ ու վերջ­նա­կան շա­հա­գոր­ծու­մից շատ հե­ռու լի­նե­լով, եր­կու եր­կր­նե­րը մի­մյանց կա­պող եր­կա­թու­ղու բա­ցա­կա­յու­թյամբ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, դրա­կան տե­ղա­շարժ կա­րող են լի­նել, ե­թե Հա­յաս­տա­նին հա­ջող­վի որ­պես ԵԱՏՄ ան­դամ և ԻԻՀ հետ ցա­մա­քա­յին սահ­ման ու­նե­ցող եր­կիր օգ­տա­գոր­ծել ԵԱՏՄ-ԻԻՀ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նե­րուժն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Բա­ցի այդ, Հա­յաս­տան-ԵՄ շր­ջա­նա­կա­յին հա­մա­ձայ­նա­գի­րը ևս ընդ­լայ­նում է մեր երկ­րի հան­դեպ Ի­րա­նի տն­տե­սա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կը։


Հար­ցազ­րույ­ցը`
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 5039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ