Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՈՒ՞ր են հո­սում գետն ու առ­վակ­նե­րը

ՈՒ՞ր են հո­սում գետն ու առ­վակ­նե­րը
06.12.2019 | 00:06
Դեկ­տեմ­բե­րի 4-ին ՀՔԾ-ն քրեա­կան գոր­ծի նա­խաքն­նու­թյան ըն­թաց­քում ձեռք բեր­ված բա­վա­րար ա­պա­ցույց­նե­րի հա­մակ­ցու­թյան հի­ման վրա ՀՀ նախ­կին նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նին մե­ղադ­րանք է ա­ռա­ջադ­րել ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 38-179-րդ հոդ­վա­ծի 3-րդ մա­սի 1-ին կե­տով նա­խա­տես­ված հան­րո­րեն վտան­գա­վոր ա­րար­քի կա­տար­ման հա­մար: Ո՞րն է այդ ա­րար­քը: 2008-ի ապ­րի­լի 9-ից մինչև 2018-ի ապ­րի­լի 9-ը զբա­ղեց­նե­լով ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը, իր պաշ­տո­նեա­կան դիրքն օգ­տա­գոր­ծե­լով, 2013-ի հուն­վա­րի 25-ից մինչև նույն թվա­կա­նի փետր­վա­րի 7-ը կազ­մա­կեր­պել է պաշ­տո­նա­տար մի խումբ ան­ձանց կող­մից պե­տու­թյու­նից վատ­նե­լու ե­ղա­նա­կով ա­ռանձ­նա­պես խո­շոր չա­փե­րով գու­մա­րի՝ 489160310 ՀՀ դրա­մի հափշ­տա­կու­թյուն:
Քրեա­կան գոր­ծին չանդ­րա­դառ­նա­լով՝ ամ­փո­փենք մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րը:
Շատ ա­րագ պարզ­վեց, որ Սերժ Սարգ­սյա­նի դեմ ցուց­մունք է տվել նախ­կին գյուղ­նա­խա­րար Սեր­գո Կա­րա­պե­տյա­նը: «Հետ­քը» 2019-ի հու­նի­սի 10-ին գրել էր, որ գյու­ղատն­տե­սու­թյան նախ­կին նա­խա­րար Սեր­գո Կա­րա­պե­տյա­նին ՀՔԾ-ում քնն­վող քրեա­կան գոր­ծի շր­ջա­նա­կում մե­ղադ­րանք է ա­ռա­ջադր­վել: Հա­մա­ձայն կայ­քի՝ ՀՔԾ աղ­բյու­րի, քրեա­կան գոր­ծը վե­րա­բե­րում է պե­տա­կան սուբ­սի­դա­վոր­ման ծրագ­րով գյու­ղա­ցի­նե­րին մատ­չե­լի գնե­րով տրա­մադր­ված պա­րար­տա­նյու­թե­րի գոր­ծըն­թա­ցին: Պե­տու­թյա­նը պատ­ճառ­ված վնա­սը գնա­հատ­վում է մոտ 1 մի­լիարդ դրամ:
Mamul.am-ը գրել է, որ Սեր­գո Կա­րա­պե­տյա­նը տվել է նաև Տիգ­րան Սարգ­սյա­նի ա­նու­նը.
«Հաս­տատ­վեց նաև այն տե­ղե­կու­թյու­նը, որ քրեա­կան գոր­ծը հա­րուց­վել է նախ­կի­նում գյուղ­նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­րած ՕԵԿ-ա­կան Սեր­գո Կա­րա­պե­տյա­նի ցուց­մուն­քի հի­ման վրա։ Ա­սում են, որ ՀՔԾ-ն չի հրա­պա­րա­կել վեր­ջի­նի հա­ղորդ­ման այն հատ­վա­ծը, որ­տեղ այդ գոր­ծարք­նե­րի կի­զա­կե­տում ներ­կա­յաց­վում է նաև նախ­կին վար­չա­պետ Տիգ­րան Սարգ­սյա­նի ա­նու­նը»։
Դեկ­տեմ­բե­րի 5-ին ե­ղավ ՀՀԿ ԳՄ հայ­տա­րա­րու­թյու­նը.
«Սերժ Սարգ­սյա­նին ա­ռա­ջադ­րած մե­ղադ­րան­քը հա­մա­րում ենք բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան հե­տապ­նդ­ման ա­ղա­ղա­կող դրսևո­րում: Այս գոր­ծըն­թա­ցի նպա­տակն է լռեց­նել քա­ղա­քա­կան ընդ­դի­մա­խոս­նե­րին՝ Հա­յաս­տա­նին և Ար­ցա­խին սպառ­նա­ցող վտանգ­նե­րի ֆո­նին, այդ թվում՝ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի շուրջ վեր­ջին զար­գա­ցում­նե­րի հա­մա­տեքս­տում»: ՀՀԿ-ն ար­ձա­նագ­րել է, որ նման բիրտ քայ­լե­րով իշ­խա­նու­թյուն­նե­րը նպա­տակ ու­նեն նաև շե­ղել հայ ժո­ղովր­դի ու­շադ­րու­թյու­նը երկ­րում օ­րե­ցօր սրա­ցող բազ­մա­թիվ այլ խն­դիր­նե­րից: Հռ­չակ­ված «հա­կա­կո­ռուպ­ցիոն պայ­քա­րի» ներ­քո ազ­գա­յին հար­ցե­րի շուրջ այս պար­զու­նակ հնարք­նե­րը դա­տա­պարտ­ված են, քան­զի հան­դի­պե­լու են թե ՀՀԿ-ի, թե այլ քա­ղա­քա­կան ու­ժե­րի և թե հան­րու­թյան ան­կոտ­րում դի­մադ­րու­թյա­նը»: ՀՀԿ-ն նաև հայ­տա­րա­րել է. «Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­զավ­թու­մից հե­տո տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րի մա­սին մշ­տա­պես բարձ­րա­ձայ­նել ենք մեր մտա­հո­գու­թյուն­նե­րը՝ կապ­ված երկ­րի ներ­սում տի­րող ի­րա­վի­ճա­կի, ա­նար­դա­րու­թյուն­նե­րի, քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի, հիմ­նա­րար ա­զա­տու­թյուն­նե­րի ոտ­նա­հար­ման, ա­տե­լու­թյան և ան­հան­դու­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տի ան­թույ­լատ­րե­լիու­թյան, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի անվ­տան­գա­յին մար­տահ­րա­վեր­նե­րի, բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում հայ­կա­կան դիր­քե­րի թու­լաց­ման, տա­րա­ծաշր­ջա­նա­յին և գլո­բալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի ներ­քո եր­կու հայ­կա­կան պե­տու­թյուն­նե­րին սպառ­նա­ցող վտանգ­նե­րի հետ»: ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի պաշտ­պան Ամ­րամ Մա­կի­նյանն ա­սել է, որ ուր­բաթ օ­րը ՀՔԾ-ն Սերժ Սարգ­սյա­նին որ­պես վկա հար­ցաքն­նու­թյան կան­չե­լու ծա­նու­ցա­գիր էր ու­ղար­կել՝ դեկ­տեմ­բե­րի 4-ին, ժա­մը 13։30-ին ներ­կա­յա­նա­լու հա­մար: Փաս­տա­բա­նի խոս­քով, երբ Սերժ Սարգ­սյա­նը ներ­կա­յա­ցել է հար­ցաքն­նու­թյան, քն­նի­չը տե­ղե­կաց­րել է, որ կաս­կա­ծան­քի շուրջ է հար­ցաք­նն­վե­լու: «Երբ այդ փաս­տը մեզ հայտ­նե­ցին, շատ լուրջ ի­րա­վա­կան խն­դիր ա­ռա­ջա­ցավ: Քա­նի որ Սերժ Սարգ­սյա­նին հար­ցեր պի­տի ուղղ­վեին իր պաշ­տո­նա­վար­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում պաշ­տո­նա­կան դիր­քի բե­րու­մով կա­տար­ված ո­րո­շա­կի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 2005 և 2015 թվա­կա­նի փո­փո­խու­թյուն­նե­րը ՀՀ նա­խա­գա­հին օժ­տում են ան­ձեռ­նմ­խե­լիու­թյամբ: Այդ ի­րա­վի­ճա­կում վա­րույթ ի­րա­կա­նաց­նող մարմ­նի մոտ պետք է հարց ա­ռա­ջա­նար՝ հաղ­թա­հար­վե՞լ է նա­խա­գա­հի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նը, թե՞ ոչ»,- ա­սաց փաս­տա­բա­նը: Նրա խոս­քով՝ ի­րենք ա­ռար­կու­թյուն են ներ­կա­յաց­րել, որ նա­խա­գահն օժտ­ված է ան­ձեռ­նմ­խե­լիու­թյամբ, սա­կայն դա ո­չինչ չի փո­խել վա­րույթն ի­րա­կա­նաց­նող մարմ­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում և շա­րու­նակ­վել է հար­ցաքն­նու­թյու­նը կաս­կա­ծյա­լի կար­գա­վի­ճա­կում:
Ամ­րամ Մա­կի­նյանն ա­սել է, որ Սերժ Սարգ­սյանն ի­րեն մե­ղա­վոր չի ճա­նա­չում, ու­նի շատ հիմ­նա­վոր կար­ծիք՝ իր նկատ­մամբ կա­տար­վում է քա­ղա­քա­կան հե­տապն­դում։
Փաս­տա­բա­նի խոս­քով՝ հար­ցաքն­նու­թյունն ա­վարտ­վե­լուց հե­տո կա­տար­վեց ա­ռե­րես հար­ցաքն­նու­թյուն այս քրեա­կան գոր­ծով անց­նող և մե­ղադ­րյա­լի դա­տա­վա­րա­կան կար­գա­վի­ճակ ու­նե­ցող ան­ձի հետ: Ա­ռե­րե­սումն ա­վարտ­վեց ժա­մը 16:10-ին:
«Դուրս ե­կավ ան­ձը, մեզ խնդ­րե­ցին սպա­սել: Ժա­մը 16:12 րո­պեին քն­նի­չը սե­ղա­նից շր­ջեց փաս­տաթղ­թեր, ո­րոնք վեր­նագր­ված էին որ­պես մե­ղադ­րյալ ներգ­րավ­վե­լու մա­սին ո­րո­շում: Սա առն­վազն կա­խար­դանք կա­րող է լի­նել այն ի­մաս­տով, որ 6 թեր­թից կազմ­ված ո­րո­շու­մը քն­նի­չը կա­րող էր իմ, իմ գոր­ծըն­կե­րոջ և պա­րոն նա­խա­գա­հի ներ­կա­յու­թյամբ 2 րո­պեում կազ­մել, տպել և ներ­կա­յաց­նել: Քրեա­կան դա­տա­վա­րու­թյան մա­սին օ­րենս­գիրքն ա­սում է՝ ան­ձին որ­պես մե­ղադ­րյալ ներգ­րա­վե­լու հիմ­քը բա­վա­րար ա­պա­ցույց­նե­րի հա­մակ­ցու­թյունն է: Սա ու­ղիղ ցույց է տա­լիս, որ պա­րոն Սարգ­սյա­նի հար­ցաքն­նու­թյու­նը, ա­ռե­րե­սու­մը վա­րույթն ի­րա­կա­նաց­նող մարմ­նի հա­մար կո­պե­կի ար­ժեք ի սկզ­բա­նե չու­ներ: Ո­րո­շումն ար­դեն ըն­դուն­ված էր: Մենք հա­մոզ­մունք ու­նենք, որ ո­րո­շու­մը չէր ըն­դուն­վել ՀՔԾ շեն­քում: Այս ո­րո­շումն ար­դեն ըն­դուն­ված, կա­յաց­րած և ձևա­կերպ­ված էր»,- ա­սաց փաս­տա­բա­նը: Նա նաև հա­վե­լեց, որ ի­րենց ա­ռար­կու­թյուն­ներն ու դի­տո­ղու­թյուն­ներն ար­ձա­նագ­րել են ՀՔԾ-ում, և պատ­րաստ­վում են շատ կարճ ժամ­կե­տում նա­խա­գա­հի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան ինս­տի­տու­տը չհաղ­թա­հա­րե­լու պայ­ման­նե­րում որ­պես մե­ղադ­րյալ ներգ­րա­վե­լու խա­փան­ման մի­ջոց կի­րա­ռե­լու փաս­տը բո­ղո­քար­կել գլ­խա­վոր դա­տա­խա­զին և պա­հան­ջե­լու են, որ ան­հիմն ո­րո­շու­մը վե­րաց­նեն:
Ըն­դա­մե­նը այս­քան տե­ղե­կատ­վու­թյու­նից ա­ռա­ջա­նում են բա­զում հար­ցեր:
Ե­թե Սեր­գո Կա­րա­պե­տյա­նը ցուց­մուն­քը տվել է 2019-ի հու­նի­սի 10-ին, ին­չու՞ է ա­ռե­րե­սու­մը կա­տար­վում դեկ­տեմ­բե­րի 4-ին: Ին­չու՞ քրեա­կան գործ չի հա­րուց­վում Տիգ­րան Սարգ­սյա­նի դեմ, ում ա­նու­նը տվել է Սեր­գո Կա­րա­պե­տյա­նը: Թե՞ Յու­րի Խա­չա­տու­րո­վի օ­րի­նա­կը ՀԱՊԿ-ում բա­վա­րար դաս էր, որ ԵԱՏՄ գոր­ծող կա­ռույ­ցի ղե­կա­վա­րի դեմ գործ չհա­րուց­վի՝ նախ­քան պաշ­տո­նա­վար­ման ժամ­կե­տը լրա­նա­լը: Իսկ ե­թե նա մնա Մոսկ­վա­յում ու Հա­յաս­տան չվե­րա­դառ­նա, գործ չի՞ հա­րուց­վե­լու:
Սեր­գո Կա­րա­պե­տյա­նը «Արտ­ֆուդ» ըն­կե­րու­թյան 50 տո­կոսի բաժ­նե­տեր էր, մյուս 50 տո­կո­սը Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նինն էր: Նրա հե­ռա­նա­լուց հե­տո հե­ռա­ցավ նաև Սեր­գո Կա­րա­պե­տյա­նը: Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նի հե­ռա­նա­լը զու­գա­հեռ­վեց գե­տի ու առ­վակ­նե­րի այ­լա­բա­նա­կան պատ­կեր­նե­րով, մինչ­դեռ նա ժա­մա­նա­կին հա­վակ­նում էր ՀՀ նա­խա­գահ դառ­նալ, Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյու­նից հե­տո՝ վար­չա­պետ, բայց Սերժ Սարգ­սյա­նը մայր գե­տը մա­քուր չպա­հեց ու օ­տար վտակ­ներ խառ­նեց՝ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նին: Փաս­տա­ցի՝ Սեր­գո Կա­րա­պե­տյա­նը Սերժ Սարգ­սյա­նից լու­ծում է Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նի վրե՞­ժը, թե՞ նաև սե­փա­կան պաշ­տո­նան­կու­թյան վրե­ժը: «Արտ­ֆու­դը» վա­ճառ­վել է ռու­սաս­տան­ցի հայ գոր­ծա­րար Կա­մո Ա­վա­գի­մյա­նին, որ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի կա­ռա­վա­րու­թյան ա­ջակ­ցու­թյան նպա­տա­կով ստեղծ­ված Հա­յաս­տա­նի ներդ­րող­նե­րի ա­կում­բի ան­դամ էր և, ըստ մա­մու­լի լու­րե­րի, հո­վա­նա­վո­րում է Ռու­սաս­տա­նից Հա­յաս­տան չվե­րա­դար­ձող պաշ­տո­նյա­նե­րի ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նը:
Կամ՝ ին­չու՞ է Սերժ Սարգ­սյա­նի դեմ գործ հա­րուց­վում դեկ­տեմ­բե­րին: Պատ­ճա­ռը Զագ­րե­բը չէ՞ր ու այն, որ ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը սկ­սել էր ակ­տիվ հան­դի­պում­ներ ու­նե­նալ, այդ թվում՝ դես­պան­նե­րի հետ ու հայ­տա­րա­րել էր, որ խո­սե­լու է: Փաս­տա­ցի իր հե­ռա­նա­լը Սերժ Սարգ­սյա­նը պատ­ճա­ռա­բա­նել էր երկ­րի անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րով, որ շատ թա­փան­ցիկ ակ­նարկ էր՝ հաս­կա­նա­լու, որ հար­ցը վե­րա­բե­րել է Ար­ցա­խին ու, ըստ ա­մե­նայ­նի, Լավ­րո­վի պլա­նը չկա­տա­րե­լուն: Դեկ­տեմ­բե­րի 5-ին Բրա­տիս­լա­վա­յում ՀՀ ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը հան­դի­պել է Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար Էլ­մար Մա­մե­դյա­րո­վի հետ, իսկ դեկ­տեմ­բե­րի 2-3-ը Բաք­վում պաշ­տո­նա­կան այ­ցով գտն­վող ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը խո­սում էր նույ­նիսկ հն­գա­կողմ հայ­տա­րա­րու­թյան հնա­րա­վո­րու­թյան մա­սին: Մա­մե­դյա­րովն էլ հրա­պա­րա­կել էր Ադր­բե­ջա­նի պաշ­տո­նա­կան տե­սա­կե­տը՝ սուբս­տան­տիվ բա­նակ­ցու­թյուն­նե­րի պա­հան­ջով ու հայտ­նի պայ­ման­նե­րով: Տա­րօ­րի­նակ հա­մընկ­նում չե՞ն Բաք­վում, Բրա­տիս­լա­վա­յում, Երևա­նում կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը: Ե­թե չլի­ներ Սերժ Սարգ­սյա­նի ե­լույ­թը ԵԺԿ հա­մա­գու­մա­րում, գու­ցե Սեր­գո Կա­րա­պե­տյա­նի՝ հա­նուն իր չձեր­բա­կալ­ման, ինչ­պես նշում է մա­մու­լը, տված ցուց­մուն­քը այդ­պես էլ մնար ՀՔԾ գզ­րոց­նե­րում: Հի­մա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը ինք­նիշ­խա՞ն պե­տու­թյուն է, թե՞ ինք­նիշ­խան է ԵԱՏՄ շր­ջա­նակ­նե­րում:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ. Գ. «Ժո­ղո­վուր­դը» գրել է. «Սերժ Սարգ­սյա­նին ա­ռա­ջադ­րած ՀՔԾ մե­ղադ­րան­քից պարզ է դառ­նում, որ քր­գործն առ­նչ­վում է նաև Սերժ Սարգ­սյա­նի մտե­րիմ Բար­սեղ Բեգ­լա­րյա­նին:…Բար­սեղ Բեգ­լա­րյա­նը «Ժո­ղո­վուրդ» օ­րա­թեր­թի հետ բա­ցա­ռիկ զրույ­ցում ա­սել է. «Ես չգի­տեմ` ին­չի մա­սին է խոս­քը, բայց իմ խո­րին հա­մոզ­մամբ` Սերժ Սարգ­սյա­նը չի կա­րող մե­ղա­վոր լի­նել նման հար­ցե­րում: Ա­ռա­ջին ան­գամ եմ նման բան լսում: Ա­յո, «Ֆլեշ» ըն­կե­րու­թյունն ինձ է պատ­կա­նում, բայց Սերժ Սարգ­սյա­նի` կապ ու­նե­նա­լու մա­սին չգի­տեմ: Մենք Սերժ Սարգ­սյա­նի հետ շատ մտե­րիմ ենք և դա եր­բեք չենք թաքց­րել, իսկ իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ ես կապ չու­նեմ, տե­ղյակ չեմ»:
Հարց՝ Հա­յաս­տա­նում սե­փա­կա­նու­թյան վե­րա­բաշխ­ման գոր­ծըն­թաց չկա՞: Ընտ­րո­վի ար­դա­րա­դա­տու­թյուն չկա՞:
Դիտվել է՝ 3561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ