Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քաղաքապետին նվիրել կարելի է, դեսպանին՝ ո՞չ

Քաղաքապետին նվիրել կարելի է, դեսպանին՝ ո՞չ
07.12.2019 | 15:36

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ գաղտնի կարգով գրություն է ուղարկվել ՀՀ բոլոր դեսպանություններին, որով արգելվել է այսուհետ որևէ տեսակի նվեր ընդունել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից։ Մեզ ասացին, որ դեսպանություններին առաջարկվել է ներկայացնել 3 տարվա կտրվածքով իրենց բոլոր կարիքները, որ պետությունից ֆինանսավորեն, տեղի հայ համայնքի հույսին չմնան։


Պատճառն, ըստ երևույթին, այն է, որ տարբեր երկրներում գործունեություն ծավալող այն հայերը, որոնք ինչ-որ կերպ աջակցություն են ցուցաբերել մեր դեսպանատներին՝ մեկը դեսպանի մեքենայի հարցն է լուծել, մյուսը՝ շենքի և այլն, դրա դիմաց ինչ-որ արտոնություններ են պահանջել դեսպաններից, օրինակ՝ դեսպանատան պետհամարանիշներ և այլն։ Ավելին՝ մինչև վերջերս դեսպանատան բարեկամների հատուկ ցանկ է եղել, որոնց դեսպանությունները տարիներ շարունակ դիմել են ֆինանսական և այլ աջակցություն ստանալու համար։


Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է վերացնել այդ պրակտիկան՝ մոռանալով, որ մեր դեսպանատները քիչ թե շատ նորմալ գոյատևում են հենց այդ նվիրատվությունների շնորհիվ, քանզի պետությունը բավարար ֆինանսավորում չի հատկացնում, որով կարողանան նորմալ ծառայողական մեքենա գնել, միջոցառումներ կազմակերպել։ Սա նաև հերթական երկակի ստանդարտի դրսևորումն է․ մի կողմից նորմալ են համարում շինթույլտվությունների դիմաց քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ ու այլ թանկարժեք գույք նվիրելը, մյուս կողմից արգելում են դեսպաններին նվերներ ընդունել։ Մեկնաբանության համար դիմեցինք ԱԳՆ, ասացին՝ այս պահին տեղեկատվություն չունեն, կփորձեն ճշտել, ասել»:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ