Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ատոմ Ջանջուղազյան. Առողջության հարկի վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են

Ատոմ Ջանջուղազյան. Առողջության հարկի վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են
07.12.2019 | 15:38

Աշխատում ենք չլինել կտրուկ մեր տեսակետների մեջ, համարելով, որ ցանկացած տեսակետ գոյություն ունենալու իրավունք ունի: Առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մի կողմից հայտարարել ենք երկրի մրցունակության աճին ուղղված գործողություններ իրականացնելու պատրաստակամություն՝ որոշակի գին վճարելով, հարկերի բեռի նվազեցում անելով, մյուս կողմից՝ ստացվում է, որ լրացուցիչ բեռ ենք ավելացնում՝ առողջության հարկ սահմանելով՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ֆինանսների նախարարությունը դեմ առողջության հարկի կիրառմանը:


«Կա ընկալում, որ այդ բեռն աշխատակցի կամ վարձու աշխատողի բեռն է, ոչ թե տնտեսվարողի, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա, որովհետև նույն վարձու աշխատողը եթե խնայողություններ գեներացներ դրա փոխարեն, կարող էր ինքը ներդրումներ կատարել, հավելյալ արժեք ստեղծելու պոտենցիալ ձևավորելով: Հիմա կստացվի, որ այդ ներդրման փոխարեն ներդրում է կատարվում առողջապահության համակարգում: Դրանով է պայմանավորված մեր տեսակետը և կարծում ենք, որ այն պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա», - ասաց Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը նշեց՝ այս հարցի վերաբերյալ քաղաքացիների վերաբերմունքն այնքան էլ բավարարված չի կարելի գնահատել. «Որովհետև դժգոհությունն ավելի շատ են: Գուցե, պետք է քննարկել նաև այլընտրանքային տարբերակներ»: Հարցին, թե առողջապահության հարկի վերաբերյալ ֆինանսների նախարությունն ունի՞ նախընտչած շեմ, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց.
«Ֆինանսների նախարարության նախընտրելի շեմը զրոն է: Հարցը չափի մասին չէ, հարցն ուղղության մասին է»:

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ