Ինչպես կբացեն,այնպես էլ կփակեն
21.01.2020 | 00:39
Մշակութասեր հանրությունն ու իշխանությունների ամեն մի քայլով հիացողները սրտատրոփ սպասում են, թե երբ է բացվելու Հանրապետության հրապարակի պատմական շերտը, որ վայելեն այն, ինչպես, օրինակ, Ազգային ժողովի այգու ասֆալտային մասն են վայելում: Գաղափարը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարինն է, «դաբրոն», ըստ երևույթին, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է տվել՝ հասարակությանը հերթական անգամ դրական նոտաներ հղելու համար: Թե իրականում պատմական ինչ շերտի հետ գործ ունենք, ինչ միջոցներով է այն բացվելու ու վերականգնվելու, ինչպես է մատուցվելու ու պահպանվելու, ինչպես է կարգավորվելու Հանրապետության հրապարակի հանգուցային երթևեկությունը, պարզ կլինի արդեն իսկ ձևավորված հանձնախմբի աշխատանքների ավարտից հետո:
«Իրատեսի» հետ զրույցում մշակույթի նախարարության նախկին պաշտոնյաներից մեկն ասաց՝ չի բացառվում՝ ինչպես բացեն այդ շերտն, այնպես էլ կփակեն, դրա տակ ո՛չ բյուզանդական բաղնիք է թաքնված, ո՛չ էլ Պոմպեյը. «Եթե 17-19-րդ դարերի պարզագույն շենքերի նկուղային հարկերն են այդտեղ, ապա պետք է հասկանանք՝ նպատակահարմա՞ր է արդյոք այդքան մեծ չափով գումար ծախսել: Ըստ երևույթին՝ պարսկական շինություններ են լույս աշխարհ գալու, քանզի Երևանի այդ հատվածում մուսուլմաններ են ապրել, անգամ փողոցների անուններն են պարսկական կամ թուրքական եղել՝ Թափաբաշ, Մուստաֆա Սուփխի և այլն»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ