«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը
22.01.2020 | 14:44

ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից՝ 2018-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Աժ քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքին: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Աժ-ի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Աժ ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Աժ քննիչ հանձնաժողով»։ Սա նշանակում է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար պարտադիր անհրաժեշտ է երկու պայման-նպատակի միաժամանակյա առկայություն՝ ա) հարցը պետք է ներկայացնի հանրային հետաքրքրություն, բ) հարցի քննարկումը պետք է մտնի Աժ իրավասության մեջ:


Ըստ ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Աժ լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ», որը օրենսդրին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը քննելու կամ վերահսկելու լիազորությամբ չի օժտել, նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ «Աժ-ն ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ» որը չի կարող նույնականացվել տեղական ինքնակառավարման մարմնի հետ: Ավելին՝ «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ «քննիչ հանձնաժողովի գործունեությունը չի կարող դուրս գալ Աժ իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակից»: Հետևաբար՝ թեև հարցը ներկայացնում է որոշակի հանրային հետաքրքրություն, սակայն չի մտնում ԱԺ իրավասության մեջ: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին որոշման փաստաթղթում, որպես հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակ, ընտրվել են այնպիսի գործառույթներ, որոնք օրենքով հանդիսանում են քաղաքապետի լիազորություններ: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքապետի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Երևանի ավագանին: Ավելին՝ «Երևանում տեղական ինքակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ավագանու որևէ խմբակցության պահանջով Երևանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննող հանձնաժողով», այսինքն՝ օրենսդիրը հենց Երևանի ավագանուն է օժտել քաղաքապետի գործունեության վերահսկողության և համայնքին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցերը քննելու լիազորությամբ։ Տարակուսելի է, որ նշված հարցը բարձրաձայնող ավագանու ընդդիմադիր խմբակցությունները չեն օգտվել օրենքով իրենց վերապահված լիազորությունից և չեն ստեղծել ավագանու քննող հանձնաժողով։ Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «համայնքի սեփական խնդիրների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն», իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «քաղաքապետի և ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմինը`ՀՀ տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը»:


Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անթույլատրելի ենք համարում ԱԺ-ի կողմից տեղական ինքակառավարման մարմնի գործունեության նկատմամբ օրենքով չսահմանված ձևով միջամտելը և գտնում ենք, որ նման գործընթացի մեկնարկը նաև անհարգալից վերաբերմունք է տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու և քաղաքապետի ինստիտուտի նկատմամբ։


Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է հանրային հետաքրքրություն ունեցող բոլոր թեմաների քննարկմանը և պարզաբանմանը և պատրաստակամ է Երևան քաղաքի ավագանուն օրենքով տրված լիազորությունների շրջանակներում քննարկել և պարզել Երևան քաղաքին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցեր՝ այդ թվում՝ նշյալ հարցը»:

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ