«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ընդ­հա­նուր հաշ­վար­կով՝ ե­րեք ոս­կե մե­դալ

Ընդ­հա­նուր հաշ­վար­կով՝ ե­րեք ոս­կե մե­դալ
14.02.2020 | 02:31
Հա­յաս­տա­նի հու­նահ­ռո­մեա­կան ո­ճի ըմ­բիշ­նե­րի փայ­լուն մր­ցե­լույ­թով է Հռո­մում ա­վարտ­վել Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյու­նը: Ընդ­հա­նուր հաշ­վար­կով մե­րոնք նվա­ճել են չորս մե­դալ, ո­րից եր­կուսն ա­մե­նա­բարձր հար­գի է, եր­կու­սը՝ բրոն­զե: Ա­ռաջ­նու­թյանն ապ­շե­ցու­ցիչ մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել աշ­խար­հա­մա­սի ար­դեն հն­գա­կի չեմ­պիոն Ար­թուր Ա­լեք­սա­նյա­նը, ո­րը մար­զաձևում ու­նի բարձր կար­գի բո­լոր հնա­րա­վոր ա­ռաջ­նու­թյուն­նե­րի, խա­ղար­կու­թյուն­նե­րի ոս­կե մե­դալ­նե­րը: Հա­յաս­տա­նի հպար­տու­թյունն է, որ ու­նի նման բարձ­րա­կարգ մար­զիկ, ո­րը լա­վա­գույնն է ոչ միայն ներ­կա­յաց­րած 97 կգ քա­շա­յին կար­գում, այլև ընդ­հան­րա­պես: Հու­սանք, որ ամ­ռա­նը Ճա­պո­նիա­յում կա­յա­նա­լիք օ­լիմ­պիա­կան խա­ղե­րից գյում­րե­ցի հս­կան կվե­րա­դառ­նա երկ­րորդ ոս­կե մե­դա­լով:
Մեր ընտ­րա­նուն մյուս ոս­կե մե­դա­լը բե­րել է ա­վե­լի վաղ հան­դես ե­կած, 60 կգ քա­շա­յին Գևորգ Ղա­րի­բյա­նը: Մե­դալ­նե­րով են վե­րա­դար­ձել նաև 67 կգ քա­շա­յին Կա­րեն Աս­լա­նյանն ու Կա­րա­պետ Չա­լյա­նը (77 կգ), ո­րոնց հա­մար ա­ռաջ­նու­թյան բրոն­զը բնավ էլ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի վեր­ջին սահ­մա­նը չէ:
Սա­կայն այս­քա­նով ա­վարտ­վում է լոկ մեր ընտ­րա­նու մաս­նակ­ցու­թյան մա­սին տե­ղե­կատ­վու­թյու­նը: Հայ տարրն ու­նե­ցել է և ա­ռաջ­նու­թյան եր­րորդ ոս­կին: Այն Բուլ­ղա­րիա­յի ընտ­րա­նու հա­մար նվա­ճել է 55 կգ քա­շա­յին կար­գում վառ մր­ցե­լույթ­նե­րով ա­ռանձ­նա­ցած 18-ա­մյա Էդ­մոնդ Նա­զա­րյա­նը՝ օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի կրկ­նա­կի չեմ­պիոն Ար­մեն Նա­զա­րյա­նի որ­դին, մար­զաձևում հա­սակ առ­նող նոր փայ­լուն աստ­ղը:
Այ­սօր մր­ցե­լույթ­նե­րը կսկ­սեն ա­զատ ո­ճա­յին ըմ­բիշ­նե­րը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ. Գ. Ո­րոշ մտո­րում­նե­րից հե­տո, այ­նուա­մե­նայ­նիվ, անհ­րա­ժեշտ հա­մա­րե­ցի հետևյալ տխուր փաս­տի հի­շա­տա­կու­մը: Մե­րոնց պարգևատր­ման ժա­մա­նակ ա­զե­րի մար­զիկ­նե­րը մեջ­քով են կանգ­նել: Ի­հար­կե, սա մանր կր­քե­րի ար­տա­հայ­տու­թյուն է, բայց կրթ­վա­ծու­թյան խն­դիր կա, ո­րը նրանց հա­մար շա­րու­նա­կում է մնալ ան­հաղ­թա­հա­րե­լի պատ­նեշ:
Դիտվել է՝ 4740

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ