Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ովքեր են Արցախի ընտրությունների ֆավորիտները

Ովքեր են Արցախի ընտրությունների ֆավորիտները
07.03.2020 | 14:16

«Ժողովուրդը» գրում է․ «Փետրվարի 26-ից Արցախում մեկնարկել են նախագահի և ԱԺ համապետական ընտրություններ: Նախագահի թեկնածուները 14-ն են, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը` 12: Արցախում ակտիվ քարոզարշավ է ընթանում, և թեկնածուներն ամեն օր շրջում են տարբեր վայրերում, ներկայացնում իրենց ծրագիրն ու տեսլականը: Երեկ «ժողովուրդ» օրաթերթը, լինելով Արցախում, հետևել է մի քանի թեկնածուների քարոզարշավին, զրուցել նրանց հետ և հարցում անցկացրել նաև տարբեր վայրերում: Դատելով ստեղծված իրավիճակից, հարցումներից՝ կարող ենք փաստել, որ այս պահին ֆավորիտ են համարվում նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը, նրանից հետո Մասիս Մայիլյանն է։ Սակայն փաստենք, որ վերջինս առավելություն է ստացել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակցության շնորհիվ»:

Դիտվել է՝ 3629

Մեկնաբանություններ