Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բա­ցառ­ված չէ, որ COVID-2019-ով վա­րակ­ված­նե­րի թիվն ա­վե­լի մեծ է

Բա­ցառ­ված չէ, որ COVID-2019-ով վա­րակ­ված­նե­րի թիվն ա­վե­լի մեծ է
13.03.2020 | 02:43
Նոր կո­րո­նա­վի­րու­սը («COVID-2019») ար­դեն ոչ միայն Հա­յաս­տա­նում է, ին­չի մա­սին Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը գի­տեին դեռ փետր­վա­րի 29-ից, հան­րու­թյու­նը` մար­տի 1-ից, այլև, չնա­յած ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի կեղծ հա­վաստ­մա­նը, COVID-2019-ը Հա­յաս­տա­նում է ան­վե­րահս­կե­լի կեր­պով: Կա­րիք կա՞ ար­դյոք բա­ցատ­րե­լու, որ բազ­մա­թիվ դեպ­քե­րում մա­հա­ցու հի­վան­դու­թյան բռն­կումն ա­ռա­ջի­կա­յում, այդ պա­րա­գա­յում մի­գու­ցե նույ­նիսկ հա­մա­ճա­րա­կը միան­գա­մայն հնա­րա­վոր են:
Տե­ղի ու­նե­ցավ ա­հա­վո­րը` այն, ին­չից վեր­ջին օ­րե­րին ու վեր­ջին շր­ջա­նում բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­նե­րով զգու­շաց­նում էի ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նին ու նա­խա­րա­րու­թյա­նը, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին ու կա­ռա­վա­րու­թյա­նը, իշ­խա­նու­թյուն­նե­րին… Սա­կայն այդ բո­լոր հրա­պա­րա­կում­ներն իշ­խս­նու­թյան բռ­նա­զավթ­մամբ երկ­րի ղե­կա­վա­րու­թյա­նը տի­րա­ցած­նե­րի հա­մար ե­ղան ու մնա­ցին ձայն բար­բա­ռո ա­նա­պա­տի:
Մեր և այ­լոց հոր­դոր­նե­րը, պա­հանջ­նե­րը` Ի­տա­լիա­յում և այլ պե­տու­թյուն­նե­րում նոր կո­րո­նա­վի­րու­սի սրըն­թաց տա­րա­ծու­մը նկա­տի ու­նե­նա­լով, ար­գե­լել Ի­տա­լիա­յից, ինչ­պես նաև COVID-2019-ով վա­րակ­վա­ծու­թյան դեպ­քե­րի մեծ քա­նակ ու­նե­ցող Ֆրան­սիա­յից, Գեր­մա­նիա­յից և այլ պե­տու­թյուն­նե­րից Հա­յաս­տան օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի մուտ­քը, իսկ այն­տե­ղից ե­կող ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին պար­տա­դիր կա­րան­տի­նաց­նել, ան­տես­վե­ցին ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նի և վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից: Եվ ա­հա՛ հետևան­քը, ո­րի ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրե­լու են նրանք:
Մար­տի 11-ին հայտ­նի դար­ձավ Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված ե­րեք նոր դեպ­քի մա­սին: Ար­ձա­նագր­ված դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ֆեյս­բու­քյան իր է­ջում նույն օ­րը ե­րե­կո­յան կա­տա­րեց հետևյալ գրա­ռու­մը։
«Այ­սօր, ցա­վոք, կո­րո­նա­վի­րու­սի ե­րեք նոր դեպք ու­նենք:
Եր­կու հո­գին ՀՀ քա­ղա­քա­ցի են (45 և 27 տա­րե­կան), մե­կը՝ Ի­տա­լիա­յից (51 տա­րե­կան), ով աշ­խա­տում Է Հա­յաս­տա­նում։ Ե­րեքն էլ ժա­մա­նել են Ի­տա­լիա­յից:
Հի­մա մե­կու­սաց­նե­լու հա­մար պար­զա­բան­վում է նրանց շփ­ման շր­ջա­նա­կը, որն ըստ նախ­նա­կան տվյալ­նե­րի մեծ չէ։
Ի­տա­լիա­յի քա­ղա­քա­ցին և ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րից մե­կը գան­գատ­ներ չու­նեն։ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րից մե­կը թո­քա­բորբ է տա­նում:
Պա­ցիենտ­նե­րը ժա­մա­նե­լուն պես հաշ­վառ­ված են ե­ղել։
Կան­խա­տե­սե­լով քն­նա­դա­տու­թյուն­նե­րը, թե ին­չու Ի­տա­լիա­յից թռիչք­նե­րը դա­դա­րեց­նե­լու ո­րո­շում չկա­յաց­րինք, ա­սեմ, որ նման հնա­րա­վո­րու­թյու­նը մի քա­նի ան­գամ քն­նար­կել ենք և ե­կել ակն­հայտ եզ­րա­կա­ցու­թյան, որ պո­տեն­ցիալ վա­րա­կա­կիր­նե­րը կա­րող են Հա­յաս­տան գալ Ի­տա­լիա­յի հարևան եր­կր­նե­րից՝ Ֆրան­սիա, Ավ­ստ­րիա, քա­նի որ ԵՄ ներ­սում սահ­մա­նա­փա­կում­ներ չեն կի­րառ­վել:
Այ­սինքն՝ նույն տրա­մա­բա­նու­թյամբ պի­տի փա­կեինք եվ­րո­պա­կան մյուս ուղ­ղու­թյուն­նե­րը նույն­պես, մա­նա­վանդ որ կո­րո­նա­վի­րու­սը տա­րած­վում է նաև եվ­րո­պա­կան այլ եր­կր­նե­րում։
Հի­մա ա­վիաըն­կե­րու­թյուն­ներն ի­րենք են ո­րո­շել դա­դա­րեց­նել թռիչք­նե­րը Ի­տա­լիա­յից։
Նշեմ, որ «Գոլ­դեն փե­լե­սի» ժո­ղո­վուր­դը և ա­ռա­ջին ախ­տո­րոշ­ված պա­ցիեն­տը լավ են, գան­գատ չու­նեն:
Սի­րե­լի հայ­րե­նա­կից­ներ, խնդ­րում եմ պահ­պա­նել հան­գս­տու­թյուն և պահ­պա­նել կո­րո­նա­վի­րու­սի կան­խար­գել­ման մի­ջոց­նե­րի վե­րա­բե­րյալ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան խոր­հուրդ­նե­րը»:
Չե՛մ հա­վա­տում Փա­շի­նյա­նի «ցա­վոք»-ի ան­կեղ­ծու­թյա­նը, կար­ծում եմ, շատ ու­րիշ­ներ նույն­պես չեն հա­վա­տում, ո­րով­հետև իս­կա­պես ցա­վա­ցող վար­չա­պե­տը չէր վար­վի այն­պես, ինչ­պես նա վար­վեց: Իս­կա­պես ցա­վա­ցող երկ­րի ղե­կա­վա­րը «COVID-2019» ան­վա­նու­մը ստա­ցած այդ հա­մաշ­խար­հա­յին չա­րի­քը, դրա տա­րած­ման ա­րա­գու­թյու­նը, գնա­լով ա­հագ­նա­ցող վտան­գը ու բազ­մա­թիվ այլ հան­գա­մանք­ներ հաշ­վի առ­նե­լով` ան­հա­պաղ կա­ներ այն, ինչ պար­տա­վոր էր ա­նել, և ոչ թե հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյուն կդրսևո­րեր, իսկ հե­տո, երբ ջինն ար­դեն շշից բաց թո­ղած կամ Պան­դո­րա­յի արկղն ար­դեն բա­ցած կլի­ներ, «սի­րե­լի հայ­րե­նա­կից­ներ»-ին կհայտ­ներ իր «ցա­վոք»-ի մա­սին:
Փա­շի­նյա­նը նույն «սի­րե­լի հայ­րե­նա­կից­ներ»-ին խնդ­րում է պահ­պա­նել հան­գս­տու­թյուն, լավ բան է ա­ռա­ջար­կում, բայց նույ­նիսկ մե­ծա­գույն ցան­կու­թյան դեպ­քում ինչ­պե՞ս պահ­պա­նել հան­գս­տու­թյուն, ինչ­պե՞ս անվ­տան­գու­թյան զգա­ցո­ղու­թյուն ու­նե­նալ, երբ բազ­միցս ստած հենց նույն վար­չա­պե­տի խոս­քը վա­ղուց այլևս հա­վատ չի ներ­շն­չում, և երբ չնա­յած նույ­նիսկ նոր կո­րո­նա­վի­րու­սի ներ­կա­յաց­րած մեծ վտան­գին, դրա առն­չու­թյամբ քա­նիցս ստել, ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն կամ կեղծ տե­ղե­կու­թյուն­ներ է ներ­կա­յաց­րել նաև ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը: Ախր նրանց ինչ­պե՞ս հա­վա­տալ, նրա՛նց, որ նոր կո­րո­նա­վի­րու­սից թերևս ա­վե­լի վտան­գա­վոր են դար­ձել Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան հա­մար, ընդ­հան­րա­պես կա­րե­լի՞ է հա­վա­տալ…
Politik.am-ի հրա­պա­րակ­ման հա­մա­ձայն Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը COVID-2019-ի ե­րեք նոր դեպ­քի մա­սին ի­մա­ցել են մար­տի 11-ի վաղ ա­ռա­վո­տից: Ըստ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում նշ­ված կայ­քի աղ­բյու­րի, «դեպ­քերն ա­վե­լի շատ են, ո­րոնց մա­սին պաշ­տո­նա­պես կհայ­տա­րար­վի ա­ռա­ջի­կա օ­րե­րին»:
Բժիշկ ու­րո­լոգ, ա­ռող­ջա­պա­հու­թյան կազ­մա­կեր­պիչ Գևորգ Գրի­գո­րյա­նը մար­տի 11-ի, լույս 12-ի գի­շե­րը «Facebook»-ի իր է­ջում գրել է. «Մոտ 1 ժամ ա­ռաջ լրագ­րող Վա­չիկ Գրի­գո­րյա­նը ու­ղիղ ե­թե­րով հայտ­նեց, որ Էջ­միա­ծին քա­ղա­քում կո­րո­նա­վի­րու­սի ևս մեկ կաս­կա­ծե­լի դեպք է հայտ­նա­բեր­վել և ՀՎ­ԿԱԿ-ի Էջ­միած­նի բաժ­նի աշ­խա­տա­կից­նե­րը ոս­տի­կա­նու­թյան և շտապ օգ­նու­թյան ծա­ռա­յու­թյան ու­ղեկ­ցու­թյամբ այ­ցե­լել են այդ կնոջ տուն, որ­տեղ ի­րա­կա­նաց­րել են «անհ­րա­ժեշտ աշ­խա­տանք­ներ»:
Ես փոր­ձե­ցի ճշ­տել իմ աղ­բյուր­նե­րից, և ինձ փո­խան­ցե­ցին հետևյալ տե­ղե­կատ­վու­թյու­նը` Էջ­միած­նում, հար­սա­նի­քի ըն­թաց­քում ե­րեք ան­ձի ինք­նազ­գա­ցո­ղու­թյու­նը կտ­րուկ վա­տա­ցել է, ին­չի կա­պակ­ցու­թյամբ ե­ղել է «շտապ օգ­նու­թյան» կանչ: Հե­տա­զո­տու­թյան ըն­թաց­քում 3 ան­ձի մոտ էլ հայտ­նա­բեր­վել է կո­րո­նա­վի­րուս: Այդ ան­ձանց մե­կու­սաց­րել են, իսկ մի­ջո­ցառ­ման մնա­ցած մաս­նա­կից­նե­րի մե­կու­սաց­ման հար­ցը դեռ ո­րոշ­ված չէ:
Հ.Գ. Հար­գե­լի պաշ­տո­նյա­ներ, ե­թե նույ­նիսկ ձա­խո­ղել եք, մի խա­բեք»:
ՀՀ ԱՆ հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րո­նի կայ­քի մար­տի 11-ի հրա­պա­րակ­ման հա­մա­ձայն, «Հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 3 նոր դեպք: Պա­ցիենտ­նե­րը հոս­պի­տա­լաց­ված են ին­ֆեկ­ցիոն հի­վան­դա­նո­ցում:
Բո­լո­րը Հա­յաս­տան ժա­մա­նել են Ի­տա­լիա­յից: Նրան­ցից 1-ը Ի­տա­լիա­յի (տա­րի­քը` 51), իսկ 2-ը Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ներ են (տա­րի­քը` 45 և 27): Պա­ցիենտ­նե­րից եր­կուսն այս պա­հին չու­նեն գան­գատ­ներ: Եր­րորդ պա­ցիեն­տը ջեր­մում է և ու­նի ա­ջա­կող­մյան բա­զալ թո­քա­բորբ, ո­րի կա­պակ­ցու­թյամբ ստա­նում է ախ­տան­շա­նա­յին բու­ժում:
Այս պա­հին կազ­մա­կերպ­վում են նրանց հետ սերտ շփում­ներ ու­նե­ցած ան­ձանց մե­կու­սաց­ման աշ­խա­տանք­նե­րը:
Հա­վե­լենք, որ բո­լորն ի սկզ­բա­նե գտն­վել են ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հս­կո­ղու­թյան տակ` ժա­մա­նե­լուն պես»:
Լո՞ւրջ… Պա­րո­նայք և տիկ­նայք, դուք իս­կա­պե՞ս սթափ վի­ճա­կում եք… Հի­շյալ կենտ­րո­նի մեջ­բեր­ված հրա­պա­րակ­ման վեր­ջին նա­խա­դա­սու­թյամբ կա­տար­ված հա­վաս­տու­մը նույ­նիսկ զա­վեշտ չէ, մեկ այլ բան է… Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հս­կո­ղու­թյան տակ գտն­վե­լո՞վ են այդ ե­րեք ան­ձինք գնա­ցել հար­սա­նիք, Էջ­միած­նի ռես­տո­րան­նե­րից մե­կում հար­սա­նի­քի մաս­նակ­ցել: Նա­խա­րա­րու­թյան հս­կո­ղու­թյան տակ գտն­վե­լո՞վ են նրանք մինչ այդ, այ­սինքն` Ի­տա­լիա­յից ժա­մա­նե­լուց հե­տո, հար­սա­նի­քի ճա­նա­պար­հին և հար­սա­նի­քի վայ­րում, ով ի­մա­նա, քա­նի­սին վա­րա­կել կամ քա­նի­սի հա­մար COVID-2019-ով վա­րակ­վե­լու միան­գա­մայն ի­րա­կան ռիսկ ա­ռա­ջաց­րել:
Ին­չո՞ւ չի հրա­պա­րակ­վում, թե նրանք Մի­լա­նից ո­րո­շա­կի որ օրն են ե­կել Հա­յաս­տան, որ­պես­զի պարզ լի­նի, թե մինչև նրանց մոտ COVID-2019-ի հայտ­նա­բե­րու­մը, քա­նի օր է ան­ցել, այդ ըն­թաց­քում քչե­րի՞ն, թե՞ շա­տե­րին կա­րող էին վա­րա­կած լի­նել: Ին­չու՞ չի հայ­տն­վում, թե հի­շյալ 3 հո­գին Երևա­նի «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նից ին­չով են տուն գնա­ցել, ե­թե նույ­նիսկ հայտ­նա­բեր­ված, ստուգ­վա՞ծ է այդ մե­քե­նա­յի վա­րոր­դը, թե՞ ոչ… Թե՞ է­լի, ինչ­պես նա­խորդ ան­գամ, պետք է ա­սեն` տաք­սի չի ե­ղել, բա­րե­կա­մի կամ ծա­նո­թի մե­քե­նան է ե­ղել, ո­րի տի­րոջ ինք­նու­թյունն ԱԱԾ-ն շատ ա­րագ պար­զել, գտել է նրան: Ե­թե նույ­նիսկ բա­րե­կա­մի, ծա­նո­թի կամ ըն­կե­րոջ մե­քե­նան է ե­ղել, ար­դյոք պարզ­վե՞լ է, թե դրա վա­րոր­դը մինչև հայտ­նա­բեր­վե­լը (կրկ­նում ենք` ե­թե նույ­նիսկ հայտ­նա­բեր­վել է) քա­նի ուղևո­րի և այլ ան­ձանց հետ է շփ­վել, ո­րոնց կա­րող էր վա­րա­կել վա­րակ­ված լի­նե­լու պա­րա­գա­յում:
Կա­ռա­վա­րու­թյան ե­րեկ­վա նիս­տում ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը հայտ­նել է, որ կո­րո­նա­վի­րու­սով ե­րեք պա­ցիեն­տի հետ շփ­ված 10 մարդ կա­րան­տի­նա­յին մե­կու­սաց­ման մեջ է Ծաղ­կա­ձո­րում: Ըստ Թո­րո­սյա­նի, COVID-2019-ով վա­րակ­ված վե­րոն­շյալ 3 ան­ձանց հետ շփ­ված մի քա­նի մարդ­կանց մե­կու­սաց­րել են, նրանք կա­րան­տի­նի մեջ են ի­րենց բնա­կու­թյան վայ­րում, բայց բա­ցառ­ված չէ, որ այ­սօր­վա ըն­թաց­քում նրան­ցից մի քա­նի­սին կտե­ղա­փո­խեն Ծաղ­կա­ձոր: Այն­տեղ, «Գոլ­դեն փե­լես» հյու­րա­նո­ցում դեռ գտն­վում են 31 մարդ, ո­րոնք շփ­վել էին Ի­րա­նից վե­րա­դար­ձած այն ան­ձի հետ (մի մասն էլ ինք­նա­թի­ռում նրան վտան­գա­վոր հա­մար­վող հարևա­նու­թյամբ է գտն­վել), ո­րի մոտ Հա­յաս­տա­նում ա­ռա­ջին ան­գամ ար­ձա­նագր­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սի առ­կա­յու­թյուն:
Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը մար­տի 12-ին ա­վե­լի ուշ ֆեյս­բու­քյան իր է­ջում կա­տա­րած գրառ­մամբ հայտ­նել է, որ «ե­րեկ հաս­տատ­ված նոր կո­րո­նա­վի­րու­սով 3 նոր ան­ձանց սերտ շփ­ման ամ­բողջ շր­ջա­նա­կը հայտ­նա­բեր­ված և մե­կու­սաց­ված է:
Մե­կու­սաց­ված են թվով 57 անձ»։
Այդ­քան քի՞չ… Ի­տա­լիա­յից գա­լուց հե­տո նշ­ված 3 հո­գին ըն­դա­մե­նը 57 ան­ձի հե՞տ է սերտ շփում ու­նե­ցել… Ստաց­վում է, որ նա­խա­րա­րը «սերտ շփ­ման ամ­բողջ շր­ջա­նակ» ա­սե­լով, նկա­տի ու­նի սոսկ այն ան­ձանց, ո­րոնց այդ ե­րեք հո­գին ձեռ­քով բարևել կամ համ­բու­րել են (չնա­յած նույ­նիսկ այդ դեպ­քում էլ նշ­ված թի­վը փոքր է թվում, ե­թե վա­րակ­ված ան­ձինք «Ryan air» ա­վիաըն­կե­րու­թյան ոչ թե մար­տի 10-ի, այլ 7-ի Մի­լան-Երևան չվեր­թով ե­կած­ներն են), մինչ­դեռ COVID-2019-ով վա­րակ­ված այդ 3 հո­գին այս­տեղ կա­րող են վա­րա­կած լի­նել նաև ի­րեն­ցից 2 մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­ված բազ­մա­թիվ ան­ձանց, ինչ­պես նաև նրանց, ո­րոնք ո­րոշ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ձեռք են տվել ի­րենց ձեռք տված ի­րե­րին:
Նա­խա­րա­րը, կար­ծում եմ, մի­տում­նա­վոր, չի տե­ղե­կաց­րել նաև, թե վե­րոն­շյալ 57 հո­գին որ­տեղ են մե­կու­սաց­վել` տա՞­նը, թե՞ Ծաղ­կա­ձո­րի հա­տուկ հս­կո­ղու­թյան ներ­քո գտն­վող հի­շյալ հյու­րա­նո­ցում… Խն­դիրն այն է, որ տա­նը մե­կու­սա­ցու­մը հան­րու­թյանն ա­մենևին չի տա­լիս անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­ներ, ո­րով­հետև կյան­քի կան­խա­տե­սե­լի և ան­կան­խա­տե­սե­լի բազ­մա­թիվ հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով այդ ան­ձինք կա­րող են հար­կադր­ված լի­նել տա­նից դուրս գալ, քա­նի որ որևէ խոսք չկա տա­նից դուրս գա­լու դեպ­քում նրանց քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան և այդ ան­ձանց դաս­տա­կին նրանց տե­ղա­շար­ժի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ հա­ղոր­դող հա­տուկ ա­պա­րան­ջան անց­կաց­նե­լու մա­սին, ո­րը կա­րող է հա­նել միայն այն ամ­րաց­րած նա­խա­րա­րու­թյան հի­շյալ կենտ­րո­նի աշ­խա­տա­կի­ցը: Ի վեր­ջո, մար­դիկ տար­բեր են և հնա­րա­վոր չէ հույս դնել բո­լո­րի քա­ղա­քա­ցիա­կան բարձր գի­տակ­ցու­թյան վրա:
Ա­վե­լին. վտան­գի են­թարկ­ված ու, հնա­րա­վոր է, ար­դեն վա­րա­կա­կիր ան­ձանց տա­նը մե­կու­սաց­նե­լով, նա­խա­րա­րու­թյու­նը կամ իշ­խա­նու­թյուն­ներն ան­մի­ջա­կան վտան­գի տակ են դրել նրանց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին: Մնում է պար­զել` չար բախ­տի քմա­հա­ճույ­քով նա­խա­րար ու վար­չա­պետ դար­ձած այս ան­ձինք լի­նե­լով ա­պաշ­նորհ, չու­նե­նա­լով հա­մա­պա­տաս­խան գի­տե­լիք­ներ ու փորձ, ա­նար­ժա­նիո­րեն զբա­ղեց­նե­լով ի­րենց պաշ­տոն­նե­րը, չգի­տե՞ն ինչ են ա­նում, թե՞ գի­տե­նա­լով են ա­նում…
Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք այս կա­պակ­ցու­թյամբ մար­տի 10-ի մեր «Բա­ցառ­ված չէ, որ մեր երկ­րում նոր կո­րո­նա­վի­րու­սով մե­կից ա­վե­լի հի­վանդ­ներ կան, հատ­կա­պես Ի­տա­լիա­յից ե­կած» հրա­պա­րակ­մամբ, «Այն պայ­ման­նե­րում երբ Ի­տա­լիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը Լոմ­բար­դիայի տա­րած­քում` նե­րա­ռյալ Մի­լա­նը, կա­րան­տին է հայ­տա­րա­րել, շա­րու­նակ­վում են Ryan air ա­վիաըն­կե­րու­թյան մի­ջո­ցով Երևան-Մի­լան ուղ­ղու­թյամբ թռիչք­նե­րը»:
Նշել էինք նաև, որ Մի­լան-Երևան ուղ­ղու­թյամբ վեր­ջին թռիչքն ի­րա­կա­նաց­վել է մար­տի 7-ին, իսկ հա­ջորդ չվեր­թը նա­խա­տես­ված է մար­տի 10-ին, ո­րը, ինչ­պես հե­տո պարզ դար­ձավ, կա­տար­վել է: Կա­րո՞ղ էինք բա­ցա­ռել, որ վե­րոն­շյալ չվերթ­նե­րով Ի­տա­լիա­յից Հա­յաս­տան չէին գա­լու նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված ան­ձինք: Ո՛չ: Կա­րո՞ղ ենք բա­ցա­ռել, որ վեր­ջին եր­կու շա­բա­թում Ի­տա­լիա­յից Հա­յաս­տան վե­րոն­շյալ 3 ան­ձից բա­ցի, այլ ան­ձինք չեն ե­կել և ար­դեն չեն հասց­րել վա­րա­կել բազ­մա­թիվ ան­ձանց: Դար­ձյալ ո՛չ:
ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րից պա­հան­ջե­ցինք ար­գե­լել Ի­տա­լիա­յից և COVID-2019-ի մեծ տա­րած­վա­ծու­թյամբ հայտ­նի այլ եր­կր­նե­րից օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի մուտ­քը Հա­յաս­տան, հայ­տա­րա­րել այդ մա­սին, իսկ այդ պե­տու­թյուն­նե­րից ե­կած և ե­կող ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին պար­տա­դիր և ան­հա­պաղ կա­րան­տի­նաց­նել մեկ ա­միս, գո­նե առն­վազն 14 օր: Ան­տես­վե՛ց: Եվ, ա­հա, ե­կան նրանք և ա­նար­գել մտան Հա­յաս­տան, ՀՀ քա­ղա­քա­ցի­ներն էլ չկա­րան­տի­նաց­վե­ցին, չմե­կու­սաց­վե­ցին: Հե­տևան­քը թերևս բո­լո­րիդ է հայտ­նի: Փա­շի­նյա­նի վե­րոն­շյալ պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը, թե ին­չու Ի­տա­լիա­յից թռիչք­նե­րը դա­դա­րեց­նե­լու ո­րո­շում չեն կա­յաց­րել, մեղմ ա­սած, «կրու­տի­տի» փորձ է և ան­հե­թե­թու­թյուն, ո­րը որևէ քն­նա­դա­տու­թյան չի դի­մա­նում, սա­կայն այդ մա­սին` մեր հա­ջորդ հրա­պա­րակ­մամբ:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 11991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ