Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վախճանվել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

Վախճանվել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը
03.06.2020 | 21:46

Վախճանվել է ԱԺ նախկին նախագահ, Ուկրաինայում և Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։ Նա ծնվել է Երևանում՝ 1957-ին։ Ավարտել է Հայաստանի Պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990-ին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999-ին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։


1999-2003 եղել է ՀՀ ԱԺ նախագահ։ 2003-2010-ին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան։ 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: 2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ:


Պարգևները և կոչումները՝
ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998)
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան (2001)
Օրթոդոքս եկեղեցու Սուրբ Անդրեասի շքանշան (2001)։
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ. «Ցավով տեղեկացա ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի կյանքից հեռանալու մասին: ԱԺ պատգամավորների, աշխատակազմի եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Խաչատրյանների ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին»:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ