Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵՄ գլխավոր դիվանագետը նշել է, թե որն է 21-րդ դարի գլխավոր դիմակայությունը

ԵՄ գլխավոր դիվանագետը նշել է, թե որն է 21-րդ դարի գլխավոր դիմակայությունը
03.06.2020 | 21:48

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Sueddeutsche Zeitung-ին հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի դիմակայությունը կդառնա 21-րդ դարի բնորոշ գիծը:

«Վիրուսը ցույց տվեց, որ Չինաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունը կբնութագրի 21-րդ դարը: Սպառնալիքներ Վաշինգտոնից, սուր ռեակցիա Պեկինից. սա արդեն նոր նորմ է»,-ասել է Բորելը: Նա ընդգծել է, որ Չինաստանը ԵՄ-ի համար և «անփոխարինելի գործընկեր» է, և «շատ լուրջ հակառակորդ»: Բացի այդ, նրա կարծիքով, Չինաստանի իշխանություններն այժմ շատ ավելի ագրեսիվ են գործում, քան առաջ: «Չինաստանը միակ երկիրը չէ, որ օգտագործում է իր ուժը: Եթե մեզ դուր չի գալիս նրանց վարքը, մենք պետք է ուղիղ ասենք նրանց, ինչպես ԱՄՆ-ը»,-նշել է Բորելը: Պատասխանելով Չինաստանի կողմից միջազգային պայմանագրերի ընտրովի կատարման մասին հարցին՝ Բորելը նշել է, որ Եվրոպան պետք է համարժեք պատասխան գտնի այդ խնդրին:

«Մենք պետք է ավելի լավ հասկանանք, թե ինչպիսին են մեր արժեքները, ինչ շահեր և կարողություններ ունենք: Մեր գործիքները հիմնականում կապված են ամենակարևոր առևտրային գործընկերոջ դերի հետ: Եվրոպան հարկավոր է Չինաստանին որպես շուկա իր արտադրանքի համար, որպես ներդրող և տեխնոլոգիաների մատակարար, միջազգային ճանաչման համար: Սրանք մեր ճնշման լծակներն են, որոնք մենք պետք է ավելի լավ օգտագործենք»,-եզրափակել է իր խոսքը ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ