Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Չզար­մա­նաք, ե­թե շատ մոտ ա­պա­գա­յում մահ­վան դեպ­քե­րի թի­վը օ­րա­կան հա­ր­յուր­նե­րով հաշվ­վի և ներ­կա­յիս թվե­րին ե­րա­նի տաք

Չզար­մա­նաք, ե­թե շատ մոտ ա­պա­գա­յում մահ­վան դեպ­քե­րի թի­վը օ­րա­կան հա­ր­յուր­նե­րով հաշվ­վի և ներ­կա­յիս  թվե­րին ե­րա­նի տաք
09.06.2020 | 01:01
Ինչ-ինչ, բայց այդ մե­կը Փա­շի­նյա­նի մոտ փայ­լուն է ստաց­վում: Որևէ կաս­կած չու­նեմ, որ ե­թե Ադր­բե­ջանն ա­ռա­ջի­կա­յում պա­տե­րազմ սկ­սի ու կա­րո­ղա­նա հաղ­թել մեզ, նույ­նիսկ հա­յե­րիս մի նոր ցե­ղաս­պա­նու­թյան են­թար­կի, ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող գե­րա­գույն գլ­խա­վոր դե­մա­գո­գը, ե­թե, ի­հար­կե, հասց­նի ճո­ղոպ­րել և ողջ մնա, դար­ձյալ փոր­ձե­լու է ար­դա­րա­նալ և ողջ մեղ­քը բար­դել ժո­ղովր­դի, նախ­կին­նե­րի և, ընդ­հան­րա­պես, ընդ­դի­մու­թյան վրա:
Նի­կոլ Փա­շի­նյա­նը, նախ, իր և իր իշ­խա­նու­թյան առջև խն­դիր չդ­րեց կան­խել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն նոր կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փան­ցու­մը, ին­չը հենց ին­քը հրա­պա­րա­կայ­նո­րեն է խոս­տո­վա­նել: Վա­րա­կի ներ­թա­փան­ցու­մը կան­խե­լը, ան­շուշտ, դժ­վար էր, բայց հնա­րա­վոր: Այս պնդ­ման հիմ­նա­վո­րում­նե­րը մեր նախ­կին հրա­պա­րա­կում­նե­րում ար­դեն իսկ ներ­կա­յաց­րել ենք, բայց ա­ռա­ջի­կա­յում ա­ռա­վել հան­գա­մա­նո­րեն կներ­կա­յաց­նենք:
Այ­նու­հետև Փա­շի­նյանն ու փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը խայ­տա­ռակ կեր­պով տա­պա­լե­ցին նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման կամ գո­նե զսպ­ման դեմ պայ­քա­րը (տե­սե՛ք այդ ա­ռու­մով հարևան Ադր­բե­ջա­նի և, հատ­կա­պես, Վրաս­տա­նի հա­ջո­ղու­թյուն­նե­րը): Ա­վե­լի ճիշտ, այդ պայ­քա­րի երևու­թա­կա­նու­թյուն, ար­տա­քին խա­բու­սիկ տպա­վո­րու­թյուն ստեղ­ծե­լով, ի­րա­կա­նում կա­տա­րե­ցին այն­պի­սի քայ­լեր (հան­դես ե­կան հա­սա­րա­կու­թյանն ա­պա­կողմ­նո­րո­շող հայտ­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, կա­տա­րե­ցին ան­թույ­լատ­րե­լի գոր­ծո­ղու­թյուն­ներ, իսկ երբ պետք էր հա­մա­պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րել, դրսևո­րե­ցին հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյուն), ո­րոնք ճիշտ հա­կա­ռա­կը` ոչ թե զս­պե­ցին, այլ խթա­նե­ցին վա­րա­կի տա­րա­ծու­մը, նպաս­տե­ցին բնակ­չու­թյան` նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի բուռն ա­ճին:
Մեր ժո­ղո­վուր­դը, ինչ­պես ա­սում են, դեռ տաք է, շա­տերն ան­գի­տու­թյան «եր­ջա­նիկ» նիր­հի մեջ են, ցա­վոք, դեռ չեն գի­տակ­ցում, որ Փա­շի­նյա­նի ու նրա իշ­խա­նու­թյան հան­ցա­վոր քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով գլոր­վում ենք ան­դունդ: Բայց, աս­վա­ծին զու­գա­հեռ, ան­վի­ճե­լի է նաև այն, որ օ­րե­ցօր կամ գու­ցե ժամ առ ժամ ա­վե­լի շատ մար­դիկ են արթ­նա­նում այդ նիր­հից, ընդ ո­րում, նաև մար­դիկ, ո­րոնք շատ լավ հաս­կա­նում են, որ Փա­շի­նյանն ինք­նա­կամ հրա­ժա­րա­կան տվո­ղը չէ և պատ­րաստ են ոտ­քի կանգ­նե­լու, որ­պես­զի նա, իր իշ­խա­նու­թյամբ հան­դերձ, ստիպ­ված լի­նի ռա­դը քա­շել:
Որ­պես­զի հաս­կա­նանք, թե ինչ վի­ճա­կում ենք հայ­տն­վել, հի­շենք վեր­ջին շուրջ մեկ շա­բաթ­վա պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյու­նը ՀՀ-ում նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան (COVID-19) հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի, ինչ­պես նաև հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ. Armenian unified infocenter/Հայ­կա­կան միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նի ֆեյս­բու­քյան է­ջում հու­նի­սի 2-ին հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` հաս­տատ­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան 517 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 19 դեպք, հու­նի­սի 3-ի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` 515 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 12 դեպք, հու­նի­սի 4-ի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` 697 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 6 դեպք, հու­նի­սի 5-ի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` 596 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 7 դեպք, հու­նի­սի 6-ի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` 547 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 7 դեպք, հու­նի­սի 7-ի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` 766 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 10 դեպք, հու­նի­սի 8-ի տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 195 նոր դեպք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 11 դեպք:
Ե­րեկ հրա­պա­րակ­ված COVID-19-ի հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի` նա­խորդ օ­րե­րի հա­մե­մատ նվազ թի­վը թող որևէ մե­կին շփո­թու­թյան մեջ չգ­ցի և տե­ղիք չտա ինք­նա­հան­գս­տու­թյան, հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րի պահ­պան­ման նկատ­մամբ ան­փույթ վե­րա­բեր­մուն­քի: Հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի քա­նա­կի նվազ­ման պատ­ճառն այն է, որ հու­նի­սի 7-ին, ինչ­պես նշ­ված է վե­րոն­շյալ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան մեջ, «ՀՀ ԱՆ հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րո­նի լա­բո­րա­տո­րիան, որն ի­րա­կա­նաց­նում է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան թես­տե­րի հիմ­նա­կան ծա­վա­լը, չի աշ­խա­տել։ Լա­բո­րա­տո­րիա­յում ի­րա­կա­նաց­վել են ախ­տա­հան­ման պրո­ֆի­լակ­տիկ աշ­խա­տանք­ներ»:
Պարզ թվա­բա­նա­կան հաշ­վար­կը վկա­յում է, որ միայն վեր­ջին շուրջ մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում COVID-19-ի հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի թվա­քա­նա­կը հաս­նում է 3833-ի, ար­ձա­նագր­վել է մահ­վան 72 դեպք:
Երբ ան­ցյալ ամս­վա մեր հրա­պա­րա­կում­նե­րում նկա­տի ու­նե­նա­լով սահ­մա­նա­փա­կում­նե­րի վե­րաց­ման, մա­յի­սի 18-ից հա­սա­րա­կա­կան տրանս­պոր­տի աշ­խա­տան­քի ամ­բող­ջա­կան վե­րա­կան­գն­ման պատ­ճա­ռով COVID-19-ի հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի քա­նա­կի ա­ճը, ինչ­պես նաև հի­վան­դու­թյան ին­կու­բա­ցիոն (գաղտ­նի) շր­ջա­նը (հիմ­նա­կա­նում մինչև 14 օր), կան­խա­տե­սե­ցինք, որ մա­յի­սի վեր­ջից, հու­նի­սի սկզ­բից ՀՀ-ում COVID-19-ի հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի քա­նա­կի կտ­րուկ աճ է լի­նե­լու, կտ­րուկ ա­ճե­լու է նաև մահ­վան դեպ­քե­րի քա­նա­կը (կան­խա­տե­սում­նե­րը, ցա­վոք, դար­ձան ի­րա­կա­նու­թյուն), նի­կո­լա­պաշտ զոմ­բի­նե­րի, պո­ղոս­նե­րի, փա­շի­նյա­նա­կան ֆեյ­քե­րի բա­նա­կը «Ֆեյս­բուք» սո­ցիա­լա­կան ցան­ցում վի­րա­վո­րանք­նե­րով, հայ­հո­յանք­նե­րով, սպառ­նա­լիք­նե­րով շնա­գայ­լե­րի ոհ­մա­կի նման հար­ձակ­վեց տո­ղե­րիս հե­ղի­նա­կի վրա` ան­հիմն և ան­հե­թեթ կեր­պով մե­ղադ­րե­լով խու­ճապ ա­ռա­ջաց­նե­լու փոր­ձի մեջ: Հի­մա Փա­շի­նյանն ու փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյունն են պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում դեպ­քե­րի կտ­րուկ ա­ճի մա­սին, բա նրա՞նց ին­չու չեն մե­ղադ­րում խու­ճապ ա­ռա­ջաց­նե­լու մեջ…
Հի­վան­դա­նոց­նե­րում, հի­վան­դա­նոց­նե­րի վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մունք­նե­րում ար­դեն տեղ չկա նույ­նիսկ COVID-19-ով ծանր վի­ճա­կում գտն­վող հի­վանդ­նե­րին ըն­դու­նե­լու հա­մար: Իր ֆեյս­բու­քյան է­ջում Փա­շի­նյանն ան­ցած կի­րա­կի ին­քը հայ­տա­րա­րեց, որ երկ­րի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը խիստ ծան­րա­բեռն­ված է, 200 պա­ցիենտ­ներ չեն կա­րո­ղա­նում հոս­պի­տա­լաց­վել հի­վան­դա­նոց­նե­րում հա­մա­պա­տաս­խան տե­ղե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով: Բո­լորս էլ գի­տենք, որ COVID-19-ով թեթև հի­վանդ­նե­րին նույն պատ­ճա­ռով վա­ղուց ար­դեն հի­վան­դա­նոց­ներ չեն ըն­դու­նում, նրանք բուժ­վում են տա­նը կամ այլ տեղ, հետևա­բար վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի խոս­քը ծանր, մի­գու­ցե նաև խիստ ծանր վի­ճա­կում գտն­վող­նե­րի մա­սին է:
Հարկ կա՞ բա­ցատ­րե­լու, թե վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մունք­նե­րում հա­մա­պա­տաս­խան բու­ժօգ­նու­թյուն չս­տա­նա­լու պատ­ճա­ռով ինչ է սպա­սում վե­րոն­շյալ հի­վանդ­նե­րին կամ նրանց մի մա­սին, ինչ­պես նաև այդ հի­վանդ­նե­րի բախ­տա­կից­նե­րին, ո­րոնք ա­ռա­ջի­կա­յում հա­ջոր­դե­լու են նրանց: Այն­պես որ, բնավ չզար­մա­նաք, ե­թե շատ մոտ ա­պա­գա­յում մահ­վան դեպ­քե­րի թի­վը օ­րա­կան հա­րյուր­նե­րով հաշվ­վի և այ­սօր­վա թվե­րին ե­րա­նի տաք: Եվ լավ ի­մա­ցեք, որ ձեր մեր­ձա­վոր­նե­րի, հա­րա­զատ­նե­րի մահ­վան մե­ղա­վոր­ներն ա­ռաջ­նա­հեր­թո­րեն Փա­շի­նյա­նը, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյա­նը և ՀՀ պա­րետ, փոխ­վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Տիգ­րան Ա­վի­նյանն են:
Armenian unified infocenter/Հայ­կա­կան միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նի ֆեյս­բու­քյան է­ջում (https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter) ե­րեկ հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, 2020 թ. հու­նի­սի 8-ի ժա­մը 11-ի դրու­թյամբ ՀՀ-ում COVID-19-ի հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը հա­սել է 13325-ի: ՀՀ բնակ­չու­թյունն այս տար­վա ապ­րի­լի 1-ի դրու­թյամբ, հա­մա­ձայն ՀՀ վի­ճա­կագ­րա­կան կո­մի­տեի հրա­պա­րա­կած պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան, կազ­մում է 2956900 մարդ: ՀՀ բնակ­չու­թյան նշ­ված թի­վը բա­ժա­նե­լով COVID-19-ի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թվի` 13325-ի վրա, ստա­նում ենք 221,90619, ին­չը նշա­նա­կում է, որ մեր հան­րա­պե­տու­թյան յու­րա­քան­չյուր 221 կամ 222 բնակ­չի հաշ­վով մինչ տվյալ պա­հը գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով 1 հի­վանդ:
Հի­մա հա­մե­մա­տու­թյուն կա­տա­րենք COVID-19-ի ա­ռու­մով աշ­խար­հում 2-րդ տե­ղում գտն­վող Բրա­զի­լիա­յի հետ, որ­տեղ այժմ ա­մե­նաա­հա­վոր վի­ճակն է: Բրա­զի­լիա­յի բնակ­չու­թյու­նը 2020 թ., վեր­ջին տվյալ­նե­րի հա­մա­ձայն, կազ­մում է 216552469 մարդ, ե­րեկ ԱՄՆ-ի Ջոն Հոպ­կին­սի հա­մալ­սա­րա­նի կայ­քում ժա­մը 12:34-ի դրու­թյամբ հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, Բրա­զի­լիա­յում նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան մինչ այդ պա­հը գրանց­ված հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը հա­սել է 691758-ի: 216552469-ը բա­ժա­նե­լով 691758-ի, ստա­նում ենք 313,04657, այ­սինքն` Բրա­զի­լիա­յի յու­րա­քան­չյուր 313 բնակ­չի հաշ­վով մինչ տվյալ պա­հը գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով 1 հի­վանդ: Ակն­հայտ է, որ Հա­յաս­տա­նում հի­վան­դու­թյան մինչ ե­րեկ ժա­մը 11-ը հաս­տատ­ված դեպ­քե­րի քա­նա­կի ա­ռու­մով վի­ճա­կը շուրջ 1,5 ան­գամ ա­վե­լի ծանր է, քան նույ­նիսկ Բրա­զի­լիա­յում:
Հա­յաս­տա­նի ցու­ցա­նիշ­ներն էա­պես վատ են նաև Ի­տա­լիա­յի, բազ­մա­թիվ այլ եր­կր­նե­րի, ինչ­պես նաև ա­ռա­ջին ե­ռյա­կում գտն­վող և 146 մլն 745100 բնակ­չու­թյուն ու­նե­ցող Ռու­սաս­տա­նի հա­մե­մատ, որ­տեղ ե­րեկ ժա­մը 12:34-ի դրու­թյամբ հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն (մինչ այդ պա­հը, COVID-19-ի, ընդ­հա­նուր առ­մամբ, 476043 դեպք), յու­րա­քան­չյուր 308 բնակ­չի հաշ­վով գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով 1 հի­վանդ: Ա­հա թե Նի­կոլն իր թի­մով Հա­յաս­տանն ուր հասց­րեց:
Ե­թե վե­րոն­շյա­լին գու­մա­րենք նաև իր ֆեյս­բու­քյան է­ջում հու­նի­սի 7-ին Փա­շի­նյա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, որ Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի ի­րա­կան թվա­քա­նա­կը գե­րա­զան­ցում է 100000-ը, ա­պա պարզ կդառ­նա, որ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղը, իր թի­մով հան­դերձ, մեր եր­կիրն իս­կա­պես գլո­րել է ան­դունդ, ո­րից հարց է` կկա­րո­ղա­նա՞նք ընդ­հան­րա­պես դուրս գալ, ե­թե ժո­ղո­վուր­դը նույ­նիսկ այ­սօր Փա­շի­նյա­նին պար­տադ­րի հրա­ժա­րա­կան:
Չի կա­րե­լի ա­սել, թե բա Բրա­զի­լիա­յում և Ռու­սաս­տա­նում էլ դեպ­քե­րի թի­վը, այ­նուա­մե­նայ­նիվ, մեծ է, Նի­կոլն ու իր իշ­խա­նու­թյունն ինչ ա­նեին, հա­մա­վա­րակ է, այս ա­մե­նից խու­սա­փել հնա­րա­վոր չէր: Հա­յաս­տա­նը ցա­մա­քա­յին բաց սահ­ման ու­նի ըն­դա­մե­նը եր­կու պե­տու­թյան` Ի­րա­նի և Վրաս­տա­նի հետ, որ­տեղ, ի դեպ, COVID-19-ի հաս­տատ­ված դեպ­քե­րի ու նոր կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով մահ­վան դեպ­քե­րի քա­նակ­նե­րի ա­ռու­մով Հա­յաս­տա­նի հա­մե­մատ ե­րա­նե­լի վի­ճակ է (ե­րեկ ժա­մը 12:34-ին հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, գրանց­վել է COVID-19-ի ըն­դա­մե­նը 810, մահ­վան` 13 դեպք):
Հետևա­բար ցան­կու­թյան, ա­պի­կար չլի­նե­լու կամ Հա­յաս­տա­նի հան­դեպ վնա­սա­րա­րու­թյան դի­տա­վո­րու­թյուն չու­նե­նա­լու պա­րա­գա­յում հնա­րա­վոր էր նշ­ված պե­տու­թյուն­նե­րի հետ ցա­մա­քա­յին և օ­դա­յին սահ­ման­նե­րում բա­վա­րար հս­կո­ղու­թյուն սահ­մա­նել: Ա­պա նա­յեք հա­մա­պա­տաս­խան քար­տեզ­նե­րը ու տե­սեք, թե Բրա­զի­լիան և Ռու­սաս­տա­նը քա­նի-քա­նի եր­կր­նե­րի հետ ցա­մա­քա­յին սահ­ման­ներ ու­նեն: ՀՀ նոր կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փանց­ման ժա­մա­նակ ու դրա­նից հե­տո Բրա­զի­լիա­յի և Ռու­սաս­տա­նի հետ հա­մե­մա­տե­լի չէին ու չեն նաև Հա­յաս­տա­նի օ­դա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան ուղ­ղու­թյուն­նե­րը և չվեր­թե­րի քա­նակ­նե­րը, այդ չվեր­թե­րով նշ­ված եր­կր­ներ մուտք գոր­ծած մարդ­կանց քա­նակ­նե­րը: Նկա­տի ու­նե­նանք նաև ո­րոշ ժա­մա­նակ, մինչ ար­գելք­նե­րը, Բրա­զի­լիա և Ռու­սաս­տան մար­դիկ ժա­մա­նել են նաև ծո­վա­յին ճա­նա­պար­հով:
Միայն մի հարց է դեռ մնում ա­նո­րոշ` նոր կո­րո­նա­վի­րու­սի առն­չու­թյամբ Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կը Նի­կոլ Փա­շի­նյա­նի, Ար­սեն Թո­րո­սյա­նի, Տիգ­րան Ա­վի­նյա­նի ա­պաշ­նոր­հու­թյան, ի­րենց զբա­ղեց­րած պաշ­տոն­նե­րին խիստ ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյան, թույլ տված կո­պիտ սխալ­նե­րի՞, թե՞ նրանց դի­տա­վո­րու­թյան հետևանքն է, որ­պես­զի Հա­յաս­տա­նում ևս նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ­նե­րի և COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցած­նե­րի թվա­քա­նակ­նե­րը, չնա­յած վի­րու­սի ու վա­րա­կի տա­րած­ման դեմ հիմ­նա­կա­նում երևու­թա­կան պայ­քա­րին, լի­նեն հնա­րա­վո­րինս մեծ, ա­ռա­ջա­նա ի­րա­կան հիմ­քեր ու­նե­ցող այն­պի­սի խու­ճապ, որ բնակ­չու­թյու­նը զանգ­վա­ծա­բար չըմ­բոս­տա­նա պար­տա­դիր պատ­վաստ­մա­նը, և գլ­խի­կոր հա­մա­ձայ­նի դրան… Այ­սինքն` նրան, ին­չին, մեր կար­ծի­քով, ձգ­տում է նոր կո­րո­նա­վի­րուսն ար­հես­տա­կա­նո­րեն ստեղ­ծած ու մարդ­կու­թյան դեմ որ­պես կեն­սա­բա­նա­կան զենք օգ­տա­գոր­ծող պե­տու­թյու­նը կամ ու­ժը` տար­բեր եր­կր­նե­րում իր կա­մա­կա­տար­նե­րի, վե­ցա­նոց­նե­րի մի­ջո­ցով:
Պատ­րաստ­վում է նոր կո­րո­նա­վի­րու­սի առն­չու­թյամբ Նի­կո­լի ու նրա քա­ղա­քա­կան թի­մի պա­տաս­խա­նատ­վու­թյան թղ­թա­պա­նա­կը, նրա իշ­խա­նու­թյա­նը շատ չի մնա­ցել, գա­լու է բո­լոր մե­ղա­վոր­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան պա­հը: Պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ո­րը կա­րող է ո­րոշ չա­փով մեղմ լի­նել, ե­թե Փա­շի­նյանն ինչ-որ հրաշ­քով ող­ջա­խո­հու­թյուն ձեռք բե­րի և ա­ռանց ա­րյուն թա­փե­լու հրա­ժա­րա­կան տա:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 15112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ