Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նի­կո՛լ, «գնա տուն»

Նի­կո՛լ, «գնա տուն»
19.06.2020 | 00:10

Ար­ձա­նագ­րենք մեկ և ընդ­միշտ, և թող «ան­մե­ղը» քար նե­տի: Որևէ կերպ հնա­րա­վոր չի լի­նե­լու ձեր­բա­զատ­վել «Նի­կոլ» կոչ­վող երևույ­թից, ե­թե կու­զեք` ան­ձից, ո­րով­հետև ին­քը ոչ անձ է, ոչ էլ երևույթ: Ին­քը հա­մա­հա­վաք վե­ցե­րի ամ­բող­ջու­թյուն է (որ­պես­զի աս­վա­ծը մեր­կա­պա­րա­նոց չհն­չի, նկա­տենք` նրա թվա­յին բա­զան սկս­վում և ա­վարտ­վում է հա­վերժ վե­ցե­րով. մեկ այլ ան­գամ հատ-հատ բո­լոր «մեջ­բե­րում­նե­րը» կա­նենք), ուս­տի հո­րի­զո­նա­կան պայ­քար չկա. կա լոկ ուղ­ղա­հա­յաց պայ­քար, ո­րը, մեծ հաշ­վով, մե­րը չէ, բայց մենք պար­տա­վոր ենք ա­պա­հո­վել մեր կող­մը:

ՈՒ այն, ինչ կա­տար­վում է այ­սօր Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի հետ, բա­րի է: Այն, ինչ կա­տար­վում է բո­լո­րիս հետ, բա­րի է: Այն, ինչ կա­տար­վում էր Հո­բի հետ, Հո­բը դրա­նից կոր­զեց ա­ռա­վե­լա­գույ­նը` մաքր­վեց, մաքր­վե­լով` հաղ­թեց: Սա է միակ ու­ղին, ո­րով թու­լա­նա­լու է Նի­կոլ երևույ­թը: Ա­մենքս ա­ռան­ձին, մո­խիր­նե­րի վրա նս­տած, ա­մեն ինչ կորց­րած, կո­րո­նա­վիու­սով ա­ռող­ջու­թյու­նից զրկ­ված, ծվատ­ված մարմ­նով Հո­բի նման, ո­րին իր կինն ան­վերջ հոր­դո­րում էր` հրա­ժար­վիր քո Աստ­ծուց, ա­նի­ծիր նրան, ա­զատ­վիր այս ա­մե­նից, և ու­րեմն` Հո­բի նման ե­թե կա­րո­ղա­նանք մեր մարմ­նից հե­ռա­ցող որ­դը հետ բե­րել դնել քայ­քայ­ված մեր մարմ­նի վրա, ա­սել` ու՞ր ես գնում, այ որդ, Աստ­ված ստեղ­ծել է քեզ իմ մար­մինն ու­տե­լու հա­մար, ու ես ՀՈ­ԺԱՐ եմ, հաղ­թա­նա­կը կգա:
ՈՒ­ղի, որն անց­նե­լու գի­նը միայն անց­նո­ղը գի­տե: Սա է ողջ ճշ­մար­տու­թյու­նը, վեր­ջին օ­րե­րի տրա­մա­բա­նու­թյու­նը: ՈՒ պետք չէ շո­կի մեջ ընկ­նել այն փաս­տից, որ ի­րա­կա­նում քայ­քայ­ված, ի­րեն վե­ցե­րին տված ան­ձը դե­ֆակ­տո խոր­հր­դա­րա­նում ու­նե­նում է հուժ­կու հաղ­թա­նակ, պարզ­վում է, որ իր թի­մում նա բո­լո­րին սան­ձել է, որ հա­սա­րա­կու­թյու­նում նա բո­լո­րին սան­ձել է, որ ա­մե­նա­հաղթ` «ա­ռյուծ­նե­րի տի­րա­կալ» քա­ղա­քա­կան ու­ժի ա­ռաջ­նոր­դին «սան­ձել» է, և սույն հո­րի­զո­նա­կան «վե­ցե­րի» պա­րո­նը «կա­լան­քում» է ոչ միայն երկ­րորդ նա­խա­գա­հին, եր­րոր­դի նկատ­մամբ գործ հա­րու­ցում, խոր­հր­դա­րա­նա­կան երկ­րորդ ու­ժի ա­ռաջ­նոր­դին էլ ու­ղար­կում է «հար­կա­վոր տե­ղը»: ՈՒ այդ ա­մե­նը նրան հա­ջող­վում է խիստ սա­հուն` հաղ­թա­կան «ձայ­նե­րով»: Այս ա­մե­նը, ի­հար­կե, շատ ա­վե­լի խոր­քա­յին դի­տար­կում­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նի, մենք այ­սօր դրա ժա­մա­նա­կը չու­նենք, ա­ռաջ անց­նե­լով էլ ար­ձա­նագ­րենք: Որ սա բո­լո­րը չէ. առջևում է ՍԴ «լին­չը»` հո­րի­զո­նա­կա­նու­թյան նույն­քան մեծ հաղ­թա­նա­կով, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի ըն­դու­նու­մը, հե­տա­գա բո­լոր այս կար­գի ձեռ­նարկ­նե­րը, ո­րոնք բա­ցա­ռա­պես հա­ջո­ղու­թյամբ կպ­սակ­վեն: Մինչև որ մենք` մոխ­րի վրա մեր նս­տած, մեր բո­լոր «որ­դե­րը» հետ չբե­րենք, ու Աստ­ված չո­ղոր­մա մեզ այն­պես, ինչ­պես Հո­բին` նո­րո­գե­լով, ա­վե­լիին ար­ժա­նաց­նե­լով:
Այժմ մնա­ցյա­լի մա­սին: Ա­ռա­ջին հեր­թին` Ղա­րա­բա­ղյան խնդ­րի, ո­րը Նի­կո­լի հո­րի­զո­նա­կա­նու­թյու­նը քան­դող հա­ջորդ մատ­րի­ցան է: Կո­րո­նա­վի­րու­սա­յին ա­ղե­տը, օր­վա հոգ­սե­րը մա­սամբ «լու­սանցք» են մղել խնդ­րի նկատ­մամբ հա­սա­րա­կա­կան, փոր­ձա­գի­տա­կան ու­շադ­րու­թյու­նը, այ­նու­հան­դերձ, հա­ջորդ վտան­գը, որ կա­րող է «պա­տել» հո­րի­զո­նա­կա­նու­թյան մեջ ա­հեղ­նադ­ղորդ տե­ղա­վոր­ված սույն Փա­շի­նյա­նին, ա­յո, Ղա­րա­բա­ղյան խն­դիրն է: Մի քա­նի օ­րից նա կմեկ­նի Ռու­սաս­տան` մաս­նակ­ցե­լու Պու­տի­նի կազ­մա­կեր­պած Մեծ Հայ­րե­նա­կա­նի հաղ­թա­նա­կի 75-ա­մյա­կի «պա­րա­դին»: ՌԴ ԱԳ մամ­լո խոս­նակ Մա­րիա Զա­խա­րո­վան նա­խորդ օ­րը հարկ հա­մա­րեց ա­սել, որ ամս­վա վեր­ջին սպաս­վում է Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կող­մե­րի միջև դեմ առ դեմ հան­դի­պում: Հաս­կա­նա­լի է, չէ՞, կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի այս պայ­ման­նե­րում նման հան­դի­պու­մը խո­սում է բա­ցա­ռա­պես շտա­պո­ղա­կա­նու­թյան մա­սին: Թույլ տանք մեզ կար­ծել, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ո­րո­շա­կի ազ­դակ­ներ պետք է թող­նի խնդ­րո առն­չու­թյամբ, և դա է պատ­ճա­ռը, որ Զա­խա­րո­վան ա­ռաջ ըն­կավ և տե­ղե­կաց­րեց հան­դիպ­ման մա­սին, ո­րը սո­վո­րա­բար տե­ղի է ու­նե­նում եր­կու եր­կր­նե­րի հա­մա­տեղ` նույն­ժա­մյա հայ­տա­րա­րու­թյան տես­քով, ին­չի ի­րա­վա­սու­թյու­նը Ռու­սաս­տա­նը վերց­րեց իր ձեռ­քը և հարկ հա­մա­րեց այդ մա­սին ին­քը տե­ղե­կաց­նել: Դի­վա­նա­գի­տու­թյան մեջ ման­րուք­ներ չկան, և Զա­խա­րո­վա­յի այդ «շտա­պո­ղա­կա­նու­թյունն» ան­չափ շատ բա­նե­րի մա­սին է խո­սում:


Ընդ ո­րում, հենց այս` Ղա­րա­բա­ղյան կոն­տեքս­տում պետք է դի­տել նաև Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի «կա­լա­նա­վո­րու­մը», Սերժ Սարգ­սյա­նի լո՜­լո ակ­տի­վա­ցու­մը` ԵԺԿ «գետ­նին վրա», ընդ­դի­մա­դիր, ա­ռանձ­նա­պես շատ բան չն­շա­նա­կող ու­ժե­րի փո­ղո­ցում` Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի կող­քին հայ­տն­վե­լը: Երբ կա­վարտ­վի Պու­տին-Նի­կոլ խո­սակ­ցու­թյու­նը, տե­ղի կու­նե­նա Մա­մե­դյա­րով-Մնա­ցա­կա­նյան հան­դի­պու­մը, վե­րը նշ­ված ու­ժե­րի դա­սա­վո­րու­թյու­նից կհաս­կա­նանք ինչ է «խոս­վել», և ինչ պետք է սպա­սել:
Պետք է Նի­կո­լին «գնա տուն» ա­նե՞լ, թե՞…

Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 8108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ