Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դավիթ Տոնոյանը ընդունել է Չինաստանի դեսպանին

Դավիթ Տոնոյանը ընդունել է Չինաստանի դեսպանին
09.07.2020 | 21:14

Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով, կայացել է ՀՀ ՊՆնախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով, հայտնում են ՊՆ-ից։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը: Կողմերը նշել են հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանական բնագավառում: Քննարկվել են համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման ուղիները:


Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Թիան Էրրլունին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու համար:

Դիտվել է՝ 2134

Մեկնաբանություններ