ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հրաման տալ զորքերը Հարավային Կորեայից և Ճապոնիայից դուրս բերելու վերաբերյալ, եթե Սեուլը և Տոկիոն չհամաձայնվեն բարձրացնելու տեղաբաշխման համար վճարը՝ Սպիտակ տան տիրոջ պահանջներին համապատասխան: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը՝ «Սանկեյ» թերթին հարցազրույցում:
«Ի տարբերություն ԱՄՆ բոլոր նախկին նախագահների, Թրամփն իրոք կարող է զորքերի դուրսբերման որոշում կայացնել: Վճարի բարձրացման մասին նրա պահանջներն անհրաժեշտ է ընկալել ավելի լուրջ», - ասել է նա: Բոլտոնի կարծիքով՝ Թրամփը մեծ հավանականությամբ կարող է հրաման տալ ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ոչ թե Ճապոնիայից, այլ Հարավային Կորեայից, որի հետ այժմ շատ դժվարին բանակցություններ են ընթանում դրանց տեղաբաշխման համար Սելուի վճարի ավելացման շուրջը: