«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մարզահամերգային համալիրում տեղի կունենա դատավորների հերթական ընդհանուր ժողով

Մարզահամերգային համալիրում տեղի կունենա դատավորների հերթական ընդհանուր ժողով
09.07.2020 | 21:17

Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է. ․


«Հարգելի դատավորներ,
ԲԴԽ նախագահի հանձնարարությամբ լիազորված եմ տեղեկացնել, որ Վճռաբեկ դատարանի նախագահի հուլիսի 9-ի հրամանի համաձայն, հիմք ընդունելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը,
2020-ի հուլիսի 31-ին, ժամը 11:30-ին հրավիրվել է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (հասցե՝ ք. Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1-ին շենք):
Ինտերնետ կապի տեխնիկական խոտանի պատճառով Դատական իշխանության պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում: Կապի կարգավորումից հետո տեղեկությունը կհրապարակվի նաև պաշտոնական կայքում»:

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ