Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լավ, Դուք խիղճ չու­նե՞ք

Լավ, Դուք խիղճ չու­նե՞ք
21.07.2020 | 16:51

Հար­գե­լի պա­րոն նա­խա­րար. ստա­ցա «նա­խա­րա­րու­թյան կող­մից քն­նարկ­ված» իմ հար­ցադ­րում­նե­րի պա­տաս­խա­նը, թե­պետ խնդ­րել էի անձ­նա­կան հան­դի­պում, և հաս­կա­ցա, որ նա­խա­րա­րու­թյու­նում կամ դի­տա­վո­րյալ չեն ու­զում ըն­կա­լել Ձեզ ներ­կա­յաց­ված մեր ԾՐԱԳ­ՐԻ էու­թյու­նը, կարևո­րու­թյու­նը կամ հա­սու չեն դրան, ինչն ա­վե­լի վատ է, ո­րով­հետև հար­ցա­կա­նի տակ է դր­վում ո­լոր­տի կա­ռա­վար­ման ար­դյու­նա­վե­տու­թյու­նը: Մինչ­դեռ, «ՀՀ զար­գաց­ման օ­րա­կար­գը» խո­րագ­րով քն­նար­կում­նե­րում («Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն» օ­րա­թերթ, 29. 08. 2019 թ.) Դուք շեշ­տում եք, որ «մեր երկ­րի տն­տե­սու­թյու­նը, նե­րա­ռյալ գյու­ղատն­տե­սու­թյու­նը, հետ է աշ­խար­հի ա­ռա­ջա­տար, նաև Եվ­րո­պա­յի ցան­կա­ցած մի­ջին երկ­րից ե­կամ­տա­բե­րու­թյան 1500 և ար­տադ­րո­ղա­կա­նու­թյան 800-տո­կո­սա­նոց ցու­ցա­նի­շով: ՈՒ ի­րա­վա­ցիո­րեն նշում եք, որ այդ ա­հա­վոր ճեղք­վա­ծը, հե­տըն­թա­ցը վե­րաց­նե­լը» ստի­պում է մեզ մտա­ծել այն փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին, որ պետք է ա­նել տն­տե­սու­թյան ներ­կա ար­տադ­րո­ղա­կա­նու­թյու­նը և մր­ցու­նա­կու­թյու­նը բարձ­րաց­նե­լու հա­մար»:

Ո­րո՞նք են այդ փո­փո­խու­թյուն­նե­րը։ Ձեր կար­ծի­քով` խն­դի­րը կլուծ­վի, ե­թե գտ­նեք ներդ­րող­ներ` հայ, թե անգ­լիա­ցի, դա կարևոր չէ, նրանց հու­շեք, որ մեր երկ­րում ար­տադ­րու­թյուն դնե­լը ձեռն­տու է, ո­րով­հետև առ­կա է ԵԱՏՄ մեծ շու­կան, ու ա­մեն ինչ կլի­նի ինչ­պես դրախ­տում: Երևի ար­դեն հա­մոզ­վել եք, որ չի լի­նում ինչ­պես դրախ­տում, և որ ա­ռաջ­նայ­նո­րեն հույս­ներս պետք է դնենք մեզ վրա, մեր ռե­սուրս­նե­րի` բնաար­տադ­րա­կան, գի­տա­տեխ­նի­կա­կան, ին­տե­լեկ­տուալ և այլն, նաև ու­սում­նա­սի­րե­լով Եվ­րո­պա­կան այն եր­կր­նե­րի փոր­ձը, ո­րոնք, Ձեր փաս­տարկ­մամբ, մեզ­նից ա­ռաջ են 1500-800 տո­կո­սով:

Հենց այս մի­տու­մով էլ, հաշ­վի առ­նե­լով նաև, որ «Գյու­ղատն­տե­սու­թյան մե­քե­նա­յաց­ման ԳՀԻ»-ում առ­կա են ա­վար­տին հասց­ված, ՀՀ հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քով ամ­րագր­ված, պե­տա­կան փոր­ձար­կում­նե­րի ար­դյունք­նե­րով 30 տո­կոս շա­հու­թա­բե­րու­թյուն և 20-30 տո­կոս բեր­քատ­վու­թյան աճ ա­պա­հո­վող մի շարք նո­րա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ, ո­րոն­ցից մե­կի ներ­դր­ման ա­ջակ­ցու­թյան խնդ­րան­քով բազ­միցս դի­մե­ցի Ձեզ ու, պա­տաս­խան չս­տա­նա­լով, նաև վար­չա­պե­տին` խնդ­րե­լով, ՀԱ­ՆՈՒՆ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՀԱՆ­ՐԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅԱՆ ու­սում­նա­սի­րել, քն­նար­կել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը:

Բայց ոչ մի ու­սում­նա­սի­րու­թյուն, ա­ռա­վել ևս, քն­նար­կում չե­ղավ. չնա­յած իմ բազ­մա­թիվ հե­ռա­խո­սա­զան­գե­րին, որ հար­ցը դի­տար­կեն իմ մաս­նակ­ցու­թյամբ։ 30 օր «չար­չար­վե­լուց» հե­տո, Դուք, պա­րոն նա­խա­րար, պա­տաս­խա­նում եք մեկ տա­րի ա­ռաջ ինձ հաս­ցեագր­ված նույն նա­մա­կի կրկ­նօ­րի­նա­կով` «ա­ռա­ջար­կու­թյու­նը կարևո­րում եք, փաս­տում, որ ո­լոր­տի 5 պրո­ֆի­լա­յին նա­խա­րա­րու­թյուն­նե­րը հա­մա­տեղ ար­ձա­նագ­րու­թյամբ ո­րո­շել են այն ներդ­նել պի­լո­տա­յին որևէ ծրագ­րով, անհ­րա­ժեշտ գու­մարն էլ (ըն­դա­մե­նը 4 մլն դրամ) ու­նեք, բայց կա­ռա­վա­րու­թյու­նը չի թույ­լատ­րում տալ այդ գու­մա­րը, ո­րով­հետև խն­դի­րը նպա­տա­կա­յին չէ, չնա­յած դրան, դի­մել եք Գյու­ղատն­տե­սու­թյան զար­գաց­ման հիմ­նադ­րա­մին, ՄԱԿ-ի պա­րե­նի և գյու­ղատն­տե­սու­թյան կազ­մա­կեր­պու­թյուն, բայց մերժ­վել եք»:

Ի՞նչ հաս­կա­նանք Ձեր այս պա­տաս­խա­նից։  ԾՐԱ­ԳԻ­ՐԸ տա­պա­լո­ղը կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա՞րն է, Դուք դի­մել էք ի­րեն ու մերժ­վե՞լ եք, ո՞ր երկ­րում կա նաև ու­րիշ կա­ռա­վա­րու­թյուն-հիմ­նադ­րամ, որն ա­վե­լին է, քան բուն կա­ռա­վա­րու­թյու­նը։ Եվ, վեր­ջա­պես, գո­վում եք ծրա­գի­րը և իս­կույն էլ հայ­տա­րա­րում, որ այն նպա­տա­կա­յին չէ: Ամ­բողջ 5 տա­րի խնդ­րում եմ Ձեր նա­խա­րա­րու­թյա­նը բա­ցատ­րել այս թն­ջու­կը. լավն է, բայց վատն է, ո­րով­հետև նպա­տա­կա­յին չէ:

Լավ, Դուք խիղճ չու­նե՞ք, մնա­ցա­ծի մա­սին էլ չեմ խո­սում։

Պա­րոն նա­խա­րար, են­թադ­րե­լով, որ Ձեզ թյու­րի­մա­ցու­թյան մեջ են գցել Ձեր աշ­խա­տա­կից­նե­րը, սխալ են ներ­կա­յաց­րել ԾՐԱԳ­ՐԻ էու­թյու­նը, կարևո­րու­թյու­նը, ես կփոր­ձեմ խիստ հա­մա­ռոտ մեկ ան­գամ ևս ներ­կա­յաց­նել այն՝ ակն­կա­լե­լով նաև ըն­թեր­ցո­ղի գնա­հա­տա­կա­նը:

ԾՐԱ­ԳԻ­ՐԸ լու­ծում է մեր կող­մից ստեղծ­ված, Լոռ­վա ա­րոտ­նե­րում փոր­ձարկ­ված, «Ջրախ­նա­յիչ, բազ­մա­ֆունկ­ցիո­նալ տեխ­նո­լո­գիա և մե­քե­նա­յի կի­րառ­մամբ գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում Ձեր նշած հե­տըն­թա­ցը:

Մաս­նա­վո­րա­պես լուծ­վում են հետևյալ խն­դիր­նե­րը.

1. Հա­յաս­տա­նից Թուր­քիա, Ադր­բե­ջան, Վրաս­տան «փախ­չող» 8 մլրդ խմ ջու­րը մնում է Հա­յաս­տա­նում, մե­ծա­նում է հո­ղի խո­նա­վու­թյու­նը, կր­ճատ­վում է ո­ռոգ­ման ջրի ծախ­սը:

2. Ան­ջր­դի հո­ղա­տա­րածք­նե­րում, մաս­նա­վո­րա­պես ա­րոտ­նե­րում և խոտ­հարք­նե­րում, այս տեխ­նո­լո­գիա­յի կի­րառ­մամբ, խո­տի ար­տադ­րու­թյու­նը կա­րե­լի է մե­ծաց­նել հն­գա­պա­տիկ չա­փով:

3. Բա­րե­լավ­վում է խո­տի ո­րա­կը:

4. Կր­ճատ­վում է տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րի հա­վա­նա­կա­նու­թյու­նը` հո­ղի բարձր խո­նա­վու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված բույ­սի մշ­տա­դա­լա­րու­թյան հաշ­վին:

5. Կր­ճատ­վում են ջր­հե­ղեղ­նե­րը, ընկ­նում է դրանց թա­փը` հո­ղում կլան­ված ջրա­քա­նա­կի հաշ­վին:

6. Վե­րա­նում են հո­ղա­տար­ման, հու­մու­սա­տար­ման երևույթ­նե­րը: Հե­տա­գա­յում բնու­թյան ար­տադ­րած հու­մու­սը մնում է Հա­յաս­տա­նում:

7. Բազ­մա­պա­տիկ մե­ծա­նում են բույ­սի ա­ճի պայ­ման­նե­րը. ար­մա­տա­յին հո­ղա­զանգ­վա­ծում ծա­կոտ­կե­նու­թյու­նը պահ­պան­վում է 50 տո­կո­սի սահ­ման­նե­րում, ին­չը նպաս­տում է բույ­սի ա­ռա­վե­լա­գույն ա­ճին` ա­պա­հո­վե­լով փար­թամ բու­սա­կան ծած­կույթ, ար­մա­տա­յին հզոր հա­մա­կարգ:

8. Վեր­ջի­նիս շնոր­հիվ մե­ծա­նում է գյու­ղա­մերձ հո­ղա­տա­րածք­նե­րի սեյս­մա­կա­յու­նու­թյու­նը, կր­ճատ­վում են սո­ղանք­նե­րը:

9. Վե­րա­բաց­վում են խմե­լու ջրի լեռ­նա­յին, ստոր­գետ­նյա աղ­բյուր­նե­րը:

Այս ա­մե­նի ման­րակր­կիտ նկա­րա­գի­րը, տեխ­նի­կատն­տե­սա­կան բնու­թագ­րե­րը, լու­սան­կար­նե­րը զե­տեղ­ված են վար­չա­պե­տին ուղղ­ված, Ձեզ փո­խանց­ված նա­մա­կի 3 առ­դիր­նե­րում:

Հա­վե­լեմ 2 նոր փաս­տաթղ­թե­րի առ­կա­յու­թյու­նը. ա¤ ԱԻՆ գլ­խա­վոր քար­տու­ղար Վա­հագն Օ­հա­նյան. «ԱԻՆ Հիդ­րո­մետ ծա­ռա­յու­թյու­նը գտ­նում է, որ գի­տա­տեխ­նի­կա­կան նո­րույ­թի ներդ­րու­մը նպա­տա­կա­հար­մար է, քա­նի որ այն կբե­րի գար­նա­նա­յին ձն­հալ­քի ժա­մա­նակ ձևա­վոր­վող հա­լոց­քա­յին ջրե­րի կու­տակ­մա­նը հո­ղա­շեր­տում, դրա­նով իսկ նպաս­տե­լով հո­ղում խո­նա­վու­թյան պա­շար­նե­րի ա­վե­լաց­մա­նը, միա­ժա­մա­նակ հե­ղե­ղավ­տանգ գու­տի­նե­րում հե­ղե­ղում­նե­րի ռիս­կի նվա­զեց­մա­նը»:

Երկ­րորդ փաս­տա­թուղ­թը, ստո­րագր­ված Հան­րա­յին խոր­հր­դի Բնա­պահ­պա­նա­կան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, աշ­խար­հագ­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, կեն­սա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, պրո­ֆե­սոր Կա­րի­նե Դա­նիե­լյա­նի կող­մից, ներ­կա­յաց­նում եմ բուն փաս­տաթղ­թից՝ լու­սան­կա­րի տես­քով:

Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ

Դիտվել է՝ 5304

Մեկնաբանություններ