Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սի­նա­ն­յա­նի ղե­կա­վա­րած կա­ռույ­ցի աշ­խա­տան­քից դժգոհ են

Սի­նա­ն­յա­նի ղե­կա­վա­րած կա­ռույ­ցի աշ­խա­տան­քից դժգոհ են
31.07.2020 | 01:01

Սփյուռ­քի գոր­ծե­րով հանձ­նա­կա­տա­րի գրա­սե­նյա­կի 10 պաշ­տո­նյա միան­գա­մից ա­զատ­վել է աշ­խա­տան­քից: Ո­րո­շու­մը ե­րեկ ստո­րագ­րել է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Պատ­ճա­ռը, ըստ «Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րի, Սփյուռ­քի հայ­կա­կան հա­մայ­նք­նե­րում ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ գրանց­ված մի­ջա­դե­պերն են, մաս­նա­վո­րա­պես՝ հա­կա­ծի­րա­նա­յին «օ­պե­րա­ցիան»: «Վար­չա­պե­տը դժ­գո­հել է վար­չու­թյան պե­տե­րից, որ Ռու­սաս­տա­նի մեծ քա­ղաք­նե­րում չեն կա­րո­ղա­ցել լու­ծել ծի­րա­նի և հայ­կա­կան միրգ-բան­ջա­րե­ղե­նի ի­րաց­ման խն­դի­րը: Կա­ռա­վա­րու­թյան վե­րին օ­ղակ­նե­րը թեև չեն ար­տա­հայտ­վում, բայց ներ­քին քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ դժ­գո­հել են՝ հարցն ին­չու՞ պետք է հայ գոր­ծա­րար­նե­րի մի­ջամ­տու­թյամբ լուծ­վեր, որ­տե՞ղ էին գե­րա­տես­չու­թյան այն պաշ­տո­նյա­նե­րը, որ ի պաշ­տո­նե լիա­զոր­ված են հենց նմա­նա­տիպ հար­ցեր լու­ծե­լու հա­մար»,- ա­սաց իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վին մոտ կանգ­նած մեր զրու­ցա­կի­ցը:


Թե որ­քա­նով է նպա­տա­կա­հար­մար այդ պաշ­տո­նյա­նե­րին «տուն ու­ղար­կե­լը», ու նրանց փո­խա­րի­նող­ներն ի՞նչ աշ­խա­տանք են ա­նե­լու, ժա­մա­նա­կը ցույց կտա: Փաստ է, սա­կայն, որ այդ գրա­սե­նյակն իր գոր­ծու­նեու­թյամբ առ­հա­սա­րակ տե­սա­նե­լի աշ­խա­տանք գրե­թե չի կա­տա­րում: Հետևա­բար, ոչ թե ա­ռան­ձին պաշ­տո­նյա­նե­րի, այլ գրա­սե­նյա­կի գոր­ծու­նեու­թյան հարցն է վե­րա­նայ­ման են­թա­կա:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 13123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ