Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը

Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը
30.09.2020 | 21:42

Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը` ի պատասխան վրաց-հայկական սահմանի փակ մնալու։ Tert.am-ի հետ զրույցում Ջավախքի բնակչներից մեկն ասաց, որ հումանիտար օգնությունը չեն կարող բեռնատարներով ուղարկել Հայաստան, որովհետև վրաց-հայկական սահմանի Նինոծմինդա անցակետը շարունակում է փակ մնալ։

«Ի պատասխան, եթե Ջավախքից չի կարող Հայաստան բեռնատար գնալ, ուրեմն Թուրքիայից էլ բեռնատար Վրաստան չի մտնելու։ Հենց այդ պատճառով Նինոծմինդայի անցակետից տեղափոխվել ենք վրաց-թուրքական` Կարծախի անցակետ ու փակել, անցակետը փակ կմնա այնքան, քանի դեռ չի բացվել վրաց-հայկական սահմանը»,-ասաց անցակետում գտնվող Ա.Կ.ն։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ հումանիտար օգնությունը մի քանի բեռնատար է, ալյուր է բարձած, կարտոֆիլ և այլ մթերքներ, սակայն երեկ երկու բեռնատար ուղարկելուց հետո այսօր կրկին արգելքի են հանդիպել։ «Նախ Հայաստանն էլ անելիք ունի, սահմանը փակ է պահում, երկու քայլ է հեռու չենք կարող հասնել սահման ու կանգնել մեր եղբայրների կողքին, ցամաքը ինչո՞ւ են փակ պահում կամ Հայաստանի իշխանությունը խոսե՞ց մեկի հետ, որ սահմանը բացեն, գանք, օգնենք, կռվենք»:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ