Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, շարունակում է ցեղասպան քաղաքականությունն արցախահայության դեմ

Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, շարունակում է ցեղասպան քաղաքականությունն արցախահայության դեմ
28.10.2020 | 21:16

Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունն արցախահայության դեմ, Twitter-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ նպատակային օդային հարվածներ հասցնելով ծննդատանը և առողջապահական կենտորնին», - գրել է վարչապետը:

Դիտվել է՝ 1657

Մեկնաբանություններ