Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անդեմ զանգ­վա­ծը նրա հա­մար է, որ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ա­պա­հո­վի երկ­րի պար­տու­թ­յու­նը

Անդեմ զանգ­վա­ծը նրա հա­մար է, որ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ա­պա­հո­վի երկ­րի պար­տու­թ­յու­նը
30.10.2020 | 00:26

Ա­պա­ցու­ցե­լու կա­րիք չու­նի այն միտ­քը‚ որ ցան­կա­ցած պա­տե­րազմ լուրջ կա­տա­լի­զա­տո­րի դեր է խա­ղում շատ գոր­ծըն­թաց­նե­րում‚ բա­ցա­հայ­տում է տվյալ հա­սա­րա­կու­թյան‚ ժո­ղովր­դի զար­գաց­ման ի­րա­կան մի­տում­նե­րը‚ մո­տիվ­նե­րը՝ զտե­լով հա­սա­րա­կու­թյան մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րը և ի հայտ բե­րե­լով հա­սա­րա­կու­թյան ի­րա­կան նե­րու­ժը‚ ռե­սուրս­ներն ու հե­ռան­կա­րը։ Այս ա­ռու­մով ըն­թա­ցող պա­տե­րազ­մը‚ թերևս‚ բա­ցա­ռու­թյուն չէ։ Եվ ար­դեն իսկ ան­ցած մեկ ամս­վա ըն­թաց­քում շատ բա­ներ ի հայտ են ե­կել‚ մի­մյան­ցից տա­րան­ջատ­վել են ձևա­կանն ու ի­րա­կա­նը։


Ա­ռա­ջին եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րից մե­կը‚ որ մենք կա­րող ենք ար­ձա­նագ­րել‚ հա­սա­րա­կու­թյան բա­վա­կա­նին ստ­վար զանգ­վա­ծի կոն­ֆոր­միզմն է։ Մաս­նա­վո­րա­պես‚ հա­սա­րա­կու­թյան մի մեծ հատ­ված պա­տե­րազ­մի ըն­թաց­քում դեմ չէ ինք­նա­խաբ­վե­լու‚ դեմ չէ‚ որ ի­րեն մա­տու­ցեն մի ին­ֆոր­մա­ցիա‚ ո­րը թեև շատ հե­ռու է ճշ­մար­տու­թյու­նից‚ սա­կայն իր հա­մար հա­ճե­լի է։ Հա­սա­րա­կու­թյան այդ հատ­վա­ծը ցան­կա­նում է լսել այն‚ ո­րը ի­րեն ա­ռանձ­նա­պես մեծ ան­հան­գս­տու­թյուն չի պատ­ճա­ռում և չի հա­նում ի­րեն սո­վո­րա­կան դար­ձած հար­մա­րա­վե­տու­թյան գո­տուց։ Ե­թե խա­ղաղ ժա­մա­նակ դա վե­րա­բե­րում է հա­մե­մա­տա­բար ան­շառ թե­մա­նե­րի‚ ո­րոնք ա­ռանձ­նա­պես կեն­սա­կան և ճա­կա­տագ­րա­կան հետևանք­ներ չեն ու­նե­նում‚ ա­պա պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում կա­րող են օր­հա­սա­կան լի­նել տվյալ հա­սա­րա­կու­թյան հա­մար։
Այս հա­մա­տեքս­տում դի­տար­կենք‚ թե ինչ­պես ի­րեն պա­հեց հա­սա­րա­կու­թյունն ան­ցած օ­րե­րի ըն­թաց­քում։


Հաս­կա­նա­լի է‚ որ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ տե­ղե­կատ­վա­կան ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­ներ պետք է ար­վեն‚ որ­պես­զի հա­սա­րա­կու­թյու­նը չընկ­նի ա­նի­մաստ խու­ճա­պի մեջ կամ չտար­վի էյ­ֆո­րիա­յով‚ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան և մի­տում­նա­վոր մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի ազ­դե­ցու­թյա­նը չեն­թարկ­վի‚ ո­րո­շա­կի ին­ֆոր­մա­ցիա ժա­մա­նա­կից շուտ կա­մա-ա­կա­մա չբա­ցա­հայ­տի և թշ­նա­մու ջրա­ղա­ցին ջուր չլց­նի և այլն։ Ին­ֆոր­մա­ցիա­յի դո­զա­վոր­ման և թշ­նա­մու տե­ղե­կատ­վա­կան աղ­բյուր­նե­րի սահ­մա­նա­փակ­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ բնա­կան է։ Այլ հարց է‚ թե որ­քա­նով են տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րը‚ չա­փա­բա­ժին­նե­րը կա­ռա­վար­վում իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից։ Ե­թե ին­ֆոր­մա­ցիան ճիշտ չդո­զա­վոր­վի‚ ժա­մա­նա­կին տեղ չհասց­վի‚ ո­րո­շա­կի վա­կուում կա­րող է ա­ռա­ջաց­նել‚ ին­չը հա­սա­րա­կու­թյան մի հատ­վա­ծի կա­րող է դր­դել տե­ղե­կու­թյուն­ներ հայ­թայ­թե­լու ա­մե­նա­տար­բեր աղ­բյուր­նե­րից՝ օգ­տա­գոր­ծե­լով տեխ­նո­լո­գիա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը‚ սե­փա­կան աղ­բյուր­նե­րը։ Այս­պի­սով՝ իշ­խա­նու­թյու­նը‚ հա­մա­պա­տաս­խան ին­ֆոր­մա­ցիա չտ­րա­մադ­րե­լով հան­րու­թյա­նը‚ կա­րող է բա­ցա­սա­կան ար­դյունք­ներ գրան­ցել՝ հա­սա­րա­կու­թյա­նը մղե­լով թշ­նա­մու կամ պրոք­սի թշ­նա­մու աղ­բյուր­նե­րից ին­ֆոր­մա­ցիա ստա­նա­լուն։


Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հայ­կա­կան հա­սա­րա­կու­թյան զգա­լի մա­սը եր­կար ժա­մա­նակ հաս­կա­նում էր‚ որ ի­րեն տր­վող տե­ղե­կու­թյու­նը ոչ միշտ է ամ­բող­ջա­կան‚ սա­կայն գե­րա­դա­սում էր լի­նել կի­սա­խաբ­ված։ Ցան­կա­նում էր լսել‚ որ ա­մեն ինչ վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո է‚ և ձևաց­նում էր‚ թե հա­վա­տում է‚ որ իս­կա­պես այդ­պես է։ Մար­դիկ պա­տում են ի­րենց պատ­րանք­նե­րով‚ ո­րով­հետև ի­րենց այդ­պես հար­մար է։ Եվ ե­թե որևէ մե­կը հան­կարծ հան­դգ­նում էր կաս­կած­ներ հայտ­նել‚ ան­մի­ջա­պես պի­տա­կա­վոր­վում էր՝ մե­ղադր­վե­լով‚ թե նման կաս­կած­ներ հայտ­նե­լու ան­պա­տեհ պահ է‚ դրա ժա­մա­նա­կը չէ և այլն։
Սա­կայն Հա­յաս­տա­նը փոքր եր­կիր է. յու­րա­քան­չյուր ոք ու­նի տե­ղե­կատ­վու­թյան սե­փա­կան աղ­բյու­րը‚ և մար­դիկ հիմ­նա­կա­նում պատ­կե­րաց­նում էին‚ թե ինչ է ի­րա­կա­նում կա­տար­վում‚ որ­տե­ղով է անց­նում ռազ­մա­ճա­կա­տի գի­ծը‚ ինչ խն­դիր­ներ կան և այլն։
Եվ հե­տաքր­քիր է‚ որ մեկ ամս­վա ըն­թաց­քում գրանց­վե­ցին մի քա­նի դր­վագ­ներ‚ ո­րոնց ըն­թաց­քում կոն­ֆոր­միստ զանգ­վա­ծը հան­կարծ պայ­թեց՝ իբր զար­մա­նա­լով ի­րա­կան վի­ճա­կից։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից մոտ 25 օր անց‚ երբ ցույց տր­վեց ռազ­մա­ճա­կա­տի քար­տե­զը‚ մար­դիկ իբրև թե հան­կար­ծա­կիի ե­կան՝ տես­նե­լով ճա­կա­տում գրանց­ված ան­հա­ջո­ղու­թյուն­ներն ու թշ­նա­մու վե­րահս­կո­ղու­թյան տակ ան­ցած տա­րածք­նե­րը։


Երկ­րորդ իբրև թե անս­պա­սե­լի բա­ցա­հայ­տու­մը վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու­ղիղ ե­թերն էր‚ ո­րի ըն­թաց­քում նա հայ­տա­րա­րեց‚ որ Հա­յաս­տա­նին կրի­տի­կա­կան ընտ­րու­թյան առջև են կանգ­նեց­րել. ընտ­րու­թյուն կա­տա­րել ցա­վոտ փոխ­զիջ­ման և կա­պի­տու­լյա­ցիա­յի միջև։ Այս հայ­տա­րա­րու­թյու­նը կոն­ֆոր­միստ հա­սա­րա­կու­թյան հա­մար իբր թե երկ­րորդ բա­ցա­հայ­տումն էր‚ որն ան­մի­ջա­պես հա­կա­դար­ձեց՝ ի՞նչ զի­ջում­նե­րի մա­սին է խոս­քը‚ թեև բո­լորն էլ հաս­կա­նում էին‚ որ ռազ­մա­ճա­կա­նում և դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում մեզ հա­մար ոչ բա­րեն­պաստ ֆո­նին մեր առջև դր­ված էին մեզ հա­մար ոչ շա­հա­վետ տար­բե­րակ­ներ։ ՈՒ հե­տաքր­քիր է‚ որ այս թե­մա­յի շուրջ հա­սա­րա­կա­կան հիս­տե­րիա­յին‚ ծայ­րա­հեղ դրսևո­րում­նե­րին իր ե­լույ­թով նպաս­տեց վար­չա­պե­տը‚ դեռ հե­տո էլ ժո­ղովր­դին մե­ղադ­րեց ան­թա­սիբ լի­նե­լու մեջ։ Երկ­րի ղե­կա­վա­րի այս վար­քա­գի­ծը ա­ռանձ­նա­պես չի զար­մաց­նում‚ նույ­նիսկ է­մո­ցիա չի ա­ռա­ջաց­նում‚ քա­նի որ եր­կու­սու­կես տար­վա մեջ մենք շատ բա­ներ ենք տե­սել։


Փաս­տո­րեն‚ հա­սա­րա­կու­թյու­նը ոչ թե պա­տե­րազ­մի մաս­նա­կից է‚ այլ թա­մա­շա է ա­նում‚ ո­րոշ դեպ­քե­րում՝ ֆեյս­բու­քյան մե­նա­մար­տեր։ Նույն հայ­րե­նա­սի­րու­թյան մա­սին խո­սող­նե­րը‚ կար­գա­խոս­նե­րով հան­դես ե­կող­նե­րը կա­րող են դի­վա­յին խրախ­ճանք կազ­մա­կեր­պել‚ երբ որևէ հայ‚ ա­սենք‚ ի­րենց քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րը չկի­սող քա­ղա­քա­կան գոր­ծիչ է մա­հա­նում կո­րո­նա­վի­րու­սից։ Եվ ֆեյս­բու­քում պա­րապ ժա­մա­նակ գլո­րող զանգ­վա­ծը կա­րող է աղ­մուկ բարձ­րաց­նել ու հար­ձակ­վել հար­ցեր բարձ­րա­ձայ­նող գի­տա­կից մարդ­կանց վրա՝ «հի­մա դրա ժա­մա­նա­կը չէ» հեր­թա­պահ ձևա­կերպ­մամբ։ Ինչ-որ մար­դիկ‚ որ ի­րա­կան կյան­քում ի­րեն­ցից ո­չինչ չեն ներ­կա­յաց­նում‚ իսկ սոց­ցան­ցե­րում հայտ­նի են ի­րենց բա­րո­յախ­րա­տա­կան ճա­ռե­րով‚ դա­սեր են տա­լիս‚ որ­պես­զի ոչ ոք չհա­մար­ձակ­վի կաս­կա­ծի տակ դնել գոր­ծող կա­ռա­վա­րու­թյան ար­դյու­նա­վե­տու­թյու­նը։


Կոն­ֆոր­միստ զանգ­վա­ծի ևս մեկ ոչ ա­դեկ­վատ ար­ձա­գան­քը գրանց­վեց‚ երբ ան­կախ Հա­յաս­տա­նի հիմ­նա­դիր­նե­րից մե­կը՝ ՀՀ նախ­կին վար­չա­պետ‚ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Վազ­գեն Մա­նու­կյա­նը‚ ո­րի պաշ­տո­նա­վար­ման օ­րոք (1993-1994 թթ.) բե­կում մտց­վեց Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում‚ ար­ձա­գան­քեց վար­չա­պե­տի ու­ղիղ ե­թե­րին և ար­ձա­նագ­րեց‚ որ օր­հա­սա­կան այս պա­հին ճիշտ կլի­նի‚ որ­պես­զի գոր­ծող կա­ռա­վա­րու­թյու­նը հե­ռա­նա‚ իշ­խա­նու­թյու­նը հանձ­նի զին­վո­րա­կա­նու­թյա­նը‚ ստեղծ­վի պե­տա­կան պաշտ­պա­նու­թյան կո­մի­տե‚ ո­րը կզ­բաղ­վի երկ­րի պաշտ­պա­նու­թյան‚ տն­տե­սա­կան‚ ար­տա­քին քա­ղա­քա­կան հար­ցե­րով։ Պա­րապ գունդն այս ան­գամ էլ իր հար­ձա­կում­նե­րը սկ­սեց Վազ­գեն Մա­նու­կյա­նի դեմ՝ նրան ան­վա­նե­լով դա­վա­ճան‚ նո­րից հի­շե­լով «հի­մա դրա ժա­մա­նա­կը չէ» հեր­թա­պահ նա­խա­դա­սու­թյու­նը։
Իսկ ի­րա­կա­նում դրա ժա­մա­նա՞կն է‚ թե՞ դրա ժա­մա­նա­կը չէ։ Ե­թե մենք շարժ­վենք «հի­մա դրա ժա­մա­նա­կը չէ» տրա­մա­բա­նու­թյամբ‚ ա­պա պետք է նաև հարց­նենք գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը՝ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ին­չու՞ հան­կարծ փո­խե­ցին ԱԱԾ տնօ­րե­նին‚ ԱԱԾ հա­կա­հե­տա­խու­զու­թյան կամ սահ­մա­նա­պահ զոր­քե­րի ղե­կա­վա­րին։ Նշա­նա­կում է այդ հա­մա­կար­գը ար­դյու­նա­վետ չի աշ­խա­տում‚ փո­փո­խու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն է ծա­գում‚ և պետք չէ սպա­սել‚ մինչև ա­մեն ինչ փո­շիա­նա‚ նոր միայն սկ­սել գոր­ծել։ Սո­վո­րա­բար խա­ղի կե­սից էլ են խա­ղա­ցող­նե­րին կամ մար­զիչ­նե­րին փո­խում։ Ինչ­պես ֆուտ­բո­լում‚ ե­թե որևէ թիմ ա­նընդ­հատ պարտ­վում է‚ ա­պա ոչ ոք մինչև սե­զո­նի վեր­ջը չի սպա­սում‚ մարզ­չին փո­խում են‚ ին­չից հե­տո‚ որ­պես կա­նոն‚ հո­գե­բա­նա­կան շարժ է տե­ղի ու­նե­նում‚ և թի­մը մի քա­նի խաղ կամ չի պարտ­վում‚ կամ էլ հաղ­թում է։ Ե­թե իշ­խա­նու­թյու­նը փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րում է‚ ա­պա ին­չու՞ հա­սա­րա­կու­թյու­նը կամ հա­սա­րա­կու­թյան է­լի­տան չի կա­րող ա­ռա­ջար­կել փո­խել ոչ է­ֆեկ­տիվ իշ­խա­նու­թյու­նը և եր­կի­րը չհասց­նել վերջ­նա­կան տա­պալ­ման‚ նոր միայն քայ­լեր ձեռ­նար­կել։ Այս ա­ռու­մով Վազ­գեն Մա­նու­կյա­նի ա­ռա­ջար­կը և տար­բեր գոր­ծիչ­նե­րի կող­մից նրան սա­տա­րու­մը շատ տրա­մա­բա­նա­կան են։ Ա­ռա­վել ևս, որ նրա ա­ռա­ջար­կած գա­ղա­փա­րը նո­րու­թյուն չէր. մոտ 2 շա­բաթ ա­ռաջ մեկ տաս­նյա­կից ա­վե­լի կու­սակ­ցու­թյուն­ներ գրե­թե նմա­նա­տիպ ա­ռա­ջար­կով էին հան­դես ե­կել։ Գու­ցե եր­կու շա­բաթ ա­ռաջ ի­րա­վի­ճակն այն­քան օր­հա­սա­կան չէր‚ ինչ­պես այժմ։ Սա­կայն այս­տեղ էլ կոն­ֆոր­միս­տա­կան ֆեյս­բու­քյան թևը միան­գա­մից միա­ցավ ու սկ­սեց բա­րո­յախ­րա­տա­կան ճա­ռեր ժա­մա­նա­կի‚ միաս­նա­կա­նու­թյան և այլ թե­մա­նե­րով‚ ան­վա­նե­լով նրան դա­վա­ճան‚ ԱԱԾ-ին‚ այն ԱԱԾ-ին‚ որ այժմ մեծ փո­փո­խու­թյուն­նե­րի փու­լում է‚ կոչ ա­նե­լով զբաղ­վել երկ­րի կա­յաց­ման ա­կունք­նե­րում կանգ­նած այդ մար­դով։


Հա­սա­րա­կու­թյան ար­ձա­գան­քը պա­տե­րազ­մա­կան պայ­ման­նե­րում ոչ մի բա­նով չի տար­բեր­վում խա­ղաղ պայ­ման­նե­րում թա­մա­շա ռեակ­ցիա­յից։ Սա ցույց է տա­լիս‚ որ այն‚ ինչ դաս­տիա­րա­կել են թե՛ նախ­կին­նե­րը‚ թե՛ ա­ռա­վել ևս ներ­կա­նե­րը‚ պի­տա­նի չէ ոչ խա­ղաղ պայ­ման­նե­րում ստեղ­ծա­գործ աշ­խա­տան­քի‚ ոչ էլ ա­ռա­վել ևս պա­տե­րազ­մա­կան պայ­ման­նե­րում պայ­քա­րե­լու‚ քա­նի որ չեն ցան­կա­նում դիսկ­ոմ­ֆոր­տի գո­տուց դուրս գալ և ցան­կա­նում են մշ­տա­պես լի­նել ամ­բո­խի մեջ։ Այս խմ­բի միակ նպա­տա­կը‚ խն­դիրն ու ե­րա­զանքն է՝ սպա­սել‚ տես­նել‚ թե ով է հաղ­թում ար­տա­քին պայ­քա­րում և ներ­քին քա­ղա­քա­կան դաշ­տում‚ որ­պես­զի միան­գա­մից հար­ձակ­վի պարտ­վո­ղի վրա ու խժ­ռի նրան։ Այս զանգ­վա­ծը բնավ էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նի պաշտ­պա­նա­կան գուն­դը չէ‚ այս զանգ­վածն ա­ռա­ջինն է հար­ձակ­վե­լու Փա­շի­նյա­նի վրա։ Այս ան­դեմ‚ տար­բեր տեխ­նո­լո­գիա­նե­րով ստեղծ­ված մաս­սան նրա հա­մար է‚ որ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ա­պա­հո­վի երկ­րի պար­տու­թյու­նը։ Նրանք հա­տուկ են դրա հա­մար ստեղծ­վել‚ և վեր­ջին­ներս ի­րենց այդ գոր­ծա­ռույ­թը‚ ա­ռա­քե­լու­թյու­նը ան­կախ ի­րեն­ցից‚ կա­մա-ա­կա­մա կա­տա­րում են. թու­լաց­նե­լով թի­կուն­քը՝ թու­լաց­նում են նաև բա­նա­կը։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 3798

Մեկնաբանություններ