Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թեհ­րա­նում ար­դեն ըն­դուն­ված են ինչ-որ պատ­շաճ ո­րո­շում­ներ

Թեհ­րա­նում ար­դեն ըն­դուն­ված են ինչ-որ պատ­շաճ ո­րո­շում­ներ
10.11.2020 | 00:28

(Նախոորդ մասը)

Հե­տաքր­քիր է նաև, որ «ռազ­մա­կան հո­ղի վրա» Հա­յաս­տա­նի և Ի­րա­նի նկա­տե­լի մեր­ձե­ցու­մը տե­ղի է ու­նե­ցել այն ֆո­նին, երբ «Ապ­շե­րո­նյան խա­նու­թյու­նը» հա­րա­բե­րու­թյուն­ներն էր պար­զում ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղար Մայք Փոմ­փեո­յի հետ, թեև Փոմ­փեոն, ըստ էու­թյան, ինչ-որ տեղ հա­կա­հայ­կա­կան հայ­տա­րա­րու­թյուն էր ա­րել։

 Փոմ­փեո­յի ա­սա­ծի ի­մաս­տը պար­զու­նակ է. հա­յեր, ԱՄՆ-ը ձեզ չի օգ­նի, բայց դուք դի­մա­ցեք, կռ­վեք, թեև «ԱՄՆ-ը տես­նում է, որ Թուր­քիան օգ­նում է Ադր­բե­ջա­նին»։ Կա­րող ենք կրկ­նել. բա­վա­կան է, որ ԱՄՆ-ը (ինչ­պես և Իս­րա­յե­լը) Ան­կա­րա­յի հետ սկ­սի խո­սել Թուր­քիա­յի ար­տա­քին պարտ­քի մար­ման մա­սին, թուր­քերն իս­կույն «ա­վե­լի հա­մեստ» կդառ­նան։ Բայց ան­գամ Փոմ­փեո­յի նման հայ­տա­րա­րու­թյա­նը Բաք­վի ԱԳՆ-ն պա­տաս­խա­նեց ջղա­յին մեկ­նա­բա­նու­թյամբ, թե իբր պետ­դե­պար­տա­մեն­տի ղե­կա­վա­րի խոս­քը «չի հա­մա­պա­տաս­խա­նում տվյալ հա­կա­մար­տու­թյան վե­րա­բե­րյալ ԱՄՆ-ի կա­ռա­վա­րու­թյան բազ­մա­թիվ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, չի հա­մա­պա­տաս­խա­նում ԱՄՆ-ի՝ որ­պես Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րից մե­կի կար­գա­վի­ճա­կին»։ Մենք հս­տակ տես­նում ենք, որ աչ­քով ան­տե­սա­նե­լի ինչ-որ պատ­ճա­ռով Բա­քուն ակն­հայ­տո­րեն նյար­դայ­նա­նում է։ Մեր կար­ծի­քով, պատ­ճառ­նե­րից մե­կը կա­րող է լի­նել Թուր­քիա­յի կող­մից մեր տա­րա­ծաշր­ջան բեր­ված ա­հա­բե­կիչ­նե­րի մա­սին տվյալ­նե­րը Հա­յաս­տա­նի կող­մից ի­րա­նա­կան և ռու­սա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րին փո­խան­ցե­լը։


Բա­քուն վա­խե­նա­լու բան ու­նի։ Ի­զուր չէ, որ Ի­րա­նի հյու­սիս-արևմուտ­քի (իսկ դա հենց «կով­կա­սյան թա­թար­նե­րի», Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի հետ Ի­րա­նի սահ­ման­նե­րի տե­ղա­մասն է) ՀՕՊ ու­ժե­րի հրա­մա­նա­տար, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Աբ­բաս Ա­զի­մին հոկ­տեմ­բե­րի 16-ին Թավ­րի­զում հայ­տա­րա­րել է, որ «ԻԻՀ զին­վո­րա­կան­ներն ու­շա­դիր հետևում են ի­րենց հյու­սի­սարևմտյան սահ­ման­նե­րի մո­տա­կայ­քում ըն­թա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գաց­մա­նը, քա­նի որ Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում են փոխհ­րաձ­գու­թյու­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վի­ճե­լի տա­րա­ծաշր­ջա­նի պատ­ճա­ռով։ Ի­րա­նի զին­ված ու­ժե­րը լիո­վին պատ­րաստ են և ու­շա­դիր հետևում են սահ­ման­նե­րի մոտ կա­տար­վող բո­լոր տե­ղա­շար­ժե­րին, ո­րով­հետև մինչև այժմ եր­կու թշ­նա­մի կող­մե­րի միջև պա­տե­րազ­մի թու­լաց­ման նշան­ներ չկան։ ԻԻՀ բա­նա­կը, ԻՀՊԿ-ն և սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյու­նը պատ­րաստ են վճ­ռա­կան պա­տաս­խան տա­լու երկ­րի սահ­ման­նե­րի նվա­զա­գույն իսկ սպառ­նա­լիք­նե­րին»։ Այն­պես որ, Լևոն Այ­վա­զյա­նի և ի­րան­ցի գն­դա­պետ Բահ­ման Սա­դե­հի­նի բա­նակ­ցու­թյուն­ներն իս­կը ժա­մա­նա­կին են կա­յա­ցել։


Պա­տե­րազմն ու­նի իր տրա­մա­բա­նու­թյու­նը և իր կյան­քը։ Վեր­ջա­պես, մենք տես­նում ենք պա­տե­րազ­մի այդ տրա­մա­բա­նու­թյան թե­լադ­րան­քի դր­սևո­­րում­նե­րը նաև ար­ցա­խյան կող­մի գոր­ծո­ղու­թյուն­նե­րում։  Ար­ցա­խի ՊՆ-ն հոկ­տեմ­բե­րի 17-ին շատ անհ­րա­ժեշտ ցու­ցակ է հրա­պա­րա­կել, ո­րում թվարկ­վում են ռազ­մա­կան օ­րի­նա­կան թի­րախ­նե­րը Գյան­ջա քա­ղա­քում։ Այն մեր պատ­մա­կան Գան­ձակն է, ո­րը թշ­նա­մին դարձ­րել է ռազ­մա­բա­զա մեր դեմ։ Թի­րախ­ներն են.
1) ՊՆ ռազ­մաօ­դա­յին բա­զան, ուղ­ղա­թի­ռա­յին էս­կադ­րի­լիան,
2) ԶՈՒ ԳՇ մո­տոհ­րաձ­գա­յին դի­վի­զիան,
3) ներ­քին զոր­քե­րի հա­տուկ նշա­նա­կու­թյան բրի­գա­դը,
4) ՊՆ մար­տա­կան կա­ռա­վար­ման կենտ­րո­նը,
5) ՊՆ ԳՇ ռա­դիո­տեխ­նի­կա­կան գու­մար­տա­կը,
6) ՊՆ կենտ­րո­նա­կան են­թա­կա­յու­թյան վա­ռե­լաք­սա­նյու­թե­րի բա­զան,
7) պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րու­թյան մե­քե­նա­շի­նա­կան գոր­ծա­րա­նը, ա­վիա­ցիա­յի և հրե­տա­նու նո­րոգ­ման գոր­ծա­րան­նե­րը։ Լիո­վին ա­վեր­ված են Ստե­փա­նա­կեր­տի և Շու­շիի, Ար­ցա­խի այլ բնա­կա­վայ­րե­րի, այժմ՝ ար­դեն Հա­յաս­տա­նի ո­րոշ սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի են­թա­կա­ռուց­վածք­նե­րը, և ի պա­տաս­խան՝ Գյան­ջա­յի բա­ցա­ռա­պես ռազ­մա­կան թի­րախ­նե­րի սոսկ մատ­նան­շու­մը... Մենք ար­դյո՞ք չա­փա­զանց ջա­նա­սի­րու­թյամբ չենք փոր­ձում ցույց տալ, որ հա­յերս լի ենք թշ­նա­մու նկատ­մամբ մար­դա­սի­րա­կան կա­րեկ­ցու­թյամբ։ Թուր­քե­րը հաս­կա­ցել և հաս­կա­նում են միայն ու­ժի և դա­ժա­նու­թյան լե­զուն։ Հա­վա­նա­բար, լևո­նա­կան­նե­րի (բա­ցա­հայտ ու թաքն­ված) հա­մար 90-ա­կան­նե­րի դա­սերն օգ­տա­վետ չեն ե­ղել. նրանք մնա­ցել են, պատ­կե­րա­վոր ա­սած, «լյուք­սեմ­բուրգ­ցի» և այդ­պես էլ չեն դար­ձել հա­յեր, ո­րոնք հի­շում են, որ թուր­քը թշ­նա­մի է։


Նույն հոկ­տեմ­բե­րի 17-ին ՌԴ-ում Ի­րա­նի դես­պան Ղա­սեմ Ջա­լա­լին «Ին­տեր­ֆաքս» գոր­ծա­կա­լու­թյան հետ հար­ցազ­րույ­ցում հի­շեց­րել է պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նի ո­րոշ խա­ղաղ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի մա­սին, ա­սել, մաս­նա­վո­րա­պես, որ Ի­րա­նը հան­դես է գա­լիս Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև խա­ղա­ղու­թյան օգ­տին, ո­րով­հետև պա­տե­րազ­մը կա­րող է վնաս­ներ հասց­նել ոչ միայն այդ եր­կու եր­կր­նե­րի, այլև ողջ տա­րա­ծաշր­ջա­նի ժո­ղո­վուրդ­նե­րին։ «Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը, պահ­պա­նե­լով չե­զոք դիր­քո­րո­շում տվյալ հար­ցով, ակ­տի­վո­րեն աշ­խա­տում է մեր եր­կու հարևան­նե­րի պա­տաս­խա­նա­տու դեմ­քե­րի հետ։ Մենք անհ­րա­ժեշտ ջան­քեր ենք գոր­ծադ­րել, կող­մե­րին զսպ­վա­ծու­թյան կո­չեր ա­րել։ Երկ­րորդ. մենք ող­ջու­նում ենք այն նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը, ո­րոնք կհան­գեց­նեն փոխ­զիջ­ման, մաս­նա­վո­րա­պես նա­խա­գահ Պու­տի­նի միջ­նոր­դու­թյամբ ՌԴ-ի այն նա­խա­ձեռ­նու­թյու­նը, երբ Մոսկ­վա­յում հան­դի­պե­ցին ու բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­ցին Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը»,- ա­սել է նա։ Եր­րորդ պա­հը, ըստ նրա, այն է, որ Ի­րա­նը ող­ջու­նում է նաև այլ նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ, ո­րոնք այս կամ այն կերպ կա­րող են հան­գեց­նել խա­ղա­ղու­թյան։ «Զա­նա­զան տար­բե­րակ­ներ կան. ո­մանք ա­սում են, որ տե­ղին կլի­ներ Ի­րա­նի, ՌԴ-ի և Թուր­քիա­յի՝ որ­պես ե­րաշ­խա­վոր եր­կր­նե­րի, միջ­նոր­դու­թյան ձևա­չա­փը, Աս­տա­նա­յի ձևա­չա­փի մո­դե­լով։ Կամ այլ մո­դել­ներ, ա­սենք, ինչ-որ հա­մա­տե­ղում Մինս­կի խմ­բի և Ի­րա­նի ու Թուր­քիա­յի միջև և այլ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ, ո­րոնք նույն­պես են­թա­կա են ու­սում­նա­սիր­ման ու քն­նարկ­ման։ Կար­ծում եմ, որ այդ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը պետք է ար­դյու­նա­վետ լի­նեն, որ­պես­զի վերջ­նա­հաշ­վում հան­գեց­նեն խա­ղա­ղու­թյան Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի միջև»,- նշել է նա։ Դես­պան Ջա­լա­լիի ա­սա­ծից հետևում է, որ Ի­րա­նը դեռ հույս ու­նի, որ Թուր­քիան կհ­րա­ժար­վի «կով­կա­սյան թա­թար­նե­րի» կող­մից այդ պա­տե­րազ­մում ակ­տիվ մաս­նակ­ցու­թյու­նից։ ՈՒս­տի ի­րան­ցի դի­վա­նա­գետն ա­ռայժմ կոշտ կեր­պով չի ա­սում, որ «օս­ման­ցի­նե­րը» տեղ չու­նեն Այ­սր­կով­կա­սում։ Բայց ու­շադ­րու­թյուն դարձ­նենք. և Այ­սր­կով­կա­սում «Աս­տա­նա­յի ձևա­չա­փի» հնա­րա­վոր կի­րառ­ման մա­սին հի­շա­տա­կե­լիս, և ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի մա­սին խո­սե­լիս դես­պան Ջա­լա­լին ան­պայ­ման հաս­կաց­նում է, որ ոչ ոք ա­ռանց Ի­րա­նի ի­րա­վունք չու­նի ո­չինչ ա­ռաջ քա­շե­լու որ­պես խա­ղաղ նա­խա­ձեռ­նու­թյուն։ Ին­չը միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է. ԱՄՆ-ը և Ֆրան­սիան, օ­րի­նակ, պա­տե­րազ­մող կող­մե­րից ոչ մե­կի հետ սահ­ման չու­նեն, իսկ Ի­րա­նը սահ­մա­նա­կից է ե­րե­քին էլ։ Պարզ է, որ թուր­քե­րին ու Արևմուտ­քին ձեռն­տու չեն Ի­րա­նի ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը։


Հա­մաշ­խար­հա­յին գրե­թե բո­լոր ԶԼՄ-նե­րը հա­ղոր­դե­ցին, որ 2020 թ. հոկ­տեմ­բե­րի 21-ի ա­ռա­վո­տյան Ի­րա­նի ՀՕՊ-ի բո­լոր ու­ժերն սկ­սե­ցին ի­րենց ա­մե­նա­մյա զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը, ո­րոնք ստա­ցել են «Պե­տու­թյան եր­կն­քի պաշտ­պան­ներ» ան­վա­նու­մը։ Զո­րա­վար­ժան­քի ներ­կա­յա­ցու­ցիչ, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Աբ­բաս Ֆա­րաջ­փու­րը հայ­տա­րա­րել է, որ այս տար­վա զո­րա­շար­ժե­րի խն­դիրն է երկ­րի ռազ­մա­վա­րա­կան օ­բյեկտ­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը ի­րա­նա­կան հր­թիռ­նե­րի, ռա­դար­նե­րի և հե­տա­խու­զու­թյան հա­մա­կար­գե­րի, ինչ­պես նաև է­լեկտ­րո­նա­յին պա­տե­րազ­մի, կա­պի և դիտ­ման մի­ջոց­նե­րի օգ­նու­թյամբ։ «Վար­ժանք­նե­րի ա­ռա­ջին փուլն ընդ­գր­կում է պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գե­րի ընդ­լայ­նումն ու ծա­վա­լու­մը, նե­րա­ռյալ հր­թի­ռա­յին և ռա­դա­րա­յին հա­մա­կար­գե­րը, շեշ­տը դնե­լով օ­պե­րա­տիվ ու­ժե­րի ա­րա­գա­շար­ժու­թյան և ա­րագ ար­ձա­գանք­ման վրա,- հա­վե­լել է նա։- Վար­ժանք­նե­րում օգ­տա­գործ­վե­լու են նաև ի­րա­նա­կան ար­տադ­րու­թյան մի­ջոց­ներ»։


Ի­րա­նը բա­վա­կա­նա­չափ ար­տա­քին թշ­նա­մի­ներ ու­նի, ո­րոնք կցան­կա­նա­յին վնաս հասց­նել մեր հարևան­նե­րի պաշտ­պա­նու­թյանն ու անվ­տան­գու­թյա­նը։ Բայց մեզ թվում է, որ այժմ Ի­րա­նում ցան­կա­ցած զո­րա­վար­ժու­թյան շեշ­տադ­րումն ա­նում են՝ ել­նե­լով այն բա­նից, որ Ար­ցա­խի հետ Ի­րա­նի սահ­մա­նի եր­կն­քում ըն­թա­նում է պա­տե­րազմ, ո­րը սան­ձա­զեր­ծել են «կով­կա­սյան թա­թար­նե­րը»։ Ար­դեն 44-օ­րյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում պան­թուր­քիստ­նե­րը մի քա­նի ան­գամ խախ­տել են Ի­րա­նի օ­դա­յին սահ­ման­նե­րը, իսկ Ի­րանն ա­նո­ղո­քա­բար խո­ցել է թշ­նա­մու ԱԹՍ-նե­րը և նույ­նիսկ մեկ ռազ­մա­կան ինք­նա­թիռ։ Փաս­տո­րեն, ի­րան­ցի­նե­րը դաս են քա­ղում մեր պա­տե­րազ­մից։ Նշենք, որ ռու­սա­կան ո­րոշ ԶԼՄ-նե­րում փոր­ձա­գետ­նե­րը բա­ցա­հայ­տո­րեն են­թադ­րել են, որ Ի­րա­նի ՀՕՊ-ի ու­ժե­րի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րում հս­տակ նկա­տե­լի է Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի «ար­ձա­գան­քը»։


Սա­կայն մենք ու­զում ենք ոչ միայն Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի, այլև ողջ աշ­խար­հի հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րել այն փաս­տին, որ հոկ­տեմ­բե­րի 19-ի ե­րե­կո­յան Ի­րա­նի ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Սա­յիդ Խա­թիբ­զո­դան հատ­կա­պես նշել է այն «տագ­նա­պեց­նող լու­սան­կար­նե­րը, ո­րոնք հա­մա­ցան­ցում հրա­պա­րա­կել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում շա­րու­նակ­վող զին­ված հա­կա­մար­տու­թյան ֆո­նին»։ Խոս­քը տե­սա­նյու­թե­րում հայ­տն­ված փաս­տե­րի՝ հայ գե­րի­նե­րի գլ­խատ­ման ու գն­դա­կա­հար­ման, ինչ­պես նաև քա­ղա­քա­ցիա­կան թի­րախ­նե­րի վրա կա­տար­ված հար­ված­նե­րի մա­սին է, ո­րոնց հետևան­քով զոհ­վում են ան­մեղ մար­դիկ։ Այդ կա­պակ­ցու­թյամբ Խա­թիբ­զո­դան կոշտ ձևով հայ­տա­րա­րել է. «Ի­րա­նը չի հան­դուր­ժի նման չա­րա­գոր­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք հա­տուկ են ա­հա­բե­կիչ­նե­րին»։ Ի­րա­նի ԱԳՆ-ն հա­կա­մար­տու­թյան բո­լոր կող­մե­րին կոչ է ա­րել պահ­պա­նե­լու մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քի նոր­մե­րը։ Դա ա­մե­նաիս­կա­կան ա­հա­զանգ է հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյա­նը։ Եվ ա­ռա­ջին հեր­թին՝ իս­լա­մա­կան աշ­խար­հին։ Ե­թե խո­րա­պես վեր­լու­ծենք Խա­թիբ­զո­դա­յի հայ­տա­րա­րու­թյան ի­մաս­տը, ա­պա նա թուր­քե­րին ու «կով­կա­սյան թա­թար­նե­րին» մե­ղադ­րում է, որ նրանք.
1) օգ­տա­գոր­ծում են ա­հա­բե­կիչ­նե­րին, 2) կամ ի­րենց պա­հում են ինչ­պես ա­հա­բե­կիչ­ներ։ Հայ­տա­րա­րու­թյունն ուղղ­ված է նաև Ան­կա­րա­յին ու Բաք­վին։ Միա­ժա­մա­նակ ազ­դան­շան է Ռու­սաս­տա­նին, որ Ի­րա­նը պատ­րաստ է մաս­նակ­ցե­լու հնա­րա­վոր հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյա­նը Այ­սր­կով­կա­սում։ Դա նաև ազ­դան­շան է Հա­յաս­տա­նին և Ար­ցա­խին, որ Թեհ­րա­նում ի գի­տու­թյուն են ըն­դու­նել Երևա­նի և Ստե­փա­նա­կեր­տի նա­խազ­գու­շա­ցում­նե­րը և պատ­րաստ են, ա­սենք, հա­մա­տեղ հա­կաա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյան Ա­րաքս գե­տի հյու­սի­սում։ Ի­րա­նի ԱԳՆ-ի հոկ­տեմ­բե­րի 19-ի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո մու­սուլ­մա­նա­կան աշ­խար­հում թուր­քե­րի և «կով­կա­սյան թա­թար­նե­րի» հե­ղի­նա­կու­թյունն ա­ղե­տա­լիո­րեն կընկ­նի։


Հոկ­տեմ­բե­րի 21-ին աշ­խարհն ի­մա­ցավ Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև հեր­թա­կան սկան­դա­լի մա­սին։ Ռու­սա­կան «Գա­զար­դի» և թուր­քա­կան եր­կու ըն­կե­րու­թյուն­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րը գա­զա­յին այն պայ­մա­նագ­րե­րի մա­սին, ո­րոնք ա­վարտ­վում են հա­ջորդ տա­րի, ընդ­հատ­վել են։ Թուր­քա­կան MIT հա­տուկ ծա­ռա­յու­թյու­նը հե­տաքն­նում է իբր Մոսկ­վա գաղտ­նի տե­ղե­կույ­թի ար­տա­հոս­քը։ Ընդ ո­րում, թուր­քա­կան ԶԼՄ-նե­րը չեն բե­րում հե­տաքն­նու­թյան ման­րա­մաս­նե­րը, սա­կայն, ինչ­պես հա­ղոր­դում է ICIS գոր­ծա­կա­լու­թյու­նը, ըստ գոր­ծին տե­ղյակ աղ­բյուր­նե­րի, մեկ ա­միս ա­ռաջ MIT-ը կաս­կա­ծյալ­նե­րին հար­ցաքն­նել է Սև ծո­վում հայտ­նա­բեր­ված գա­զի հան­քա­վայ­րի, ներ­մուծ­վող գա­զի գնե­րի և մա­տա­կա­րա­րում­նե­րի տվյալ­նե­րի մա­սին։ Վեր­ջերս «Գա­զար­դը» բա­նակ­ցում էր թուր­քա­կան «BOTAS» պե­տա­կան և «Bosphorus Gaz» մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ տա­րե­կան 7,75 մլրդ խմ գազ մա­տա­կա­րա­րե­լու եր­կա­րա­ժամ­կետ պայ­մա­նագ­րե­րի ճա­կա­տագ­րի մա­սին։


ICIS-ը շատ տե­ղե­կաց­ված կա­ռույց է։ Այն քի­միա­կան շու­կա­յում հա­մաշ­խար­հա­յին շատ խո­շոր վեր­լու­ծա­կան ըն­կե­րու­թյուն է և հա­մե­մա­տա­բար վեր­ջերս MRS ըն­կե­րու­թյան հետ ձեռ­նա­մուխ է ե­ղել ԱՊՀ շու­կա­յում ա­մեն­շա­բա­թյա գնա­յին ամ­փո­փում­նե­րի։ ICIS-ի աղ­բյուր­նե­րը նշել են, որ բա­նակ­ցու­թյուն­ներն ա­ռանց այն էլ բար­դա­ցած են նրա­նով, որ Թուր­քիան ու Ռու­սաս­տա­նը Սի­րիա­յի, Լի­բիա­յի և Ար­ցա­խի հա­կա­մար­տու­թյուն­նե­րում պաշտ­պա­նում են տար­բեր կող­մե­րին։ Զրու­ցա­կից­նե­րից մե­կը ճշ­տել է, որ հե­տաքն­նու­թյու­նը ցույց կտա՝ տե­ղե­կույ­թի փո­խան­ցու­մը ե­ղել է տե­ղե­կույ­թի փո­խա­նա­կում կոնկ­րետ մարդ­կանց միջև՞, թե՞ նրա­նում ներգ­րավ­ված են ըն­կե­րու­թյուն­ներն ի­րենք։ «Մոտ օ­րերս հե­տաքր­քիր կլի­նի տես­նել, թե թուր­քա­կան ERMA կար­գա­վո­րի­չը հետ կկան­չի՞ «Bosphorus Gaz»-ի ար­տո­նա­գի­րը»,- ա­սել է մի ու­րիշ զրու­ցա­կից։ Նա են­թադ­րում է, որ դրա­նով սպառ­նա­լի­քի տակ կհայ­տն­վի «Գա­զար­դի» կող­մից 2,5 մլրդ խմ գազ մա­տա­կա­րա­րե­լու միան­գա­մից եր­կու եր­կա­րա­ժամ­կետ պայ­մա­նա­գիր։ Մեկն ա­վարտ­վում է հա­ջորդ տա­րի, մյու­սը՝ 2043-ին։ Ա­ռա­ջին աղ­բյուրն այդ ըն­թաց­քում ICIS գոր­ծա­կա­լու­թյանն ա­սել է, որ մե­ղադ­րան­քը պաշտ­պա­նե­լու հա­մար դեռ բա­վա­րար ա­պա­ցույց­ներ չկան։ «Վեր­ջին տա­րի­նե­րին բան­տե­րում շատ մար­դիկ են հայ­տն­վել ա­ռանց բա­վա­րար ա­պա­ցույց­նե­րի։ Մենք ի՞նչ ի­մա­նանք, թե այդ գոր­ծը («Գա­զար­դի») դրան­ցից մե­կը չէ»,- ա­սել է նա։


Թուր­քա­կան «Daily Sabah» թեր­թը հայտ­նում է, որ մեկ ա­միս ա­ռաջ ձեր­բա­կա­լել են «Bosphorus Gaz»-ի (BG) գոր­ծա­դիր տնօ­րե­նի տե­ղա­կա­լու­հի Է­մել Օզ­թուր­քին և մաս­նա­վոր առևտրա­կան ձեռ­նար­կու­թյան 5 աշ­խա­տակ­ցի։ Թեր­թի տվյալ­նե­րով, գաղտ­նի տե­ղե­կույթ փո­խան­ցե­լու մա­սին հայտ­նի էր դար­ձել դեռ ապ­րի­լին։ Իբր Է­մել Օզ­թուրքն ան­մի­ջա­կան շփում է ու­նե­ցել օ­տա­րերկ­րյա ըն­կե­րու­թյան ե­րեք ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ և նույ­նիսկ ռո­ման­տիկ կա­պի մեջ ե­ղել օ­տար պե­տու­թյան դես­պա­նու­թյան հե­տա­խու­զու­թյան սպա­յի հետ, ո­րին նույն­պես փո­խան­ցել է տե­ղե­կույ­թը։ Իբր BG-ի 5 աշ­խա­տա­կից տե­ղե­կու­թյուն­ներ են հա­վա­քել Թուր­քիա­յին գա­զի մա­տա­կա­րա­րում­նե­րի, նրանց գնե­րի մա­սին և ա­մեն ա­միս դրանք հայտ­նել օ­տա­րերկ­րյա ըն­կե­րու­թյա­նը։ Հարկ է ի­մա­նալ, որ մինչև 2018 թվա­կա­նը «Bosphorus Gaz»-ը ե­ղել է «Գա­զար­դի» վե­րահս­կո­ղու­թյան տակ, ո­րը հե­տա­գա­յում մաս­նա­վոր ձեռ­նար­կու­թյան բաժ­նե­տոմ­սե­րի 71 %-ը վա­ճա­ռել է BG-ի գոր­ծա­դիր տնօ­րեն Ադ­նան Սե­նին։ Այն մա­սին, որ ռու­սա­կան ըն­կե­րու­թյու­նը մտա­դիր է ա­զատ­վե­լու թուր­քա­կան մաս­նա­վոր առևտրա­յին ձեռ­նար­կու­թյու­նից, «Գա­զար­դում» խո­սում էին դեռ 2017 թ. կե­սե­րին։ «Թուր­քա­կան շու­կա­յում ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը բարդ բնույթ ու­նեն, ին­չը մաս­նա­վո­րա­պես կապ­ված է Թուր­քիա­յի տն­տե­սա­կան բարդ ի­րադ­րու­թյան հետ։ Քա­ղա­քա­կան վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը շատ ու­ժեղ ազ­դել են թուր­քա­կան լի­րա­յի փո­խար­ժե­քի վրա, գնե­րը մնում են կար­գա­վոր­վող, գոր­ծում է «Botas»-ի կող­մից վա­ճառ­վող գա­զի լրավ­ճա­րի (սուբ­սի­դա­վո­րում) մե­խա­նիզմ։ Փաս­տո­րեն, Թուր­քիա­յում գա­զի լիար­ժեք ա­զատ շու­կա ոչ ե­ղել է, ոչ էլ կա։ Այդ պատ­ճա­ռով, մա­նա­վանդ երբ տես­նում ենք, թե թուր­քա­կան կող­մից ինչ գոր­ծո­ղու­թյուն­ներ են ձեռ­նարկ­վում մյուս մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ, մենք սկ­սե­ցինք դի­տար­կել այդ ակ­տի­վից դուրս գա­լու հար­ցը տն­տե­սա­կան և ան­կան­խա­տե­սե­լիու­թյան նկա­տա­ռում­նե­րով»,- 3 տա­րի ա­ռաջ ա­սում էր «Գա­զար­դի» նախ­կին փոխ­նա­խա­գահ Ա­լեք­սանդր Մեդ­վեդևը։


Թուր­քիա­յում ռու­սա­կան գա­զի ա­մե­նա­խո­շոր գնոր­դը «Botas» պե­տա­կան ըն­կե­րու­թյունն է։ Հա­ջորդ տա­րի նրա հետ ա­վարտ­վում է տա­րե­կան 4 մլրդ խմ, իսկ 2028-ին՝ 16 մլրդ խմ գա­զի մա­տա­կա­րար­ման պայ­մա­նա­գի­րը։ Թուր­քիա ռու­սա­կան գա­զի մա­տա­կա­րա­րում­ներն սկ­սե­ցին նվա­զել դեռ ան­ցյալ տա­րի և շա­րու­նակ­վե­ցին այս տա­րի, չնա­յած գոր­ծարկ­վեց «Թուր­քա­կան հոս­քը»։ Ա­ռա­ջին կի­սա­մյա­կում ռու­սա­կան գա­զի ներ­մու­ծու­մը նվա­զեց­րին 41 %-ով՝ մինչև 4,7 մլրդ խմ։ Մի կող­մից, բնա­կան հե­ղուկ գա­զի գնե­րը դար­ձան ա­վե­լի ցածր, քան եր­կա­րա­ժամ­կետ պայ­մա­նագ­րե­րի­նը, և, օ­րի­նակ, ո­րոշ մաս­նա­վոր առևտրա­յին ձեռ­նար­կու­թյուն­ներ չէին կա­րող գնել ռու­սա­կան գա­զը։ Մյուս կող­մից, թուր­քա­կան ըն­կե­րու­թյուն­ներն ու­նեն պայ­մա­նագ­րա­յին պար­տա­վո­րու­թյուն­ներ։ Փոր­ձա­գետ­նե­րը Թուր­քիա ար­տա­հա­նու­թյան անկ­ման պատ­ճառ­նե­րից են հա­մա­րում ինչ­պես գոր­ծող պայ­մա­նագ­րե­րի ա­վար­տից ա­ռաջ լա­վա­գույն պայ­ման­ներ «պո­կե­լու»՝ երկ­րի ցան­կու­թյու­նը, այն­պես էլ, հա­վա­նա­բար, ո­րոշ մի­ջազ­գա­յին հար­ցե­րով Մոսկ­վա­յի դիր­քո­րոշ­ման վրա ազ­դե­լու փոր­ձե­րը։ Ռու­սա­տյաց­ներն այժմ գոհ են. դե քա­նի որ «Գա­զար­դի» ե­կա­մուտ­նե­րը պա­կա­սում են գա­զա­մա­տա­կա­րա­րում­նե­րի ծա­վալ­նե­րի նվազ­ման պատ­ճա­ռով, ու­րեմն «հենց հի­մա» ողջ Ռու­սաս­տա­նը կթու­լա­նա և այլն։ Իսկ մենք նշենք այլ նր­բու­թյուն. ե­թե Մեդ­վեդևը 3 տա­րի ա­ռաջ բա­ցա­հայ­տո­րեն խո­սել է Թուր­քիա­յի՝ որ­պես ռու­սա­կան գա­զի ան­հու­սա­լի գնոր­դի մա­սին, ու­րեմն դեռ 2017 թ. «Գա­զար­դը» և ՌԴ պետ­բյու­ջեն սկ­սել են պատ­րաստ­վել Թուր­քիա­յի գա­զա­յին շու­կա­յից ու­նե­ցած ան­գամ նվա­զա­գույն կախ­վա­ծու­թյու­նից ա­զատ­վե­լուն։ Այ­սինքն, ա­զատ­վե­լով գա­զա­յին շու­կա­յում թուր­քա­կան ակ­տիվ­նե­րից, «Գա­զարդն» ինք­նա­բե­րա­բար ար­ձա­կում էր նաև Ռու­սաս­տա­նի քաղ­գոր­ծիչ­նե­րի և զին­վո­րա­կան­նե­րի ձեռ­քե­րը, օ­րի­նակ, Սի­րիա­յի և Լի­բիա­յի հար­ցե­րում։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 38638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ