«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Նաիրա Զոհրաբյան․ Փաստորեն, Նիկոլի ֆեյքերը բնական մոնոպոլիա ունեն

Նաիրա Զոհրաբյան․ Փաստորեն, Նիկոլի ֆեյքերը բնական մոնոպոլիա ունեն
21.02.2021 | 15:38

Հետհեղափոխական ԱԱԾ-ն շատ ունիկալ կառույց է։ Սատանա է բռնում, հակաիշխանական ֆեյք է բռնում, որոնք պարզվում է, պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ են անում, ատելություն ու թշնամանք են տարածում։ Էստեղ ակամայից ուզում ես հիշել դասականին՝ «յա, իրո՞ք»։


ԱԱԾ պետ, էս լո՞ւրջ եք ասում։
Էս ձեզ չե՞ն զեկուցել, որ Հայաստանում ատելություն, թշնամանք տարածողներն ու պետական գործիչներին վարկաբեկողները Նիկոլի ընտանեկան ֆեյքերն են, որոնցից դուք հատիկ առ հատիկ, տերեւ առ տերեւ տեղյակ եք։


Էս ձեզ չե՞ն զեկուցել, որ ըստ օդում կախված լուրերի, Նիկոլի պատգամավորներից ու այլ հպատակներից ստեղծվել է հանցավոր խուլիգանական խումբ, ովքեր ֆեյքերով ամենանողկալի հայհոյանլքներն ու անբարո, «պլինդուզից» ցածր սեռամոլագար ժահրն են շաղ տալիս Նիկոլի ընդդիմախոսների հասցեին։ ԱԱԾ պետ, էդ ձեզ չե՞ն զեկուցել, որ ըստ շատտտտտտ հավաստի լուրերի, իմքայլական կին պատգամավորներից մեկն էլ կոնկրետ իմ ու իմ գործընկեր կին պատգամավորների հասցեին ամենազազրելի գարշահոտությունն է շաղ տալիս՝ սուբլիմացնելով Թուրքիայում իր կրած մարմնական ու հոգեկան նվաստացումները։
Բա դրանց կոմպյուտերներն ու հեռախոսնե՞րը ինչի չեք առգրավում։


Ի դեպ, մի քանի անգամ արդեն դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին ու առաջարկել եմ առգրավել մի քանի պատգամավորի ու նրանց օգնականների կոմպյուտերներն ու հեռախոսները։


Բա առգրավե՞ք։
Թե՞ Նիկոլի ընտանեկան ֆեյքերը մեր երկրում բնական մոնոպոլիա ունեն ու ըստ օդում կախված լուրերի՝ օգտվում են նաեւ ձեր կառույցի տրամադրած տեղեկատվական բազայից։
ԱԱԾ պետ, փորձե՛ք փակել Նիկոլի ընտանեկան ֆեյքերի բերանը ու կտեսնեք, որ մեր երկրում կենսոլորտը միանգամից կմաքրվի։
Վաղը, միեւնույն է, դրանց բոլորի գարշահոտ ռեխը փակվելու է եւ դրանք բոլորը զուգահեռ բանտախցերում նստելու են։


Ես դա ձեզ խոստանում եմ, ու մի րոպե անգամ դրանում չկասկածեք։
Ու մի րոպե անգամ չկասկածեք, որ ձեր գլխավորած կառույցը եւս պարտադրված է լինելու տալ մի շատ կարեւոր հարցի պատասխան՝ էդ ո՞ր օրենքով էիք դուք բոլորդ Նիկոլի ընտանեկան ֆեյքերին տվել բնական մոնոպոլիա ու միասնաբար նպաստում էիք մեր բոլորի հասցեին արվող զազրելի ստերի ակտիվ բազմացմանը։


Հա, ասեմ նաեւ, որ ոչ մեկիդ չի փրկելու՝ «դե, մենք ընդամենը էդ ընտանիքի հրամանն ենք կատարել»՝ բոլորիդ գրպանում դրած «կանտրոլնի» նախադասությունը։
Ձեր հակահիգիենիկ վակխանալիային քիչ մնաց։

Դիտվել է՝ 6739

Մեկնաբանություններ