«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Միքայել Մինասյան․ Կար ժամանակ, երբ Նիկոլը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ

Միքայել Մինասյան․ Կար ժամանակ, երբ Նիկոլը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ
22.02.2021 | 21:11

Կար ժամանակ, երբ Նիկոլը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալ։ Ես ամենևին հղում չեմ անում հայտնի հայտարարության հայտնի ձևակերպմանը։ Ես նկատի ունեմ 2018-ի գարունն ու ամառը, երբ ժողովորդի մեծամասնության ընկալումներում, գոնե բառերի մակարդակով Նիկոլը ճիշտ էր, որովհետև այն, ինչ հայտարարում էր ականջահաճո էր, հետաքրքիր, նորովի, շատ անգամ՝ ճիշտ։ Նիկոլը ճիշտ էր, երբ պնդում էր, որ մեզ պետք է ազատ տնտեսություն, էժան գազ, արդարադատություն և արդարություն, ճիշտ էր, երբ հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», երբ ասում էր, որ իր հենարանը միայն ժողովուրդն է։


Բոլորովին այլ հարց է, որ բոլորը մոռացան, թե ով է այդ խոսքերի հեղինակը. հեծանիվ քշող, թրաշով մեկը, որին մի քանի շաբաթ առաջ ոչ ոք բանի տեղ չէր դնում, հետո սկսեցին անվերապահ աջակցել։ Հավատում էին այնքան կուրորեն, որ խլացնում էին ցանկացած հիմնավոր կասկած, թե այդքանն անելու համար չէ՞ որ պետք էր տարրական գիտելիք ու ավելին։ Անցավ գրեթե 3 տարի։ Նիկոլի ճշտից ոչինչ չմնաց։ Նիկոլը սպանեց այդ ճիշտը, ինչպես սպանեց 5000 տղաների, փող աշխատեց կորոնավիրուսի դեմ պայքարում, սխալ հանեց փողոց փակողներին և խայտառակ արեց իրեն սատարած ինտելիգենցիային՝ ցույց տալով մի կարևոր բան. նա միշտ խաբել է ու երբեք էլ ճիշտ չի եղել:


Երբ գոռում էինք, որ Նիկոլը խաբում է, ոչ ոք չէր ցանկանում ընդունել, որ Նիկոլի ամբիցիան Լֆիկի սրտի վարչապետ դառնալն է, որ իր ընտանիքում կա ավելի շատ չարի կոնցենտրացիա, քան ցանկացած սատանիստական սեկտայում, որ Նիկոլի կռիվը կառավարական ամառանոցում ապրելու համար է։


Նիկոլը առաջինը հասկացավ, որ իրականությունը կարևոր չէ, կարելի է լինել ճիշտ, բայց իրականությունից դուրս, իսկ հետո՝ հետոն կերևա։ Այդ պատճառով մեր ճիշտը շատերի համար սխալ էր, քանի որ կար պահ, երբ Նիկոլը ճիշտ էր, հետևաբար՝ մենք սխալ։
Իսկ հիմա, երբ Նիկոլը մեր ինքնիշխանությունը փոխեց ռուսի սապոգի հետ, Արցախը՝ թուրքի սապոգի հետ, իսկ 5000 տղաներին՝ կնոջ կաբլուկի հետ, Նիկոլի պահը գնաց։ Ճիշտը վերացավ։ Հիմա Նիկոլը սխալ է, մենք՝ ճիշտ («մենք» ասելով նկատի ունեմ բոլորին, բացի Նիկոլից)։
Նիկոլը սխալ է, որովհետև հիմա կռիվ է տալիս միայն պաշտոնի համար։ Արդեն ոչինչ չկա։ Կա միայն մահացու վիրավոր, արնաքամ լինող կենդանու կռիվ։ Եվ ես իրեն հասկանում եմ, քանի որ նա ունի երեք տարբերակ՝ գերեզման, բանտ կամ երկու հանգրվանների ժամանակավոր երկարացում, որով զբաղվում է հիմա։ Նա փորձում է ամեն գնով երկարացնել իր իշխանությունը։ Ուղղակի ժամանակ ձգելով իր՝ բանտում հայտնվելու հնարավորությունը պակասում է՝ հօգուտ առաջին տարբերակի։ Հասկանո՞ւմ է Նիկոլը այդքանը, վստահ եմ՝ այո։ Նայեք նրա աչքերի մեջ։ Նայեք նրանց աչքերի մեջ։ Բեղավոր Անդոնի հայացքի մեջ, երբ խոսում է քաղաքացիների վրա կրակելու մասին է, նայեք վախեցած աներձագի կամ չարությամբ լցված Աննայի հայացքին։ Նրանք գիտեն, որ սխալ են։ Իսկ մենք գիտենք, որ ճիշտ ենք։


Ճշտի համար արժի նույնիսկ նստել, որն անում է իմ ընկեր Արա Սաղաթելյանը՝ հետպատերազմյան առաջին քաղբանտարկյալը։ Արժի նստել թեկուզ ամենահիմար ու անհեթեթ մեղադրանքով։ Եվ շատ խորհրդանշական է, որ Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերի միջազգային լոբբիստին նստացրեց ադրբեջանցիների սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նաև շատ խորհրդանշական է, որ այս գործը «ծնեց» շիզոֆրենիա ախտորոշմամբ բանակից ազատված Տարոն Չախոյանը, իրականացրեց պետությանն ու անգամ Նիկոլին դավաճանած Աբազյանը, գործը «կարեց» իր էությանը համահունչ ազգանունով քննիչ Փթուկյանը, իսկ գործը դակեց «Էրատո» ջոկատի արդեն պատվավոր անդամ մի դատավոր։ Այս ամենի հիմքում չարությունն է և անհույս ապագան։ Իսկ ի՞նչ փոխվեց Արիկի կալանավորումից հետո։
Շատ բան. մենք ավելի ճիշտ ենք, իսկ Նիկոլն ավելի սխալ։ Ավելի անապագա։ Ու քանի դեռ նա վերջին ճիգերն է գործադրում իշխանությունը պահելու համար ապագայից զրկված են նաև Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը։ Եվ համազգային նվաստացումների ու խայտառակությունների այս շղթան չի ավարտվելու՝ Աբու Դաբիի հայկական տաղավարի ողորմելի վիճակը վկա։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 12678

Մեկնաբանություններ